evaluation/en-hy/flores-dev.hy (997 lines of code) (raw):
Երկուշաբթի օրը Բժշկության Ստենֆորդի համալսարանի դպրոցի գիտնականները հայտարարեց նոր ախտորոշման գործիքի ստեղծման մասին, որը կարող է տեսակավորել բջիջներն ըստ տեսակի՝ փոքրիկ տպման հնարավորությամբ չիպ, որը կարող է արտադրվել՝ օգտագործելով ստանդարտ թանաքային տպիչներ յուրաքանչյուրը հավանաբար մոտ մեկ ԱՄՆ ցենտով։
Առաջատար հետազոտողները նշում են, որ սա կարող է բուժվող հիվանդների պարագայում հանգեցնել քաղցկեղի, թոքախտի, ՄԻԱՎ-ի և մալարիայի վաղ հայտնաբերմանը ցածր եկամուտ ունեցող երկրներում, ուր հիվանդություններից (ինչպես, օրինակ, կրծքագեղձի քաղցկեղից) ողջ մնալու ցուցանիշները կարող են երկու անգամ ավելի քիչ լինել, քան հարուստ երկրներում:
Տեղական ժամանակով 9:30 (02:30` ունիվերսալ ժամային գոտի) JAS 39C Gripen-ը թռիչքուղուն բախվեց և պայթեց, որի արդյունքում կոմերցիոն թռիչքների համար փակվեց օդանավակայանը
Օդաչուն ջոկատի հրամանատար Դայլոկրիտ Պատավին էր:
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ օդանավակայանի մի հրդեհաշեջ մեքենա հրդեհը մարելիս շուռ է եկել:
28-ամյա Վիդալը Սևիլյայից միացել է Բարսելոնային երեք սեզոն առաջ։
Կատալոնիայի մայրաքաղաք տեղափոխվելուց ի վեր Վիդալն ակումբի կազմում անցկացրել էր 49 խաղ:
Բողոքի ցույցը սկսվեց տեղական ժամանակով մոտավորապես 11։00-ին (UTC+1) Ուայթհոլում՝ ոստիկանների կողմից հսկվող Դաունինգ փողոցի՝ վարչապետի պաշտոնական նստավայրի, մուտքի դիմացից:
Անմիջապես 11։00-ից հետո ցուցարարներն արգելափակեցին Ուայթհոլի հյուսիսային սահմանագոտու երթևեկությունը:
Ժամը 11:20-ին ոստիկանությունը խնդրեց ցուցարարներին տեղափոխվել մայթ՝ հայտարարելով, որ նրանք պետք է հավասարակշռեն բողոքի ցույցերի իրավունքը երթևեկության կարգավորման հետ:
Բողոքի ակցիան ժամը 11:29-ի կողմերը շարժվեց Ուայթհոլի ուղղությամբ, Սթրենդի երկայնքով անցավ Թրաֆալգարյան հրապարակը՝ կտրելով Ալդուիչը և բարձրանալով Քինգսուեյով դեպի Հոլբորն, որտեղ Պահպանողականների կուսակցությունը անց էր կացնում իր գարնանային ֆորումը Grand Connaught Rooms հյուրանոցում:
Նադալի կանադացու հետ դեմ առ դեմ հանդիպման արդյունքը 7 - 2 է։
Վերջերս նա պարտվեց Ռաոնիկին Բրիսբեյնի բաց առաջնությունում։
Հանդիպման ժամանակ Նադալը զուտ 88% միավոր հավաքեց՝ առաջին մատուցման ժամանակ հաղթելով 76 միավոր։
Խաղից հետո Կավի արքան ասաց․«Ես պարզապես հուզված եմ, որ հնարավորություն եմ ունեցել վերադառնալ ամենակարևոր իրադարձությունների վերջին խաղափուլերին։ Ես այստեղ եմ՝ փորձելու հաղթել սա»։
«Պանամա Փեյփըրս»-ն ընդհանուր եզրույթ է Պանամայի «Մոսակ Ֆոնսեկա» իրավաբանական գրասենյակի կոպիտ հաշվարկով մոտ տասը միլիոն փաստաթղթերի համար, որոնք մամուլում հայտնվեցին 2016 թ.-ի գարնանը:»
Փաստաթղթերը հիմնավորում էին, որ տասնչորս բանկ օգնել է հարուստ հաճախորդներին թաքցնելու միլիարդավոր ԱՄՆ դոլարների հասնող հարստություն` հարկերից և այլ կանոնակարգերից խուսափելու նպատակով:
Բրիտանական Դը Գարդիան ամսագիրը ենթադրում է, որ Դոյչե բանկը վերահսկում էր 1200 կեղծ կազմակերպությունների մեկ երրորդը, որոնք օգտագործվեցին սա ավարտին հասցնելու համար:
Ողջ աշխարհով մեկ տեղի էին ունենում բողոքի ցույցեր, մի քանի քրեական հետապնդումներ, և թե՛ Իսլանդիայի, թե՛ Պակիստանի կառավարությունների ղեկավարները հրաժարական տվեցին:
Ծնված լինելով Հոնկոնգում՝ Ման սովորել է Նյու Յորքի համալսարանում և Հարվարդի իրավագիտության դպրոցում և ժամանակին ուներ ԱՄՆ մշտական բնակության «գրին քարտ:»
Ընտրությունների ընթացքում Հսիեն ընթադրում էր, որ Ման ճգնաժամի ընթացքում կարող է երկրից փախչել:
Հսիեհը նաև պնդում էր, որ ֆոտոգենիկ Ման ավելի շատ ոճ էր իրենից ներկայացնում, քան իսկություն:
Չնայած այս մեղադրանքներին՝ Ման հեշտությամբ հաղթեց մի հարթակում՝ դրսևորելով ավելի սերտ կապեր Մայրցամաքային Չինաստանի հետ։
Վաշինգթոն Քեփիթըլսի օրվա մարզիկը Ալեքս Օվեչկինն է:
Վաշինգտոնի ընդդեմ Ատլանտա Տրեշերզի 5-3 հաշվով հաղթանակի ժամանակ նա 2 գոլ էր խփել և 2 գոլային փոխանցում կատարել:
Օվեչկինի երեկոյի գոլային առաջին փոխանցման նպատակը նորեկ Նիկոլայ Բեքսթրոմի՝ խաղի հաղթանակն ապահովող գոլն էր։
երեկոյի ընթացքում նրա երկրորդ գոլը դարձավ խաղաշրջանում խփած 60-րդը, այդպիսով նա դարձավ առաջին խաղացողը, ով մեկ խաղաշրջանում խփել է 60 կամ ավելի գոլ, 1995-96 թվականներից ի վեր, երբ այդ նշաձողին հասան և՛ Ջառոմիր Ջագրը, և՛ Մարիո Լեմյուն:
Բաթենը 190-րդն է 2008 թվականի ամենահարուստ 400 ամերիկացիների ցանկում՝ գնահատված 2,3 միլիարդ դոլար կարողությամբ:
1950 թվականին նա ավարտեց Վիրջինիայի համալսարանի արվեստի և գիտության քոլեջը և նշանակալի նվիրատու էր այդ հաստատության համար:
Ապստամբության ընթացքում Իրաքի Աբու Ղարիբ բանտը հրդեհվել է:
Կալանավայրը վատ հռչակ ձեռք բերեց այն բանից հետո, երբ ԱՄՆ զորքերի տնօրինման տակ անցնելով՝ այնտեղ բացահայտվեց բանտարկյալի իրավունքների ոտնահարման դեպքը:
Պիկե կրտսերը վթարի է ենթարկվել 2008 թ.-ին Սինգապուրի Գրանդ Պրիում՝ անմիջապես Ֆերնանդո Ալոնսոյի համար ավելի վաղ կատարած պիտ-ստոպից հետո՝ դուրս բերելով անվտանգության մեքենան։
Քանի որ Ալոնսոյից առաջ ընթացող ավտոմեքենաները բենզինը լիցքավորեցին անվտանգության ավտոմեքենայի տակ, նա վեր բարձրացրեց պարանը հաղթանակը ստանձնելու համար։
2009 թվականի հունգարական «Գրանդ Պրի»-ից հետո Պիկե Կրտսերն աշխատանքից հեռացվեց:
Առավոտյան ուղիղ 8:46-ին քաղաքում լռություն տիրեց՝ ազդարարելով այն պահը, երբ առաջին ինքնաթիռը խփեց իր թիրախին:
Լույսի երկու ճառագայթն ուղղված էր գիշերային երկնքին։
Տարածքում ընթանում է հինգ նոր երկնաքերերի շինարարություն, որոնց մեջտեղում կլինի տրանսպորտային կենտրոն և հուշազբոսայգի:
Փի-Բի-Էս շոուն ունի Էմմիի երկու տասնյակից ավել մրցանակ, և նրա հեռավորությունն ավելի կարճ է քան Սեզամ փողոցի և Միսթր Ռոջերսի հարևանությունը:
Ցուցադրման ամեն դրվագ կկենտրոնանա առանձին գրքի որևէ թեմայի վրա և կուսումնասիրի այդ թեման բազմակի պատմությունների միջոցով:
Յուրաքանչյուր ցուցադրում նաև գրքերի խորհուրդներ էր տրամադրում, որոնք երեխաները պետք է փնտրեին գրադարան գնալիս։
WNED Բուֆֆալոյից Ջոն Գռանտը (Ծիածանի տնային կայանի ընթերցանություն) ասաց «Ծիածանի ընթերցանությունը փոքրիկներին սովորեցրեց, թե ինչու է պետք կարդալ,... սերն ընթերցանության հանդեպ — [շոուն] ոգևորեց փոքրիկներին գիրք վերցնել ու կարդալ»։
Որոշ մարդիկ, ներառյալ Ջոն Գրանտը, հավատում են, որ թե՛ ֆինանսական ճգնաժամը, թե՛ հեռուստահաղորդման կրթական ծրագրերի փիլիսոփայության մեջ տեղի ունեցած փոփոխությունը նպաստել են սերիաների ավարտին:
Փոթորիկը, լինելով Կաբո Վերդեի կղզիներից 645 մղոն (1040 կմ) արևմուտք, ամենայն հավանականությամբ, կցրվի նախքան ցամաքային որևէ տարածքի սպառնալը,- ասում են եղանակը կանխատեսողները:
Այս պահին Ֆրեդն ընթանում է 105 մղոն (165 կմ/ժ) քամու արագությամբ և շարժվում է դեպի հյուսիս-արևմուտք։
Ֆրեդն ամենաուժեղ արևադարձային ցիկլոնն է, որն այսքան ժամանակ երբևէ գրանցվել է Ատլանտյան օվկիանոսի հարավում և արևելքում ` արբանյակային նկարների ի հայտ գալուց սկսած, և միայն երրորդ խոշոր փոթորիկը` 35° արևմուտքից դեպի արևելք։
1759 թվականի սեպտեմբերի 24-ին, Արթուր Գիննեսը ստորագրեց 9,000 տարվա վարձակալության պայմանագիր Իռլանդիայի Դուբլին քաղաքում գտնվող Սենթ Ջեյմս Գեյթ փողոցի գարեջրատների համար:
250 տարի անց Գիննեսը վերածվել է համաշխարհային բիզնեսի, որն ամեն տարի ունենում է 10 միլիարդ եվրոյից (14,7 միլիարդ ԱՄՆ դոլար) ավելի շրջանառություն:
Նոր Զելանդիայի A1GP թիմի փոխարինող վարորդ Ջոնի Ռեյդն այսօր օրինական ճանապարհով պատմություն կերտեց՝ ամենաարագն անցնելով մեքենայով Նոր Զելանդիայի Օուքլենդ նավահանգստի 48-ամյա կամրջի վրայով:
Պարոն Ռեյդին հաջողվեց վարել Նոր Զելանդիայի A1GP ավտոմեքենան՝ Սև գեղեցկուհուն՝ կամրջի վրայով անցնելով յոթ անգամ՝ ավելի քան 160 կմ/ժ արագությամբ։
Նոր Զելանդիայի ոստիկանությունը խնդիրներ ունեցավ արագության ռադարային չափիչների օգտագործման հարցում՝ տեսնելու, թե որքան արագ էր ընթանում պարոն Ռեիդը, քանի որ Բլեք Բյութին շատ դանդաղ էր, և միակ դեպքը, որ ոստիկանությունը կարողացավ պարոն Ռեիդի արագությունը որոշել, այն էր, երբ նա ընթացքը դանդաղեցրեց 160 կմ/ժ:
Վերջին 3 ամսում Կենտրոնական կալանավայրից 80-ից ավելի ձերբակալված է ազատ արձակվել՝ առանց պաշտոնական մեղադրանքի առաջադրման:
Այս տարի ապրիլին ժամանակավոր զսպող հրաման է սահմանվել դատավոր Գլինի կողմից, որպեսզի հաստատությունները պարտադրեն ազատ արձակումը նրանց, ովքեր պահվել են ավելի քան 24 ժամ և նրանց համար չի կազմակերպվել լսում դատարանի հանձնակատարի կողմից:
Հանձնակատարը գրավ է սահմանում, եթե տրամադրվի, և ձևավորում ձերբակալող սպայի մեղադրանքները: Մեղադրանքները հետագայում ներմուծվում են պետական համակարգչային համակարգ, որտեղ կարելի է հետևել գործի ընթացքին:
Լսումը նաև նշում է այն ամսաթիվը, երբ կասկածյալն իրավունք ունի իր գործի դատական արագ լսում ստանալ:
Ավստրալիայի գանձապահ Պիտեր Կոստելլոն, որը, ամենայն հավանականությամբ, կարող է հաջորդել Վարչապետ Ջոն Հովարդին՝ որպես Լիբերալ կուսակցության առաջնորդ, աջակցել է Ավստրալիայի միջուկային էներգիայի արդյունաբերությանը:
Պարոն Կոստելլոն ասաց, որ երբ միջուկային էլեկտրաէներգիայի արտադրումը տնտեսության տեսանկյունից կենսական կարևորություն է ստանում, Ավստրալիան պետք է ձգտի օգտագործել այն:
«Եթե այն առևտրային դառնա, ապա պետք է ունենանք այն։ Այն է՝ միջուկային էներգիայի որևէ սկզբունքային առարկություն չկա, ասաց պարոն Կոստելլոն։»
Համաձայն Անսայի՝ «Ոստիկանությունը մտավախություն ուներ մի քանի բարձր մակարդակով իրականացվող հարձակումների համար, որոնք, ինչպես նրանք վախենում էին, կարող էին հանգեցնել իրավահաջորդության համար մղվող մեծամասշտաբ պատերազմի։
Ոստիկանությունը հայտնեց, որ Լո Պիկոլոն ուներ արտոնյալ կարգավիճակ, քանի որ նա Պրովենցանոյի աջ ձեռքն էր Պալերմոյում, և իր հարուստ փորձը նրան տվել էր ավագ սերնդի ղեկավարների հարգանքը, քանի որ նրանք հետևում էին Պրովենցանոյի քաղաքականությանը՝ հնարավորինս քիչ աղմուկ բարձրացնելով՝ ուժեղացնել իրենց ուժային ցանցը:
Այս ղեկավարներին կարգի հրավիրեց Պրովենցանոն, երբ վերջ դրեց Ռիինայի կողմից մղվող պատերազմին մի պետության դեմ, որը 1992 թ. խլեց մաֆիայի դեմ պայքարող Ջովաննի Ֆալկոնեի և Պաոլո Բորսելլինոյի կյանքը:
Apple-ի գլխավոր գործադիր տնօրեն Սթիվ Ջոբսը ներկայացրեց սարքը՝ զբոսնելով բեմի վրա և իր ջինսի գրպանից հանելով iPhone-ը։
Իր 2 ժամ տևող ելույթում նա նշեց, որ «այսօր Apple-ը կվերստեղծի հեռախոսը. Մենք այսօր պատմություն ենք կերտելու»։
Բրազիլիան Երկիր մոլորակի ամենամեծ հռոմեական կաթոլիկ երկիրն է համարվում, և հռոմեական կաթոլիկ եկեղեցին մշտապես ընդդիմացել է երկրում նույն սեռի անձանց ամուսնություններն օրինականացնելուն:
Բրազիլիայի Ազգային կոնգրեսը 10 տարի շարունակ դրա օրինականացումը բանավեճի թեմա է դարձրել, և ներկայումս այդպիսի քաղաքացիական ամուսնություններն օրինական են համարվում միայն Ռիո Գրանդե դո Սուլում:
Սկզբնական օրինագիծը մշակվել էր Սան Պաուլոյի նախկին քաղաքապետ Մարթա Սուպլիսի կողմից: Առաջարկված օրինագիծը փոփոխությունների ենթարկվելուց հետո հիմա Ռոբերտո Ջեֆֆերսոնի ձեռքին է:
Ցուցարարները հույս ունեն, որ կհավաքագրեն 1,2 միլիոն ստորագրության խնդրագիր, որպեսզի նոյեմբեր ամսին ներկայացնեն Ազգային կոնգրեսում:
Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ բազմաթիվ ընտանիքներ իրավաբանական աջակցության կարիք ունեն բնակարաններից վտարվելու դեմ պայքարելու համար, մարտի 20-ին Իսթ Բեյ համայնքի իրավաբանական կենտրոնում բնակարանային խարդախությունների զոհերի համար հանդիպում կազմակերպվեց:
Երբ վարձակալները սկսեցին պատմել իրենց պատահածը, ներգրավված ընտանիքների մեծ մասը հանկարծ հասկացավ, որ Օքլենդի բնակարանային հարցերով զբաղվող կառույցի աշխատակից Կառոլին Ուիլսոնը թալանել է իրենց երաշխիքային կանխավճարները և փախել քաղաքից:
Լոքվուդ Գարդենսի վարձակալները կարծում են, որ միգուցե ևս 40 ընտանիք կամ ավելին բախվեն վտարման խնդրի հետ, քանի որ իրենք տեղեկացել են, որ Օքլենդի բնակարանային հարցերով զբաղվող ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում նաև Օքլենդում գտնվող այլ պետական բնակարանային հնարավորությունների վերաբերյալ, որոնք կարող են բռնվել բնակարանային խարդախության մեջ:
Նվագախումբը չեղարկեց Մաուրիի Պատերազմի հիշատակի ստադիոնում կայանալիք շոուն, որին նախատեսվում էր, որ 9,000 մարդ պետք է այցելեր, և ներողություն խնդրեց երկրպագուներից։
Խմբի կառավարման ընկերությունը՝ Էյչ-Քեյ Մենեջմենթ ինկորպորացիան, նախնական պատճառ չտրամադրեց, երբ սեպտեմբերի 20-ին չեղարկեցին, բայց հաջորդ օրը պատճառաբանեցին լոգիստիկ պատճառները:
Հայտնի հույն իրավաբանները՝ Սակիս Կեչագիոգլուն և Ջորջ Նիկոլակոպուլոսը բանտարկվել են Աթենքի Կոռիդալլուս բանտում, քանի որ մեղավոր էին ճանաչվել կաշառակերության և կեղծիքի համար:
Դրա հետևանքով հունական իրավական համայնքում մեծ սկանդալ հասունացավ նախորդ տարիների ընթացքում դատավորների, իրավաբանների, փաստաբանների դատապաշտպանների ծավալած ապօրինի գործողությունների բացահայտման առթիվ:
Մի քանի շաբաթ առաջ, երբ լրագրող Մակիս Տրիանտաֆիլոպուլոսն «Ալֆա» հեռուստաընկերության իր հայտնի հեռուստատեսային «Զունգլա» շոույում հրապարակեց տեղեկատվությունը, Խորհրդարանի անդամ և իրավաբան Պետրոս Մանտուվալոսը դադարեցրեց իր լիազորությունները, քանի որ իր գրասենյակի անդամները ներգրավված էին եղել ապօրինի կաշառակերությանը և կեղծիքին:
Ավելին, գլխավոր դատավոր Էվանգելոս Կալուսիսն բանտարկված է, քանի որ մեղավոր էր ճանաչվել կեղծիքի և այլասերված վարքի համար:
Ռոբերտսը կտրականապես հրաժարվեց ասել այն մասին, թե իր կարծիքով, երբ է սկսվում կյանքը, ինչը կարևոր հարց է հղիության արհեստական ընդհատման էթիկան դիտարկելիս ` ասելով, որ բարոյական չի լինի մեկնաբանել հավանական դեպքերի առանձնահատկությունները:
Սակայն նա կրկնեց իր ավելի վաղ արած հայտարարությունը, որ Ռո վ. Ուեյդը «երկրի սահմանված օրենքն» էր, շեշտադրելով Գերագույն դատարանի հետևողական վճիռների կարևորությունը:
Նա նաև հաստատեց, որ հավատում էր գաղտնիության ենթադրյալ իրավունքին, որից կախված էր Ռոյի որոշումը:
Մարուչիդորը ավարտել է առաջատար դիրքում՝ Նուսային թողնելով վեց միավորով երկրորդ տեղում:
Երկու կողմերը կհանդիպեն գլխավոր կիսաեզրափակչում, որտեղ Նոոսան հաղթողներին դուրս մղեց պայքարից 11 միավորով:
Մարուչիդորն այնուհետև պարտության մատնեց Քաբուլտուրին նախնական եզրափակիչում:
Հեսպեռոնիչուս էլիզաբեթին համարվում է Դրոմաոսաուռիդի ընտանիքի մի տարատեսակը և վելոցիրապտորի զարմիկն է:
Ենթադրվում էր, որ այս ամբողջովին փետրապատ, որսի տաքարյուն թռչունն ուղիղ քայլում էր երկու ոտքերի վրա, վելոցիրապտորի նման ճանկերով:
Դրա երկրորդ ճիրանն ավելի մեծ էր, այստեղից էլ Հեսպերոնիխուս անվանումը, որ նշանակում է «արևմտյան ճիրան»:
Ի լրումն կործանիչ սառույցի ծայրահեղ եղանակային պայմանները խոչընդոտում էին փրկարարական խմբի աշխատանքները։
Փիթմանը ենթադրեց, որ պայմանները չեն բարելավվի մինչև հաջորդ շաբաթվա ինչ-որ մի օր:
Ըստ Փիթմենի՝ սառույցի քանակն ու հաստությունը վերջին 15 տարվա ընթացքում ամենաահավորն է եղել որսորդական նավերի համար:
Մինչ անցկացվում էր Ջեֆ Վեյզի և ինը տուժածներից երեքի հուղարկավորման արարողությունը, այսօր լուր տարածվեց Կարմիր լճի համայնքում, որ մեկ այլ ուսանող է ձերբակալվել՝ դպրոցում մարտի 21-ին տեղի ունեցած կրակոցների կապակցությամբ:
Իշխանությունները քիչ բան ասացին այսօրվա ձերբակալությունը հաստատելուց բացի։
Այնուամենայնիվ, հետաքննության մասին իմացող մի աղբյուր հայտնել է Մինեապոլիսի «Սթար Թրիբյուն»-ին, որ դա եղել է Լուիս Ջուրդենը՝ Կարմիր լճի ցեղերի նախագահ Ֆլոյդ Ջուրդենի 16-ամյա որդին։
Ներկայումս հայտնի չէ, թե ինչ տույժեր են կիրառվելու կամ ինչն է բերել իշխանություններին տղայի մոտ, սակայն անչափահասների վարույթը սկսվել է դաշնային դատարանում:
Լոդինը նաև ասաց, որ պաշտոնյաները որոշել են չեղարկել ընտրությունների երկրորդ փուլը, որպեսզի աֆղանացիներն ազատվեն ևս մեկ ընտրության ծախսից և անվտանգության ռիսկից:
Դիվանագետներն ասացին, որ բավականաչափ երկիմաստություն են գտել Աֆղանստանի սահմանադրության մեջ, որպեսզի որոշեն, որ ընտրությունների երկրորդ փուլն ավելորդ է:
Սա հակասում է ավելի վաղ արված զեկույցներին, որ երկրորդ փուլի չեղարկումը դեմ է սահմանադրությանը:
Օդանավն ուղղորդվել էր դեպի Իրկուտսկ և գործարկվում էր ներքին զորքերի կողմից:
Հարցումն ստեղծվել է հետաքննելու համար:
Իլ 76-ը թե՛ ռուսական, թե՛ Խորհրդային բանակի հիմնական մասն է եղել 1970-ականներից ի վեր և արդեն անցյալ ամիս Ռուսաստանում լուրջ վթարի է ենթարկվել:
Հոկտեմբերի 7-ին շարժիչը վերելքի պահին անջատվել էր, սակայն վիրավորներ չկային: Այդ պատահարից հետո Ռուսաստանը կարճ ժամանակով արգելեց ԻԼ-76-երի թռիչքը:
Տրանս Ալյասկայի խողովակաշարի 800 մղոնը փակվեց այն բանից հետո, երբ հազարավոր բարել չմշակված նավթ թափվեց Ալյասկայի Ֆեյրբանկսի հարավում:
Հրդեհաշիջման համակարգի հերթական փորձարկումից հետո Էլեկտրաէներգիայի մատակարման խափանման հետևանքով բացվեցին ապահովիչ փականները, և չմաքրված նավթը լցվեց Ֆորթ Գրիլի համար 9 պոմպակայանի մոտ:
Փականների բացումը թույլ տվեց համակարգին մեղմացնել ճնշումը, և նավթը պահոցի միջով հոսեց բաքի մեջ, որը կարող էր պահել 55,000 բարել (2,3 միլիոն գալոն):
Չորեքշաբթի կեսօրի տվյալներով բաքի կափույրներից դեռ արտահոսք կար, որը հավանաբար բաքի ներսի ջերմային ընդլայնման հետևանքով էր:
Տանկերի տակ գտնվող հաջորդ երկրորդ պահուստային գոտու ամբողջ ծավալը, որն ուներ 104,500 բարելի տարողունակություն, դեռ չէր օգտագործվել:
Հեռուստատեսության ուղիղ եթերով հեռարձակվող մեկնաբանություններն առաջինն էին, որոնցով իրանական բարձրաստիճան աղբյուրներն ընդունեցին, որ պատժամիջոցներն ինչ-որ ազդեցություն ունենում են։
Դրանք ընդգրկում են Եվրոպական Միության կողմից ֆինանսական սահմանափակումներ և արգելք չմշակված նավթի արտահանման վրա, որից իրանական տնտեսությունը ստանում է իր օտարերկրյա եկամտի 80%-ը:
ՕՊԵԿ-ն իր ամենավերջին ամսական զեկույցում հայտնեց, որ չմշակված նավթի արտահանումների քանակը վերջին երկու տասնամյակի կտրվածքով իջել է իր ամենացածր մակարդակին` հասնելով օրական 2,8 միլիոն բարելի:
Երկրի գերագույն ղեկավար Այաթոլլահ Ալի Խամենեյը նավթի նկատմամբ կախվածությունը նկարագրել է որպես «ծուղակ», որը սկիզբ է առել 1979 թվականի Իրանի իսլամական հեղափոխությունից առաջ, և որից երկիրը պետք է ազատվի:
Երբ կապսուլան հասնի Երկիր մոլորակ, այն մթնոլորտ կմտնի մոտավորապես առավոտյան ժամը 5-ին (արևելյան ժամանակ) և ակնկալվում է, որ այն բավական պայծառ շոու կապահովի Հյուսիսային Կալիֆոռնիայի, Օրեգոնի, Նևադայի և Յուտայի բնակիչների համար:
Կապսուլն ավելի նման է երկնքով անցնող ընկնող աստղի:
Կապսուլան վայրկյանում կճամփորդի մոտ 12,8 կմ կամ 8 մղոն արագությամբ՝ բավականաչափ արագ մեկ րոպեում Սան Ֆրանցիսկոյից Լոս Անջելես հասնելու համար։
Սթարդասթը նոր ռեկորդ կսահմանի, որպես ամենաարագ տիեզերանավը, որը վերադարձել է Երկիր, գերազանցելով 1969 թ. մայիսին Ապոլո X խցիկի վերադարձի ժամանակ սահմանած ռեկորդը:
«Այն կշարժվի հյուսիսային Կալիֆորնիայի արևմտյան ափի երկայնքով և կփայլատակի երկնքում Կալիֆորնիայից մինչև կենտրոնական Օրեգոն, Նեվադայով և Այդահոյով և կհասնի Յուտա»,- նշեց Սթարդասթ ծրագրի ղեկավար Թոմ Դաքսբրին:
Պարոն Ռուդդի որոշումը Կիոտոյի կլիմայի համաձայնագիրն ստորագրելու առնչությամբ մեկուսացնում է Միացյալ Նահանգներին, որն այժմ կլինի միակ զարգացած երկիրը, որը չի վավերացնի համաձայնագիրը:
Ավստրալիայի նախկին պահպանողական կառավարությունը հրաժարվեց վավերացնել Կյոտոն՝ նշելով, որ այն կվնասի տնտեսությանը, որն ունի մեծ կախվածություն ածխի արտահանումից, մինչդեռ այնպիսի երկրներ, ինչպես օրինակ Հնդկաստանը և Չինաստանը, սահմանափակված չէին արտանետումների թիրախային ցուցանիշներով:
իԲեյի պատմության մեջ դա ամենախոշոր ձեռքբերումն է։
Ընկերությունը հույս ունի բազմազանել իր շահույթի աղբյուրները և ժողովրդականություն ձեռք բերել այն վայրերում, որտեղ Սկայպն ամուր դիրք է զբաղեցնում, ինչպես օրինակ` Չինաստանում, Արևելյան Եվրոպայում և Բրազիլիայում:
Գիտնականները կասկածել են, որ Էնցելադուսը երկրաբանական տեսանկյունից ակտիվ է և հավանական աղբյուր է Սատուրնի սառցե E-աձև օղակի համար:
Էնցելադն արեգակնային համակարգի ամենաշատ անդրադարձնող օբյեկտն է՝ անդրադարձնելով իր վրա ընկնող արևի լույսի մոտ 90 տոկոսը։
Խաղի հրատարակիչ Կոնամին այսօր ճապոնական թերթում նշեց, որ նրանք չեն թողարկի Վեց օր խաղը Ֆալլուջահում։
Խաղը հիմնված է Ֆալլուջահի Երկրորդ ճակատամարտի վրա՝ կատաղի մարտ ամերիկացի ու իրաքյան զորքերի միջև։
Էյ-Սի-Էմ-Էյը նաև պարզեց, որ չնայած տեսանյութը տարածվել էր ինտերնետում, Բիգ Բրադրը չի խախտել առցանց բովանդակության գրաքննության օրենքները, քանի որ նյութը չի պահպանվել Բիգ Բրադրսի կայքէջում:
Հեռարձակման ծառայությունների մասին օրենքն ապահովում է համացանցի բովանդակության կարգավորումը, սակայն, համացանցային բովանդակություն համարվելու համար՝ այն պետք է ֆիզիկապես գտնվի սերվերի վրա:
Քենիայի Նայրոբիում տեղակայված Միացյալ Նահանգների դեսպանությունը նախազգուշացրել է, որ․«Սոմալիից եկած ծայրահեղականները» Քենիայում ու Եթովպիայում ծրագրում են մահապարտների ռումբերով հարձակումներ իրականացնել։
ԱՄՆ-ն ասում է, որ չհրապարակվող աղբյուրի կողմից տեղեկատվություն է ստացել, որը մասնավորապես նշում է, որ մահապարտների կիրառմամբ կպայթեցվեն «հայտնի տեսարժան վայրերը» Եթովպիայում և Քենիայում:
Դեյլի շոույից և Քոլբերտ ռիփորթից որոշ ժամանակ առաջ, երբ 1988 թվականին Հեքը և Ջոնսոնը ուսանողներ էին Վաշինգտոնի համալսարանում, նրանք նախատեսում էին մի հրատարակություն, որը կծաղրեր լուրերը և նորությունների հաղորդումը:
Իր մեկնարկից ի վեր Օնիոնը իրական նորությունների նմանակման կայսրության է վերածվել տպագիր տարբերակով, կայքով, որը հոկտեմբեր ամսին 5,000,000 յուրօրինակ այցելուի գրավեց, անձնական գովազդներ, 24-ժամյա նորությունների ցանց, պոդքաստներ և վերջերս մեկնարկած աշխարհի ատլաս, որը կոչվում է Մեր համր աշխարհը։
Ալ Գորն ու գեներալ Թոմի Ֆրենքսը հապճեպ արտաբերում են իրենց սիրելի վերնագրերը (Գորինն այն էր, երբ «Դի Օնիոն»-ը հայտնեց, որ նա և Թիփերն ունեցել էին իրենց կյանքի լավագույն սեռական ակտն իր՝ 2000 թ.-ի Ընտրողների կոլեգիայում կրած պարտությունից հետո):
Նրանց գրողներից շատերը մեծապես ներգործվել են Ջոն Ստյուարտի և Ստեֆան Կոլբերտի նորությունների նմանակման շոուներով:
Արվեստին նվիրված միջոցառումը ևս կազմում է Բուխարեստի քաղաքապետարանի կողմից կազմակերպված քարոզարշավի մի մաս, որի նպատակը Ռումինիայի մայրաքաղաքը վերածնված՝ ստեղծարար և գույնզգույն ներկայացնելն է:
Քաղաքն առաջինը կլինի հարավարևելյան Եվրոպայում, որտեղ այս տարվա հունիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում կանցկացվի հանրային արվեստի աշխարհի ամենամեծ միջոցառումը՝ «CowParade»-ը:
Այսօրվա հայտարարությունը նույնպես ընդլայնեց այս տարվա մարտին արված կառավարության պատրաստակամությունը՝ ֆինանսավորելու լրացուցիչ փոխադրումներ։
Հավելյալ 300-ը վագոնների թիվը դարձնում է 1,300, որոնց նպատակն է թեթևացնել գերծանրաբեռնվածությունը:
Քրիստոֆեր Գարսիան` Լոս Անջելեսի ոստիկանական բաժանմունքի խոսնակը, ասաց, որ արական սեռի կասկածյալը հետաքննվում է օրինազանցության, այլ ոչ բարբարոսության առնչությամբ:
Նշանը ֆիզիկապես չէր վնասվել․ ձևափոխությունը կատարվել էր՝ օգտագործելով սև անջրանցիկ կտորներ՝ զարդարված խաղաղության ու սրտի նշաններով, փոխելով, որ «Օ»-ն կարդացվի փոքրատառ «ե»։
Կարմիր մակընթացությունն առաջանում է ավելի բարձր, քան բնության մեջ պատահող միաբջիջ ծովային օրգանիզմ՝ Կարենիա բրեվիսի, բնական խտությունն է։
Բնական գործոնները կարող են խաչվել՝ ստեղծելու իդեալական պայմաններ, որոնք թույլ կտան, որ ջրիմուռների թիվը կտրուկ ավելանա:
Ջրիմուռներն արտադրում են նեյրոտոքսին, որը կարող է վնասել թե՛ մարդկանց, թե՛ ձկների նյարդերը:
Ձկները ջրում առկա թույների խտանյութերի պատճառով հաճախ սատկում են։
Մարդկանց վրա կարող է ազդեցություն ունենալ շնչառությամբ ներգործված ջուրը, որը հայտնվել է օդում քամու և ալիքների միջոցով:
Արևադարձային ցիկլոն Գոնուն, որն իր անվանումը ստացել է մալդիվերեն արմավենու տերևների պարկի պատվին, իր ամենաուժգին պահին հասնում էր ժամում 240 կիլոմետր արագության (ժամում 149 մղոն):
Այսօր օրվա սկզբին քամին մոտավորապես 83 կմ/ժ էր և ակնկալվում էր, որ կդանդաղի:
COVID-19-ով պայմանավորված մտահոգությունների պատճառով չորեքշաբթի օրը Միացյալ Նահանգների Բասկետբոլի ազգային միությունը (NBA) ժամանակավորապես դադարեցրեց իր արհեստավարժ բասկետբոլի խաղաշրջանը:
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) որոշմանը հետևեց յուտացի ջազ նվագողի մոտ կորոնավիրուսի (COVID-19) վարակի թեստի դրական արդյունքը:
«Եթե հիմնվենք հնածոյի վրա, կնշանակի, որ անջատումը շատ ավելի շուտ է եղել, քան սպասելի էր մոլեկուլային ապացույցով:»
Դա նշանակում է, որ ամեն ինչ պետք է հետ վերադարձվի»,- նշեց Բերհեյն Ասֆոուն, որը Տեկտոնական Հովտի ուսումնասիրությունների ծառայության հետազոտողը և ուսումնասիրության համահեղինակն է:
Մինչ այսօր անիմացիայի նկարագրման լեզուն կարողացել է առաջ ընթանալ և զարգացնել ակնթարթային հաղորդագրությունների շուկան իր տեմպով՝ շնորհիվ Միացյալ Նահանգներում իր լայն օգտագործմանը:
Այսպիսի պայմանավորվածությամբ ազատությունը կարող է ավարտվել։
Yahoo!-ի և Microsoft-ի ծառայություններից օգտվողերի քանակը՝ միասին վերցրած, կարող է մրցակցել AOL-ի հաճախորդների քանակի հետ:
Northern Rock բանկը 2008 թ. ազգայնացվել է, ինչը հաջորդել է այն բացահայտմանը, որ ընկերությունը Մեծ Բրիտանիայի կառավարությունից ստացել է արտակարգ աջակցություն:
Շնորհիվ իր դիրքի Նորդեռն Ռոքը պահանջում էր աջակացություն, որը նա ցուցաբերել էր 2007 թվականի ենթաստանդարտ հիփոթեքի ճգնաժամի ժամանակ:
Պարոն Ռիչարդ Բրանսոնի Վիրջին Գրուպը հայտ էր ներկայացրել բանկ, որը մերժվել էր նախքան բանկի ազգայնացվելը:
2010 թ.-ին, չնայած ազգայնացմանը, ներկայիս գլխավոր փողոցի բանկը Նորդեռն Ռոք փի-էլ-սին անջատվեց ’վատ բանկից’՝ Հյուսիսային Ռոք (ակտիվների կառավարում):
Վըրջընը Նորդըրն Րոքի միայն «լավ բանկ»-ն է գնել, այլ ոչ ակտիվների կառավարման ընկերությունը:
Ենթադրվում է, որ պատմության մեջ սա հինգերորդ անգամն է, որ մարդիկ ուսումնասիրել են այն, ինչը, պարզվել է, որ Մարսից Երկիր ընկածը քիմիականորեն հաստատված նյութ է։
Երկիր մոլորակի վրա ընկած մոտավորապես 24 000 հայտնի երկնաքարերից միայն մոտ 34-ն են հաստատվել, որ ունեն մարսյան ծագում:
Այս քարերից տասնհինգը վերագրվում են անցած հուլիս ամսին տեղի ունեցած երկնաքարերի տարափին:
Որոշ հանքապարներ, որոնք շատ հազվադեպ են հանդիպում Երկրի վրա, մեկ ունցիայի համար վաճառվում են 11,000 - 22,500 դոլարով, որը մոտ տասն անգամ ավելի շատ է, քան ոսկու գինը։
Հետևելով մրցավազքին Կեսելովսկին շարունակում է 2 250 միավորով գլխավորել վարորդների առաջնությունը:
Յոթ միավորով հետ ընկնելով՝ Ջոնսոնը 2 243 միավորով երկրորդ տեղում է:
Երրորդ հերթին Համլինը հետ է քսան միավորով, բայց հինգ միավորով առաջ է Բոյերից։ Կահնեն և Տրուեքս կրտսերը համապատասխանաբար հինգերորդը և վեցերորդն են 2,220 և 2,207 միավորներով։
Ստյուարտը, Գորդոնը, Քենսեթը և Հարվիկը եզրափակում են Արշավորդների առաջնության լավագույն տասնյակը՝ խաղաշրջանում ունենալով դեռ չորս մրցարշավ։
ԱՄՆ նավատորմը ևս նշել է, որ հետաքննում են միջադեպը:
Հայտարարության մեջ նրանք նաև նշեցին, որ «Անձնակազմն այժմ աշխատում է նավն ամենաանվտանգ մեթոդով դուրս բերելու հարցում»։
«Ավենջեր» դասի հակաականային նավն ուղևորվում էր Փալավանի Պուերտո Պրինցեսա:
Դա հանձնարարված է ԱՄՆ ՌԾՈՒ Յոթերորդ նավատորմին և հիմնված է Ճապոնիայի Սասեբո, Նագասակի քաղաքներում։
2008 թվականի նոյեմբերի 26-ին Մումբայի հարձակվողները քաղաք ժամանեցին նավակով` իրենց հետ բերելով նռնակներ, ինքնաձիգ զենքեր, և հարվածեցին բազմաթիվ թիրախների, որոնց թվում էին մարդաշատ Չհաթրափաթի Շիվաջի Տերմինուս երկաթգծի կայարանը և հայտնի Թաջ Մահալ հյուրանոցը:
Դեյվիդ Հեդլիի հետախուզման և տեղեկտվության հավաքագրումն օգնեց նպաստել Պակիստանի Լասխար-է-Տաիբա զինյալ խմբավորման 10 զինագործների կողմից իրականացվող գործողությանը:
Հարձակումը մեծ լարվածություն առաջացրեց Հնդկաստանի և Պակիստանի հարաբերություններում:
Շրջապատված այդ պաշտոնյաներով, նա վստահեցրեց Տեխասի քաղաքացիներին, որ քայլեր են ձեռնարկվում նրանց հանրային անվտանգությունն ապահովելու համար:
Փերրին հատկապես ասաց․«Այս դեպքում ի հայտ եկած մարտահրավերին դիմակայելու համար աշխարհում կան շատ քիչ լավ տեխնիկական հագեցվածություն ունեցող վայրեր»։
Կառավարիչը նաև նշեց. «Այսօր մենք տեղեկացել ենք դպրոցական տարիքի որոշ երեխաների մասին, ովքեր հիվանդի հետ շփվել են»։
Նա շարունակում էր ասել․«Այս դեպքը լուրջ է։ Վստահ եղեք, որ մեր համակարգն աշխատում է, ինչպես հարկն է»։
Հաստատվելու դեպքում գտածոն ամբողջացնում է Ալլենի՝ Մուսաշիին ուղղված ութնամյա որոնումը։
Խորտակված նավը ծովի հատակի քարտեզագրման շնորհիվ հայտնաբերվեց հեռակառավարվող ստորջրյա սարքի միջոցով:
Ինչպես հաղորդվել է, աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը ՝ Ալենն իր հարստության մեծ մասը ներդրել է ստորջրյա հետազոտություններում և սկսել է «Մուսասի» գծանավի իր որոնումները, քանի որ իր ողջ կյանքում հետաքրքրված է պատերազմի պատմությամբ:
Նա Ատլանտայում իր գտնվելու ժամանակ քննադատական գնահատանքի արժանացավ և ճանաչվեց քաղաքային նորարարական կրթության համար։
2009 թվականին նրան տրվեց Տարվա ազգային ղեկավարի տիտղոսը։
Պարգևատրման ժամանակ Ատլանտայի դպրոցները նկատել էին թեստերի միավորների վերաբերյալ տեղի ունեցած մեծածավալ բարելավումները:
Քիչ հետո Ատլանտա Ջըրնըլ-Քոնսթիթյուշընը հրատարակեց թեստի արդյունքների հետ կապված խնդիրների մասին զեկույց:
Զեկույցը ցույց տվեց, որ թեստերի գնահատականներն անհամեմատ մեծ արագությամբ բարձրացել էին, և ենթադրվում է, որ դպրոցում ներքին խնդիրներ էին հայտնաբերվել, սակայն չէին ազդել ստացված տվյալների վրա:
Ապացույցը դրանից հետո ցույց տվեց, որ թեստային փաստաթղթերը կեղծվել էին և՛ Հոլի, և՛ 34 այլ կրթական պաշտոնյայի կողմից, որոնց 2013 թվականին մեղադրանք առաջադրվեց:
Իռլանդական կառավարությունը շեշտում է խորհրդարանական օրենսդրության անհետաձգելիությունը, որը կշտկի իրավիճակը:
«Դա այժմ կարևոր է թե՛ հանրային առողջության, թե՛ քրեական արդարադատության տեսանկյունից, որպեսզի օրենսդրությունը որքան հնարավոր է շուտ հաստատվի,- ասաց կառավարության խոսնակը:»
Առողջապահության նախարարը արտահայտեց իր անհանգստությունը թե՛ այն անհատների բարեկեցության վերաբերյալ, ովքեր կօգտվեն ներառված նյութերի ժամանակավոր օրինականությունից, թե՛ դեղերի հետ կապված սերնդից սերունդ փոխանցվող համոզմունքների վերաբերյալ, քանի որ այժմ հակասահմանադրական փոփոխությունները մտնում են ուժի մեջ:
Օրվա սկզբին Իտալիայի Կովերչիանոյում Ժարկը մարզվում էր նախամրցաշրջանային պարապմունքների ընթացքում: Կիրակի օրը նախատեսված Բոլոնիայի դեմ խաղին ընդառաջ նա թիմի հյուրանոցում էր:
Բոլոնիայիա դեմ կիրակի օրը նախատեսված խաղից առաջ նա մնում էր թիմի հյուրանոցում:
Ավտոբուսն ուղևորվեց դեպի Միսսուրի նահանգի Սիքս Ֆլեգս Սեինթ Լուիս զվարճանքների պուրակ, որպեսզի խումբը նվագեր բոլոր տոմսերը գնած ամբոխի համար։
Շաբաթ գիշերվա 1:15, ըստ վկաների, ավտոբուսն ընթանում էր կանաչ լույսի տակ, երբ ավտոմեքենան դրա առջևում շրջադարձ կատարեց:
Օգոստոսի 9-ի գիշերվա դրությամբ Մորակոտի աչքը շուրջ յոթանասուն կիլոմետր հեռու էր չինական Ֆուջիան նահանգից:
Սպասվում է, որ թայֆունը կշարժվի դեպի Չինաստան տասնմեկ կմ/ժ արագությամբ:
Ուղևորներին ջուր տրվեց, քանի դեռ նրանք սպասում էին 90(Ֆ) աստիճան շոգին։
Հրշեջ կապիտան Սքոթ Կունսն ասաց. «Սանտա Կլարա քաղաքի շոգ օր էր` 90 աստիճան ջերմություն։
Ամերիկյան բլուրներ կարուսելի վրա արգելափակված ցանկացած ժամանակահատված մեղմ ասած անհարմար կլինի, և մեկ մարդ դուրս հանելը կխլի առնվազն մեկ ժամ»։
2006 թվականին իր մարզական կարիերան ավարտած Շումախերը, ով Ֆորմուլա 1 մրցաշարի առաջնությունում յոթ անգամ հաղթել էր, ստիպված էր փոխարինել վնասված Ֆելիպե Մասսային:
Բրազիլացին ստացել է լուրջ գլխի վնասվածք վթարից հետո 2009 թվականի հունգարական Գրանդ պրիի ժամանակ:
Մասսան նախատեսվում է թողարկել գոնե 2009 մնացած խաղաշրջանի համար:
Արիասի մոտ թեստավորման արդյունքը վարակի մեղմ տեսակի համար դրական էր, ասաց նախագահական նախարար Ռոդրիգո Արիասը:
Նախագահի վիճակը կայուն է, չնայած նա դեռևս մի քանի օր մեկուսացած կմնա տանը:
«Բացի ջերմությունից և կոկորդի ցավից, ես լավ եմ զգում և լավ մարզավիճակում եմ, որպեսզի հեռահաղորդակցման միջոցով կատարեմ իմ աշխատանքը:
Ես պլանավորում եմ վերադառնալ իմ բոլոր պարտականություններին երկուշաբթի»,- ասաց Արիասն իր հայտարարության մեջ:
Ֆելիցիա փոթորիկը, որ իր ժամանակին Սաֆիր-Սիմփսոն մրրկային սանդղակի համաձայն 4-րդ կատեգորիային էր պատկանում, նախքան երեքշաբթի օրը ցրվելը թուլացավ, դարձավ արևադարձային անկում:
Դրա մնացորդները կղզիների մեծամասնությունում անձրևների պատճառ դարձան, չնայած որ վնասների կամ ջրհեղեղի վերաբերյալ դեռևս ոչ մի տեղեկություն չկա:
Տեղումները, Օահոյի մի չափիչի համաձայն հասնելով 6,34 դյույմի, նկարագրվել էին որպես «օգտակար»։
Որոշ անձրևներ ուղեկցվում էին ամպրոպներով ու հաճախադեպ կայծակներով:
Երեկ Թվին Օթերը փորձել է իջնել Կոկոդայում որպես PNG թռիչք CG4684 ավիաուղիերը, սակայն անհաջողություն է կրել:
Իր երկրորդ մոտեցումից վայրէջք կատարելուց մոտավորապես տասը րոպե առաջ այն անհետացավ:
Վթարի վայրն այսօր է տեղորոշվել և այնքան անանցանելի է, որ երկու ոստիկանի ջունգլի են իջեցրել՝ այդ վայրը ոտքով գտնելու և փրկվածներին փնտրելու համար։
Որոնողական աշխատանքներին խոչընդոտել էր նույն վատ եղանակը, որն ընդհատված վայրէջքի պատճառ էր դարձել:
Ըստ հաղորդման Մակբեթ փողոցի բնակարանը պայթել էր գազի արտահոսքի պատճառով։
Այն բանից հետո, երբ հարևանը զանգահարեց գազի արտահոսքի հետ կապված, գազամատակարար ընկերության մի պաշտոնյա ելույթ ունեցավ դեպքի վայրից:
Երբ պաշտոնյան ժամանեց, բնակարանը պայթեց։
Ինչպես զեկուցվում է, լուրջ վիրավորներ չկան, սակայն ամենաքիչը հինգ մարդու հենց տեղում պայթյունի ժամանակ ցնցումների ախտանիշների դեմ օգնություն են ցացուցաբերել:
Բնակարանի ներսում ոչ ոք չկար:
Այդ պահին տվյալ տարածաշրջանից տարհանվել էր գրեթե 100 բնակիչ:
Եվ՛ գոլֆը, և՛ ռեգբին նախատեսվում է վերադարձնել Օլիմպիական խաղերի շարք:
Այսօր Միջազգային օլիմպիական կոմիտեն Բեռլինում քվեարկեց մարզաձևերի ներառման հարցն իր գործադիր խորհրդի նիստում: Շուրջ հինգ այլ մարզաձևերից ռեգբին, մասնավորապես ռեգբիի միությունը և գոլֆն ընտրվել են, որոնք պետք է քննարկվեն օլիմպիական խաղերում ընդգրկվելու համար:
Սքվոշը, կարատեն և անվաչմուշկային սպորտաձևերը փորձեցին ընդգրկել Օլիմպիական ծրագրում, ինչպես նաև բեյսբոլը և սոֆթբոլը, որոնք 2005 թվականին քվեարկության արդյունքում դուրս էին մնացել Օլիմպիական խաղերից։
Քվեարկությունը դեռևս պետք է վավերացվի ողջ Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից հոկտեմբերին Կոպենհագենում սպասվող հանդիպման ժամանակ:
Բոլորը չէին աջակցում կանանց վարկանիշների ներառմանը:
2004 թվականի Օլիմպիական արծաթե մեդալակիր Ամիր Խանն ասաց. «Հոգուս խորքում ես այն կարծիքին եմ, որ կանայք չպետք է կռվեն: Դա իմ կարծիքն է»:
Չնայած իր մեկնաբանություններին՝ նա ասաց, որ 2012 թվականին Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերին աջակցելու է բրիտանացի մրցակիցներին:
Դատավարությունը տեղի ունեցավ Բիրմինգհեմի թագավորական դատարանում և ավարտվեց օգոստոսի 3-ին:
Հեռուստահաղորդավարը, ով ձերբակալվեց հենց գործողության վայրում, մերժում էր հարձակումը և պնդում, որ նա օգտագործել էր ձողը, որպեսզի պաշտպանի ինքն իրեն մոտ երեսուն հոգու կողմից իր վրա թափվող շշերի տարափից:
Բլեյքը նույնպես մեղավոր ճանաչվեց արդարադատության ընթացքը խեղաթյուրել փորձելու համար:
Դատավորը Բլեյքին ասաց․«գրեթե անխուսափելի» էր, նրան պատրաստվում էին բանտարկել:
Սև էներգիան միանգամայն անտեսանելի ուժ է, որը մշտապես գործում է տիեզերքում:
Իր գոյությունը միայն հայտնի է տիեզերքի ընդարձակման վրա ունեցած իր ազդեցությունների պատճառով:
Գիտնականները հայտնաբերել են լուսնի ողջ մակերեսի վրա ձգվող կլորավուն թեքալանջերի ռելիեֆներ, որոնք ակնհայտորեն առաջացել են լուսնի շատ դանդաղ նեղանալու արդյունքում:
Այս բեկորները գտնվել էին ամբողջ լուսնի վրա և, ըստ ամենայնի, նվազագույն չափով են հողմահարվել՝ մատնանշելով, որ դրանք ստեղծող երկրաբանական իրադարձությունները բավականին վերջերս էին տեղի ունեցել։
Այս տեսությունը հակասում է այն պնդմանը, թե լուսինն ամբողջովին զերծ է երկրաբանական գործողություններից:
Ենթադրվում է, որ մարդը եռանիվ փոխադրամիջոցով է մտել ամբոխի մեջ՝ զինված պայթուցիկներով:
Ռումբի պայթեցման մեջ կասկածվող տղամարդը ձերբակալվեց այն բանից հետո, երբ վնասվածքներ էր կրել պայթյունից:
Նրա անունը դեռևս հայտնի չէ իշխանությունների շրջանում, չնայած նրանք հաստատ գիտեն, որ նա Ույղուր էթնիկ խմբի անդամ է:
Ռուսաստանի Ալեիսկ քաղաքում գտնվող ծննդատան կլինիկայում կեսարյան հատմամբ ծնված Նադյան ահռելի՝ 17 ֆունտ 1 ունցիա, քաշ ուներ:
«Մենք բոլորս պարզապես ցնցված էինք»,- նշեց մայրիկը:
Երբ հարցին, թե ինչ ասաց հայրը, նա պատասխանեց. «Նա չէր կարող որևէ բան ասել, պարզապես կանգնած էր այնտեղ և թարթում էր աչքերը»:
«Դա իրեն պատրաստվում է պահել ջրի նման: Այն թափանցիկ է ինչպես ջուրը:»
Այսպիսով, եթե դուք կանգնած լինեիք ափամերձ գծին, կկարողանայիք տեսնել հատակի մանրաքարը կամ կեղտը:
Որքանով ես գիտեմ՝ կա ընդամենը մեկ մոլորակային մարմին, որն ավելի շատ շարժունություն է ցուցադրում, քան Տիտանը, և դրա անունը Երկիր է», ավելացրեց Ստոֆանը։
Խնդիրը սկիզբ առավ հունվարի 1-ին, երբ տասնյակ տեղացի բնակիչներ սկսեցին բողոքել Օբանազավա փոստային գրասենյակին, որ չէին ստացել իրենց ավանդական և սովորական ամանորյա բացիկները:
Երեկ փոստային գրասենյակը ներողություն խնդրեց քաղաքացիներից և լրատվությունից, երբ հայտնաբերեց, որ տղան թաքցրել էր ավելի քան 600 փոստային փաստաթուղթ, ներառյալ 429 Ամանորյա բացիկ, որոնք չէին առաքվել իրենց նախատեսված հասցեատերերին:
Անօդաչու լուսնային ուղեծիր Չանդրայաան 1-ը բաց թողեց լուսնի ազդեցության իր զոնդը (ԼԱԶ), որը զարկվեց Լուսնի մակերևույթին 1,5 կմ/վ արագությամբ (3000 մղոն/ժամ) և հաջողությամբ վթարային վայրէջք կատարեց Լուսնի հարավային բևեռի մոտակայքում:
Բացի երեք կարևոր գիտական գործիքներից՝ լուսնային զոնդը կրում էր նաև իր բոլոր կողմերին նկարված՝ Հնդկաստանի ազգային դրոշի պատկերը:
«Շնորհակալություն նրանց, ովքեր ինձ նման աջակցեցին դատապարտյալին, «մամլո ասուլիսի ժամանակ մեջբերում արվեց Սիրիփոռնից։
«Որոշ մարդիկ չեն համաձայնի, բայց ինձ համար միևնույն է:»
Ես ուրախ եմ, որ կան մարդիկ, ովքեր պատրաստակամ են ինձ աջակցելու:
Բրիտանական իշխանությունից Պակիստանի 1947 թվականի անկախացումից ի վեր, Պակիստանի նախագահը նշանակել է «քաղաքական գործակալների» Ցեղային տարածքների դաշնային կառավարությունը ղեկավարելու համար, ովքեր ունեցել են գրեթե բացարձակ ինքնավար իշխանություն այդ տարածքներում:
Այս գործակալները պատասխանատվություն են կրում ապահովելու կառավարական և դատական ծառայություններ՝ ըստ Պակիստանի Սահմանադրության N247 հոդվածի:
Մեքքայում՝ իսլամի սուրբ քաղաքում, այս առավոտ՝ տեղական ժամանակով մոտ ժամը 10-ին, հոսթել է փլուզվել։
Շինության մեջ տեղավորվել էին մի քանի ուխտավորներ, որոնք սրբազան քաղաք այցի էին եկել հաջի ուխտագնացության նախօրեին։
Պանդոկի հյուրերի մեծ մասն Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիներ էին:
Մահացածների թիվը նվազագույնը 15 է, մի թիվ, որը կարող է մեծանալ:
Լեոնովը, որը հայտնի է նաև որպես «11-րդ տիեզերագնաց», հանդիսանում էր Սովետական Միության տիեզերագնացների սկզբնական թիմի մասը:
1965 թվականի մարտի 18-ին նա կատարեց մարդու կողմից առաջին ելքը դեպի բաց տիեզերք (EVA) կամ «քայլք տիեզերքում»՝ շուրջ տասներկու րոպե միայնակ գտնվելով տիեզերանավից դուրս։
Նա իր աշխատանքի համար ստացել է Խորհրդային Միության ամենաբարձր տիտղոսը՝ «Խորհրդային Միության հերոս»:
Տասը տարի անց նա ղեկավարում էր Ապոլլո-Սոյուզ առաքելության սովետական մասը, ինչը խորհրդանշում էր, որ տիեզերական մրցարշավն ավարտված էր:
Նա ասաց. «Չկա փաստ առ այն, որ հարձակում է սպասվում մոտ ապագայում»։
Սակայն սպառնալիքի ուժգնության մակարդակի նվազեցումը չի նշանակում, թե ընդհանուր սպառնալիքը վերացել է»:
Մինչ իշխանությունները վստահ չեն վտանգի հավաստիության վերաբերյալ, ՀԴԲ-ի հորդորով Մերիլենդի տրանսպորտի պատասխանատու մարմինները փակեցին:
Ինքնաթափ բեռնատարները օգտագործում էին գետնանցումների մուտքերը փակելու համար, իսկ 80 ոստիկան ուղղորդում էին վարորդներին շրջանցելու համար:
Օղակուղում՝ քաղաքը շրջանցող այլընտրանքային երթուղում, չկային խիտ երթևեկության ուշացումների մասին տվյալներ:
Ավելի վաղ Նիգերիան գագաթնաժողովին նախորդող շաբաթվա ընթացքում հայտարարել էր Աֆրիկյան մայրցամաքային ազատ առևտրի համաձայնագրին (AfCFTA) միանալու իր մտադրության մասին:
Աֆրիկական միության առևտրի և արդյունաբերության հարցերով հանձնակատար Ալբերտ Մուչանգան հայտարարեց, որ Բենինը պատրաստվում է միանալ :
Հանձնակատարն ասաց․ «Մենք դեռ չենք եկել համաձայնության ծագման կանոնների և սակագների զիջումների հարցում, սակայն մեր ունեցած շրջանակը բավարար է 2020 թվականի հուլիսի 1-ից առևտուրն սկսելու համար»։
Կայանը պահպանեց իր կողմնորոշումը մինչև բաց տիեզերք դուրս գալու ավարտը՝ չնայած, որ տիեզերակայանի առաքելության ժամանակ դրանից առաջ կորցրել էր գիրոսկոպը:
Չիաոն և Շարիպովը զեկուցեցին, որ դիրքի կարգավորման շարժիչներից ապահով հեռավորության վրա էին:
Ռուսական ցամաքային հսկողությունն ակտիվացրեց հրթիռ ինքնաթիռները, և կայանի բնականոն դիրքը վերականգնվեց:
Գործը հետաքննվում էր Վիջինիայում, որովհետև այն առաջատար ինտերնետային ծառայությունների մատակարար Էյ-Օ-Էլ-ի հայրենիքն է՝ ընկերություն, որն արհեստականորեն առաջացրեց այդ մեղադրանքները։
Սա առաջին դեպքն է, որ դատավճիռ է կայացվում 2003 թ.-ին ընդունված օրենսդրության կիրառմամբ՝ զսպելու համար զանգվածային էլ. փոստի, հայտնի որպես «սպամ», օգտատերերի փոստարկղերում ոչ ցանկալի տարածումից։
21 տարեկան Խեսուսը Մանչեստր Սիթիին միացավ անցած տարի՝ 2017 թվականի հունվարին, բրազիլական ակումբ Պալմեյրասից 27 միլիոն ֆունտ ստեռլինգ վճարի դիմաց:
Դրանից հետո բոլոր մրցախաղերի ընթացքում բրազիլացին մասնակցել է ակումբի 53 խաղերին և խփել 24 գնդակ:
Պարոն Լին նաև արտահայտեց իր մտահոգությունն այն զեկույցների վերաբերյալ, որ Թուրքիայում երեխաներն առանց հիվանդանալու այժմ վարակվում են A (H5N1) թռչնագրիպի հարուցիչով։
Որոշ ուսումնասիրություններ առաջարկում են, որ հիվանդությունը կարող է ավելի քիչ մահացու դառնալ, նախքան համաշխարհային համավարակ առաջացնելը, նշեց նա։
Կա մտահոգություն, որ հիվանդներն իրենց առօրյայում կարող են շարունակել վարակել ավելի շատ մարդկանց, եթե գրիպի ախտանշանները թեթև մնան:
Կոմեն հիմնադրամի խոսնակ Լեսլի Աունն ասաց, որ կազմակերպությունը նոր օրենք է ընդունել, որը թույլ չի տալիս դրամաշնորհներ և ֆինանսավորում տրամադրել իրավական հետաքննության ներքո գտնվող կազմակերպություններին:
Կոմենի քաղաքականությունը անավարտ հետաքննության շնորհիվ իրավազրկեց Պլանավորված ծնողավարությունը, այն է՝ թե ինչպես է պլանավորված ծնողը ծախսում և ներկայացնում հաշվետվություն իր գումարների վերաբերյալ, որը կառավարվում է ներկայացուցիչ Քլիֆ Սթերնսի կողմից:
Ստերնսը՝ Վերահսկողության և հետաքննությունների ենթահանձաժողովի նախագահի իր պաշտոնում, որը Բնակարանների էներգիայի և առևտրի հարցերով զբաղվող հանձնաժողովի հովանու ներքո է, հետաքննում է, թե արդյոք հարկերն օգտագործվում են՝ ֆինանսավորելու հղիության արհեստական ընդհատումները Ծրագրված ծնողավարության միջոցով։
Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին երեքշաբթի օրը 46 տոկոս ձայնով հաղթեց Ֆլորիդայի Հանրապետական կուսակցության նախագահական նախնական ընտրությունները:
Պալատի նախկին ԱՄՆ խոսնակ Նյուտ Գինգրիչը երկրորդն էր 32 տոկոս արդյունքով։
Քանի որ հաղթողը ստանում է ամբողջ նահանգի ձայները, Ֆլորիդան իր բոլոր հիսուն պատվիրակներին տվեց Ռոմնիին՝ նրան դարձնելով Հանրապետական կուսակցության առաջադրման հիմնական թեկնածու:
Բողոքի ցույցի կազմակերպիչներն ասացին, որ մոտավորապես 100 000 մարդ է մասնակցել ցույցերին գերմանական այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Բեռլինը, Քյոլնը, Համբուրգը և Հանովերը:
Բեռլինում ոստիկանությունը հաշվարկել է 6,500 ցուցարար:
Ցույցեր են տեղի ունեցել նաև Փարիզում, Սոֆիայում՝ Բուլղարիա, Վիլնյուսում՝ Լիտվա, Վալետայում՝ Մալթա, Թալինում՝ Էստոնիա և Էդինբուրգում ու Գլազգոյում՝ Շոտլանդիա:
Լոնդոնում մոտավորապես 200 մարդ բողոքի ցույցեր են կազմակերպել հեղինակային իրավունքի սեփականատերերի մի քանի խոշոր գրասենյակների դիմաց:
Անցյալ ամիս Լեհաստանում մեծածավալ բողոքի ցույցեր էին, երբ երկիրը ստորագրեց Զեղծարարությունների դեմ պայքարի միջազգային առևտրային համաձայնագիրը, որը հանգեցրել է լեհական կառավարության որոշմանը՝ առայժմ չվավերացնել համաձայնագիրը։
Եվ՛ Լատվիան, և՛ Սլովակիան հապաղել են Զեղծարարությունների դեմ պայքարի միջազգային առևտրային համաձայնագրին միանալու գործընթացում։
Կենդանիների ազատագրման և Կենդանիների հանդեպ դաժանության կանխարգելման թագավորական կազմակերպությունը կրկին կոչ են անում գաղտնի նկարահանման տեսախցիկների պարտադիր տեղադրում ավստրալական բոլոր սպանդանոցներում։
Կենդանիների հանդեպ դաժանության դեմ պայքարի թագավորական կազմակերպության Հարավային Ուելսի նոր գլխավոր տեսուչ Դեյվիդ Օ'Շեննըսին պատմեց Էյ-Բի-Սի-ին, որ սպանդանոցների վերահսկողությունը և ստուգումները պետք է սովորական բնույթ կրեն Ավստրալիայում։
«Գաղտնի նկարահանման համակարգն անշուշտ ուժեղ ազդանշան կուղարկի կենդանիների հետ աշխատող այս մարդկանց, քանի որ նրանց բարօրությունը գերագույն առաջնահերթություն է։»
Միացյալ Նահանգների երկրաբանական հետազոտության երկրաշարժերի միջազգային քարտեզը ցույց չտվեց որևէ երկրաշարժ, որը տեղի էր ունեցել Իսլանդիայում մեկ շաբաթ առաջ:
Իսլանդական օդերևութաբանության գրասենյակը նաև տեղեկացրել է, որ վերջին 48 ժամերի ընթացքում Հեքլայի տարածքում ոչ մի երկրաշարժ չի գրանցվել:
Զգալի երկրաշարժը, որն առաջացրեց փուլային փոփոխություն, տեղի էր ունեցել մարտի 10-ին հրաբխի գագաթի խառնարանի հյուսիսարևելյան կողմում:
Արձանագրվել էր, որ լեռան ստորոտին հայտնվել էին մուգ ամպեր, որոնք չէին առնչվում որևէ հրաբխային գործողության:
Ամպերը շփոթմունքի հավանականություն էին ներկայացնում, թե արդյոք փաստացի ժայթքում տեղի էր ունեցել։
Լունոն ուներ 120 - 160 խորանարդ մետր վառելիք, երբ այն փչացավ, իսկ ուժեղ քամիներն ու ալիքներն այն տարան դեպի ալեհատը։
Ուղղաթիռները փրկեցին անձնակազմի տասներկու անդամին, և միակ վնասվածքը մեկի կոտրված քիթն էր:
100 մետրանոց նավը ճանապարհին պետք է վերցներ պարարտանյութի իր սովորական բեռը, և ի սկզբանե պաշտոնյաները մտավախություն ունեին, որ նավը կարող էր թափել որևէ բեռ:
2011 թվականին առաջարկվող շտկումն արդեն ընդունվեց երկու պալատներում էլ:
Այս օրենսդրական նիստին փոփոխություն է կատարվել, երբ Ներկայացուցիչների Պալատը նախ ջնջեց երկրորդ նախադասությունը, իսկ հետո Սենատը նամանտիպ ձևաչափով այն ընդունեց երկուշաբթի օրը:
Երկրորդ վճռի ձախողումը, որն առաջարկում է արգելել միասեռականների քաղաքացիական ամուսնությունը, հնարավոր է, որ հետագայում քաղաքացիական ամուսնության դռներ բացի:
Այդ գործընթացին հաջորդելով երկու պալատների համատեղ 3-րդ բանաձևը նորից կվերանայվի հաջորդ ընտրվելիք օրենսդրությամբ կամ 2015 կամ 2016 թվականին՝ գործընթացում մնալու նպատակով։
Վոտյեի ձեռքբերումները ռեժիսյուրայից դուրս ներառում են հացադուլը 1973 թվականին ընդդեմ այն բանի, ինչ նա համարում էր քաղաքական գրաքննություն:
Ֆրանսիական օրենքը փոփոխվեց: Նրա գործունեությունը սկիզբ էր առել դեռևս 15 տարեկանից, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նա միացավ ֆրանսիական դիմադրությանը:
Նա փաստագրել է ինքն իրեն 1998 թ. լույս տեսած գրքում:
1960-ականներին նա վերադարձավ նորանկախ Ալժիր՝ կինոռեժիսուրա դասավանդելու համար:
Երկու Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր ճապոնացի ձյուդոյիստ՝ Հիտոսի Սայտոն մահացել է 54 տարեկանում:
Մահվան պատճառը հայտարարվեց որպես միջլյարդային լեղապարկի ծորանի քաղցկեղ։
Նա մահացավ Օսակայում երեքշաբթի օրը:
Ինչպես նաև նախկին օլիմպիական և աշխարհի չեմպիոն Սայտոն Համաճապոնական ձյուդոյի ֆեդերացիայի վերապատրաստման հանձնաժողովի նախագահն էր իր մահվան ժամանակ:
Առնվազն 100 մարդ էր այցելել երեկույթին՝ տոնելու զույգի առաջին հոբելյանը, որի հարսանեկան արարողությունն անցկացվել էր անցյալ տարի։
Հոբելյանի պաշտոնական միջոցառումը ծրագրված էր ավելի ուշ ամսաթվի համար, պաշտոնյաներն ասացին։
Մեկ տարի առաջ զույգն ամուսնացել էր Տեքսասում և եկել Բուֆալո, որպեսզի տոնի ընկերների և բարեկամների հետ:
30-ամյա ամուսինը, ով ծնվել էր Բուֆալոյում, կրակոցների ժամանակ չորս սպանվածներից մեկն էր, բայց իր կինը չէր վիրավորվել:
Կառնոն շատ հայտնի, սակայն անգլերենի հակասական կրկնուսույց է, ով դասավանդում էր Ժամանակակից կրթության և թագավորի փառքի ներքո՝ պնդելով, որ իր կարիերայի գագաթնակետին ուներ 9,000 ուսանող։
Իր գրառումներում նա օգտագործում էր բառեր, որոնք որոշ ծնողներ համարում են կոպիտ և նշվում է, որ դասարանում հայհոյանքներ է օգտագործել:
Ժամանակակից կրթությունը նրան մեղադրում է ավտոբուսներում առանց թույլատվության մեծ քանակով գովազդներ տեղադրելու և ստելու մեջ՝ ասելով, որ նա անգլերենի գլխավոր ուսուցիչն է:
Նախկինում նա նաև մեղադրվել էր հեղինակային իրավունքի խախտման համար, սակայն մեղադրանք չէր առաջադրվել:
Նախկին ուսանողն ասաց, որ «լսարանում օգտագործում էր ժարգոն, սովորեցնում ժամադրման հմտություններ նշումներ կատարելով և իրեն պահում պարզապես ինչպես ուսանողների ընկերը»:
Չնայած Չինաստանը վերջին երեք տասնամյակի ընթացքում պաշտոնապես մնում է որպես կոմունիստական պետություն, այն զարգացրել է շուկայական տնտեսությունը:
Դենգ Սյաոպինգի ղեկավարության օրոք իրականացվեցին առաջին տնտեսական բարեփոխումները:
Այդ ժամանակվանից ի վեր Չինաստանի տնտեսության ծավալներն աճել են 90 անգամ:
Առաջին անգամ անցյալ տարի Չինաստանն արտահանել է ավելի շատ ավտոմեքենա, քան Գերմանիան և առաջ անցել Միացյալ Նահանգներից՝ որպես այս ավտոարդյունաբերության խոշորագույն շուկա։
Երկու տասնամյակի ընթացքում Չինաստանի ՀՆԱ-ն կարող է ավելի մեծ լինել Միացյալ Նահանգներինից:
Դանիել արևադարձային փոթորիկը, որը 2010 թ. Ատլանտյան փոթորիկների սեզոնի չորրորդ անուն ստացածն է, ձևավորվել է Ատլանտյան օվկիանոսի արևելքում:
Փոթորիկը, որը գտնվում է Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքից մոտավորապես 3000 մղոն հեռավորության վրա, ունի առավելագույնը 40 մղոն/ժ (64 կմ/ժ) կայուն քամիներ:
Փոթորիկների ազգային կենտրոնի գիտնականները կանխատեսում են, որ մինչև չորեքշաբթի Դանիելլեն կուժգնանա` վերածվելով փոթորկի:
Քանի որ փոթորիկը հեռու է սողանքից, դեռևս դժվար է գնահատել Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ Կարիբյան կղզիների վրա վերջինիս հնարավոր ազդեցությունը:
Բոբեկը, ծնված լինելով Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում, համբավ ձեռք բերեց Բելգրադի «Պարտիզան»-ում խաղալիս:
Նա միացավ նրանց 1945 թվականին և մնաց մինչև 1958 թվականը:
Թիմի հետ անցկացրած իր ժամանակի ընթացքում նա 468 ելույթում խփել է 403 գոլ։
Ակումբի համար ոչ ոք երբևէ Բոբեկից ավելի շատ չէր խաղացել կամ ավելի շատ գոլի հեղինակ դարձել:
1995 թվականին պարտիզանների պատմության մեջ նա ընտրվեց որպես լավագույն խաղացող։
Տոնակատարությունները սկսվեցին աշխարհահռչակ խմբի՝ Չիրկ դյու Սոլեյլի հատուկ շոուով:
Ապա հաջորդեց Ստամբուլի պետական սիմֆոնիկ` Ենիչերների նվագախմբի ելույթը, և երգիչներն էին Ֆաթիհ Էրկոչը և Մյուսլյում Գյուրսեսը:
Այնուհետև «Պտտվող դերվիշները» բեմ բարձրացան:
Թուրքական դիվա Սեզեն Ակսուն ելույթ ունեցավ իտալացի տենոր Ալեսսանդրո Սաֆինայի և հույն երգիչ Հարիս Ալեքսիուի հետ։
Որպես վերջաբան՝ թուրքական Անատոլիայի կրակ պարային խումբը կատարեց «Տրոյա» ներկայացումը:
Փիթր Լենցը՝ մոտոցիկլարշավի 13-ամյա մի մասնակից, մահացել է՝ վթարի ենթարկվելով Ինդիանապոլիսի ավտոմրցուղում։
Նախավարժանքի ժամանակ Լենցն ընկավ հեծանվից և հետո նրան հարվածեց իր մրցակից Խավիեր Զայաթը:
Նրան անմիջապես այցելեց ճանապարհին գտնվող բժշկական անձնակազմը և նրան տեղափոխեցին տեղի հիվանդանոց, որտեղ նա ավելի ուշ մահացավ:
Զայաթը պատահարից չէր վնասվել:
Ինչ վերաբերում է համաշխարհային ֆինանսական իրավիճակին, Ձապատեռոն շարունակեց ասելով, որ․«ֆինանսական համակարգը տնտեսության մասն է կազմում՝ ամենաէական մասը»։
Մենք ունենք ողջ տարին տևող ֆինանսական ճգնաժամ, որն ունեցել է իր ամենասուր շրջանը վերջին երկու ամսում, և ես կարծում եմ, որ հիմա ֆինանսական շուկաներն սկսում են վերականգնվել»։
Անցյալ շաբաթ Naked News-ը հայտարարել է, որ կարող է երեք նոր հեռարձակումներով կտրուկ մեծացնել նորությունների` միջազգային լեզուների իր մանդատը:
Արդեն իսկ անգլերեն և ճապոներեն հաղորդումներ թողարկելով` համաշխարհային կազմակերպությունը հեռուստատեսության, համացանցի և բջջային սարքերի համար իսպաներեն, իտալերեն և կորեերեն ծրագրեր է թողարկում:
«Բարեբախտաբար, ինձ հետ ոչինչ չպատահեց, բայց ես տեսա սահմռկեցուցիչ տեսարան, մինչ մարդիկ փորձում էին կոտրել պատուհանները դուրս գալու համար։
Մարդիկ աթոռներով հարվածում էին պատուհանների ապակիներին, սակայն պատուհանները չէին կոտրվում:
Ապակիներից մեկը ի վերջո կոտրվեց, և նրանք սկսեցին դուրս ելնել պատուհանի միջով»,- ասաց փրկված Ֆրանցիսզեկ Կովալը:
Աստղերը լույս ու ջերմություն են արձակում ջրածնային ատոմների ձուլումից (կամ միաձուլումից) առաջացած էներգիայի շնորհիվ՝ միասին կազմելով ավելի ծանր տարրեր։
Գիտնականներն աշխատում են ստեղծել մի ռեակտոր, որը կկարողանա էներգիա ստանալ նույն ճանապարհով:
Սա, այնուամենայնիվ, շատ դժվարլուծելի խնդիր է, և երկար տարիներ կպահանջվեն, մինչև կտեսնենք, թե ինչպես են օգտակար միաձուլման ռեակտորներ կառուցվում։
Պողպատե ասեղը լողում է ջրի երեսին մակերեսի լարվածության պատճառով:
Մակերևույթի լարվածությունն առաջանում է, որովհետև ջրի մակերևույթի վրայի ջրի մոլեկուլները մեծապես միմյանց են ձգում ավելի շատ, քան դրանցից վերև գտնվող օդի մոլեկուլները։
Ջրի մոլեկուլները ստեղծում են անտեսանելի շերտ ջրի մակերեսի վրա, որը թույլ է տալիս ասեղի նման բաներին լողալ ջրի երես:
Սառույցի համար նախատեսված ժամանակակից չմուշկների սայրերը կրկնակի ծայր ունեն, որոնց միջև առկա է գոգավոր փոսիկ: Երկու ծայրերը թույլ են տալիս ավելի լավ կառչել սառույցից, նույնիսկ թեքվելու ժամանակ:
Քանի որ թիակաբերանի ներքևի հատվածը մի փոքր կոր է, որովհետև թիակաբերանը թեքվում է այս կամ այն կողմ, սառույցի հետ շփում ունեցող ծայրը նույնպես կորանում է։
Դա ստիպում է չմշկորդին շրջվել։ Եթե չմուշկները աջ են թեքվում, չմշկորդը շրջվում է աջ, իսկ եթե չմուշկները ձախ են թեքվում, ապա չմշկորդը ձախ է թեքվում։
Իրենց նախկին էներգիայի մակարդակին վերադառնալու համար նրանք պետք է ազատվեն հավելյալ էներգիայից, որը ստացել են լույսից։
Նրանք դա անում են՝ արտանետելով «ֆոտոն» կոչվող լույսի փոքրագույն մասնիկ:
Գիտնականներն այս գործընթացը կոչում են «ճառագայթման խթանված արտանետում», որովհետև ատոմները խթանվում են պայծառ լույսի կողմից` պատճառելով լույսի ֆոտոնի արտանետում, իսկ լույսը ճառագայթման մի տեսակ է:
Հաջորդ նկարը ցույց է տալիս, թե ինչպես են ատոմներն արտանետում ֆոտոնները: Անշուշտ, իրականում ֆոտոնները շատ ավելի փոքր են, քան պատկերված են նկարում:
Ֆոտոնները նույնիսկ ավելի՛ փոքր են, քան այն նյութը, որից կազմված է ատոմը:
Հարյուրավոր ժամեր գործելուց հետո, լամպի թելը վերջիվերջո վառվում է և լամպն այևս չի աշխատում:
Այնուհետև պետք է փոխել էլեկտրական լամպը: Լամպը փոխարինելիս պետք է զգույշ լինել:
Նախ անհրաժեշտ է անջատել լուսատուի անջատիչը կամ անջատել մալուխը:
Դա տեղի է ունենում այն պատճառով, որ վարդակ մուտք գործող էլեկտրականությունը, որտեղ լամպի մետաղական մասն է ամրանում, կարող է ուժեղ էլեկտրական ցնցման պատճառ դառնալ, եթե դիպչեք վարդակի ներսի մասին կամ լամպի մետաղական հիմքին, քանի դեռ այն մասամբ վարդակի մեջ է:
Սրտանոթային համակարգի ամենակարևոր օրգանը սիրտն է, որը դուրս է մղում արյունը:
Արյունը սրտից գնում է զարկերակներ կոչվող անոթների միջոցով և հետ է վերադառնում սիրտ երակներ կոչվող անոթների միջոցով: Ամենափոքր անոթները կոչվում են մազանոթներ:
Տրիցերատոպսի ատամները կկարողանային կոտրել ոչ միայն տերևներ, այլ նաև անգամ շատ կոշտ ճյուղեր և արմատներ:
Որոշ գիտնականներ կարծում են, որ տրիցերատոպսերը կերել են ցիկադներ, որոնք Կավճի ժամանակաշրջանին բնորոշ բուսատեսակներ էին:
Այս բույսերը նման են փոքր արմավենու, որի ամենավերևում կան սուր, փշոտ տերևներ:
Եռաեղջյուր դինոզավրը կարող էր օգտագործել իր ուժեղ կտուցը՝ բունն ուտելուց առաջ տերևները հեռացնելու նպատակով։
Մյուս գիտնականները վիճում են, որ այս բույսերը շատ թունավոր են, այնպես որ անհավանական է, որ որևէ դինոզավր դրանք կերած լիներ, չնայած այսօր համրուկը և թութակի նման այլ կենդանիներ (դինոզավրի հետնորդ) կարող են ուտել թունավոր տերևներ կամ միրգ։
Ինչպե՞ս կարող է Իոյի ձգողականությունը քաշել ինձ: Եթե կանգնեք Իոյի մակերեսին, ավելի քիչ քաշ կունենաք, քան կշռում եք Երկրի վրա:
Մարդն, ով Երկրի վրա կշռում է 200 ֆունտ (90 կգ), կկշռի մոտավորապես 36 ֆունտ (16 կգ) Իոյի վրա։ Ուստի՝ ձգողականությունը, անշուշտ, ավելի քիչ է քաշում ձեզ։
Արևը Երկրի նման չունի արտաքին կեղև, որի վրա կարելի է կանգնել։ Ամբողջ արևը կազմված է գազերից, կրակներից և պլազմայից։
Գազը դառնում է ավելի բարակ, երբ շարժվում ես արևի կենտրոնից այն կողմ:
Մեզ տեսանելի արևի արտաքին մասը կոչվում է լուսոլորտ, ինչը նշանակում է «լույսի գնդակ»։
Մոտավորապես երեք հազար տարի անց՝ 1610 թ., Իտալացի աստղագետ Գալիլեո Գալիլեյը օգտագործեց աստղադիտակ ու տեսավ, որ Վեներան լուսնի նման ունի փուլեր:
Փուլերն իրար հաջորդում են, քանի որ Վեներայի (կամ Լուսնի) արևին նայող միայն մի կողմն է լուսավորվում: Վեներայի փուլերը աջակցում են Կոպեռնիկոսի տեսությանը, առ այն, որ մոլորակները շարժվում են արևի շուրջ:
Հետո՝ մի քանի տարի անց, 1639 թվականին, Ջերեմիա Հորոքս անունով մի անգլիացի աստղագետ նկատեց Վեներայի տարանցումը:
Դենլոյի վերանվաճումից հետո Անգլիան երկար ժամանակ խաղաղ էր:
Այնուամենայնիվ 991 թ. Էթելրեդը գործ ունեցավ Վիկինգների նավատորմի հետ, որը Գութրումի ժամանակներից ի վեր ամենամեծն էր դեռ մեկ դար առաջ:
Այս նավատորմի ղեկավարն էր հավակնոտ նորվեգացի Օլաֆ Թրիգվասսոնը, ով նպատակ ուներ հետ նվաճելու իր երկիրը դանիական տիրապետությունից:
Ռազմական սկզբնական անհաջողություններից հետո Էթելրեդը կարողացավ համաձայնել Օլաֆի պայմաններին, ով վերադարձավ Նորվեգիա՝ փորձելով տարաբնույթ հաջողություններով նվաճել իր թագավորությունը:
Հանգեուլը միակ հատուկ ստեղծված այբուբենն է, որն օգտագործվում է ամենօրյա առօրյայում։ Այբուբենը ստեղծվել է 1444 թվականին Սեջոնգ թագավորի օրոք (1418 - 1450 թվականներ)։
Սեջոնգ արքան Ջոսոն դինաստիայի չորրորդ արքան էր և ամենահարգվածներից մեկն էր:
Ի սկզբանե նա Հանգուելի այբուբենը Հանմին Ջոնգեում անվանեց, որը նշանակում է «մարդկանց ուսուցանելու ճիշտ հնչյունները»։
Շատ տեսություններ կան, թե ինչպես է սանսկրիտն ի հայտ եկել։ Դրանցից մեկը արիացիների արևմուտքից դեպի Հնդկաստան միգրացիայի մասին է, որոնք էլ իրենց հետ բերեցին լեզուն։
Սանսկրիտը հնագույն լեզու է և համեմատելի է Եվրոպայում խոսվող լատիներենի հետ:
Աշխարհի հայտնի ամենավաղ գիրքը գրվել է սանսկրիտով: Ուպանիշադներ կազմելուց հետո սանսկրիտը պարզապես մարեց հիերարխիայի պատճառով:
Սանսկրիտը շատ բարդ ու հարուստ լեզու է, որը հնդկական շատ լեզուների համար սկզբնաղբյուր է ծառայել՝ ինչպես լատիներենն է սկզբնաղբյուր հանդիսանում եվրոպական լեզուների, օրինակ՝ ֆրանսերենի և իսպաներենի համար։
Ավարտելով Ֆրանսիայի համար պատերազմը՝ Գերմանիան սկսեց պատրաստվել Բրիտանիայի կղզի ներխուժել:
Գերմանիան հարձակման ծածկագիրը դրեց «Օպերացիա ծովային առյուծ»: Բրիտանական զորքը ծանր զենքերի և պահուստի մեծամասնությունը կորցրել էր, երբ այն էվակուացվեց Դանքըրքից, հետևաբար, բանակը չափազանց թույլ էր:
Սակայն թագավորական նավատորմը դեռևս շատ ավելի ուժեղ էր, քան գերմանական նավատորմը («Քրիեգսմարին»), և կարող էր ոչնչացնել անգլիական նեղուցով ուղարկված ամեն ներխուժող նավատորմ:
Սակայն թագավորական նավատորմի շատ քիչ նավեր էին տեղակայված հավանական ներխուժումների երթուղիների մոտակայքում, քանի որ ծովակալները մտավախություն ունեին, որ դրանք կարող էին խորտակվել գերմանական օդային հարձակման արդյունքում:
Նախ սկսենք Իտալիայի պլանները բացատրելուց։ Իտալիան հիմնականում Գերմանիայի և Ճապոնիայի «փոքր եղբայրն» էր:
Այն ուներ ավելի թույլ բանակ և ավելի թույլ նավատորմ, չնայած որ նրանք պատերազմի նախաշեմին չորս նոր նավ էին կառուցել:
Իտալիայի հիմնական նպատակը աֆրիկյան երկրներն էին։ Այդ երկրները գրավելու նպատակով՝ նրանք կարիք ունեին ունենալու զորքի գործարկման հարթակ, որպեսզի զորքերը կարողանային նավարկել Միջերկրական ծովի երկայնքով և նվաճել Աֆրիկան։
Դրա համար նրանք ստիպված էին ազատվել Եգիպտոսում եղող բրիտանական բազաներից և նավերից: Այդ գործողություններից բացի՝ իտալական ռազմանավերը ուրիշ այլ բան չպետք է անեին:
Հիմա Ճապոնիայի մասին, այն եղել է կղզի երկիր, ինչպես Բրիտանիան:
Սուզանավերը ստորջրյա ուղևորության համար ձևավորված նավեր են, և այնտեղ են մնում երկար ժամանակով:
Սուզանավերն օգտագործվել են առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմներում: Այդ ժամանակ նրանք շատ դանդաղ էին շարժվում և ունեին կրակելու շատ սահմանափակ հեռահարություն:
Պատերազմի սկզբում նրանք մեծամասամբ ընթանում էին ծովի վրայով, սակայն ռադարի զարգացման և ավելի ճշգրիտ դառնալու հետ մեկտեղ, սուզանավերը ստիպված էին ջրի տակով գնալ նկատվելուց խուսափելու համար։
Գերմանական սուզանավերը կոչվել են Յու նավեր: Գերմանացիները լավ էին նավարկում և կառավարում իրենց սուզանավերը:
Սուզանավերի հարցում իրենց ունեցած հաջողության պատճառով պատերազմից հետո գերմանացիներին չեն վստահում դրանցից շատ ունենալ։
Այո: Թութանհամոն արքան, որին երբեմն կոչում են «Թութ արքա» կամ «Տղա արքա», ներկա ժամանակներում առավել հայտնի Հին Եգիպտոսի թագավորներից մեկն է:
Հետաքրքիր է, որ հնագույն ժամանակներում նա շատ կարևոր չէր համարվում և շատ հնագույն թագավորների ցուցակներում նրա մասին գրառում չկա։
Այնուամենայնիվ 1922 թ. նրա գերեզմանի հայտնաբերումը նրան հայտնի դարձրեց: Ի տարբերություն մյուս հին գերեզմանների, որոնք թալանվել էին, այս մեկը փաստացիորեն անեղծ էր մնացել:
Թութանհամոնի հետ թաղված իրերի մեծ մասը լավ պահպանվել է, որոնց թվում են թանկարժեք մետաղներից և հազվագյուտ քարերից պատրաստված պատմամշակութային հազարավոր առարկաներ:
Ճաղավոր անիվների հայտնագործությունն օգնեց ասորացի կառքերին ավելի թեթև, ավելի արագ և ավելի լավ պատրաստված լինեն՝ զինվորներին և այլ կառքերին վազանց կատարելու համար։
Նրանց մահացու նետերի նիզակները կարող էին խոցել հակառակորդ զինվորների զրահները: Շուրջ 1000 թվականին մ. թ. ա. ասորացիները ներկայացրեցին առաջին հեծելազորը:
Հեծելազորը զորքի տեսակ է, որը կռվում է ձիու վրա: Թամբը դեռևս չէր հայտնագործվել, այդ պատճառով ասորական հեծելազորը կռվում էր ձիերի մերկ մեջքերի վրա:
Մենք գիտենք շատ հույն քաղաքական գործիչների, գիտնականների և արվեստագետների: Հավանաբար այս մշակույթի ամենահայտնին Հոմերոսն է՝ հանրաճանաչ կույր բանաստեղծը, ով ստեղծագործել է հունական գրականության գլուխգործոցները՝ Իլիական և Ոդիսական պոեմները:
Սոֆոկլեսը և Արիստոֆանեսը հիմա էլ համարվում են հայտնի թատերագրեր, իսկ նրանց պիեսները համաշխարհային գրականության ամենահզոր աշխատանքներից են:
Պյութագորասը մեկ այլ հայտնի հույն է, ով հիմնականում հայտնի է հավասարակողմ եռանկյունների կողմերի հարաբերությունների մասին իր հայտնի թեորեմի համար:
Կան տարբեր գնահատականներ, թե քանի մարդ է խոսում Հինդի լեզվով: Այն գնահատվում է՝ որպես երկրորդից չորրորդ ամենատարածված լեզուն աշխարհում:
Բնիկ լեզվակիրների թիվը տարբերվում է կախված նրանից, թե ոչ անմիջական առնչություն ունեցող բարբառները հաշվում են թե ոչ:
Ըստ հաշվարկների խոսողների թիվը 340 միլիոնից մինչև 500 միլիոն է և ավելի քան 800 միլիոն մարդ կարող է հասկանալ լեզուն:
Հինդին և Ուրդուն միանման են բառագիտության տեսանկյունից, սակայն տարբեր են գրությամբ. ամենօրյա խոսակցություններում երկու լեզուների խոսողները սովորաբար կարողանում են հասկանալ մեկը մյուսին:
Մոտավորապես 15-րդ դարում հյուսիսային Էստոնիան գտնվում էր Գերմանիայի մշակութային հզոր ազդեցության ներքո:
Որոշ գերմանացի վանականներ ցանկանում էին, որ տեղացիներն ավելի մոտ գտնվեին Աստծուն, ուստի նրանք հնարեցին գրական էստոներեն լեզուն։
Այն հիմնված է եղել գերմաներենի այբուբենի վրա, և »Õ/õ» նիշն ավելացվել էր:
Մինչ ժամանակն անցնում էր, շատ բառեր, որոնք փոխառվել էին գերմաներենից, ձուլվում էին: Սա կրթվածության սկիզբն էր:
Ավանդույթի համաձայն` դպրոցն ավարտելուց հետո գահի ժառանգորդը պետք է անմիջապես անցներ զինվորական ծառայության:
Այնուամենայնիվ Չառլզը համալսարան հաճախեց Քեմբրիջի Թրինիթի քոլեջում, որտեղ նա սովորեց մարդաբանություն և հնագիտություն, իսկ ավելի ուշ՝ նաև պատմություն` ստանալով 2:2 (երկրորդ աստիճանի ավելի ցածր գիտական աստիճան):
Չառլզը բրիտանական թագավորական ընտանիքի առաջին անդամն էր, որին շնորհվեց աստիճան:
Եվրոպական Թուրքիան (Արևելյան Թրակիան կամ Ռումելիան՝ Բալկանյան թերակղզում) ընդգրկում է երկրի 3%-ը:
Թուրքիայի տարածքն ավելի քան 1,600 կիլոմետր է (1,000 մղոն) և մոտավորապես ուղղանկյուն ձևով ունի 800 կմ (500 մղոն) լայնություն:
Թուրքիայի տարածքը, հաշվի առնելով լճերը, զբաղեցնում է 783 562 քառակուսի կիլոմետր (300 948 քառակուսի մղոն), որից 755 688 քառակուսի կիլոմետրը (291 773 քառակուսի մղոն) հարավարևմտյան Ասիայում է, իսկ 23 764 քառակուսի կիլոմետրը (9 174 քառակուսի մղոն)` Եվրոպայում:
Թուրքիայի տարածքն իր մեծությամբ աշխարհի 37-րդ ամենամեծ երկիրն է, և մոտավորապես Եվրոպական Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության չափին է՝ համատեղ վերցրած։
Թուրքիան երեք կողմից շրջապատված է ծովերով. Էգեյան ծովը` արևմուտքում, Սև ծովը` հյուսիսում և Միջերկրական ծովը` հարավում:
Լյուքսեմբուրգը երկարամյա պատմություն ունի, սակայն իր անկախությունը ձեռք է բերել 1839 թվականին:
Բելգիայի ներկայիս հատվածները նախկինում Լյուքսեմբուրգի մասն են կազմել, սակայն այնուհետև դարձել են բելիգիացիներինը 1830-ականներին՝ բելգիական հեղափոխությունից հետո։
Լյուքսեմբուրգը միշտ էլ փորձել է չեզոք երկիր մնալ, սակայն ինչպես I-ին համաշխարհային պատերազմում, այնպես էլ II-րդ համաշխարհային պատերազմում գրավվել է Գերմանիայի կողմից:
1957 թվականին Լյուքսեմբուրգը դարձավ այն կազմակերպության հիմնադիր անդամ, որն այսօր հայտնի է որպես Եվրոպական Միություն:
Դրուկգյալ Դզոնգն ավերված ամրոց և բուդդիստական վանք է Պառոյի շրջանի վերին հատվածում (Ֆոնդեյ գյուղում):
Ասում են, որ 1649 թվականին Ժաբդրունգ Նգավանգ Նամգյելը հիմնեց ամրոցը, որպեսզի ոգեկոչի իր հաղթանակը տիբեթամոնղոլական ուժերի նկատմամբ:
1951 թ.-ին հրդեհի արդյունքում Դրուգել Ձոնգի մասունքների միայն մի մասը մնաց, ինչպես օրինակ՝ Շաբդրունգ Նգավանգ Նամգյալի պատկերը։
Հրդեհից հետո ամրոցը պահպանվել և պաշտպանվել էր` մնալով Բութանի ամենատպավորիչ տեսարժան վայրերից մեկը:
18-րդ դարում Կամբոջան ճնշումների էր ենթարկվում իր երկու հզոր հարևանների` Թայլանդի և Վիետնամի կողմից:
18-րդ դարում թաիսները մի քանի անգամ ներխուժեցին Կամբոջիա, իսկ 1772 թվականին ոչնչացրին Ֆնոմ Ֆենը:
18-րդ դարի վերջին տարիներին վիետնամցիները նույնպես ներխուժեցին Կամբոջա:
Վենեսուելացիների տասնութ տոկոսը գործազուրկ է, և զբաղվածություն ունեցողներից շատերն աշխատում են ոչ պաշտոնական տնտեսությունում:
Աշխատող վենեսուելացիների երկու երրորդն աշխատում է սպասարկման ոլորտում, գրեթե մեկ քառորդն աշխատում է արդյունաբերական ոլորտում և մեկ հինգերորդը՝ գյուղատնտեսական:
Վենեսուելայի համար կարևոր արդյունաբերություն է համարվում նավթը, որի հարցում երկիրը զուտ արտահանող է, նույնիսկ թեև միայն մեկ տոկոսն է աշխատում նավթարդյունաբերությունում:
Պետության անկախության վաղ տարիներին Սինգապուրի բուսաբանական այգիների փորձն օգնեց, որպեսզի կղզին վերածվի արևադարձային այգու տեսք ունեցող քաղաքի:
1981 թվականին խոլորձի հիբրիդ Վանդա Միսս Ջոակիմն ընտրվեց որպես երկրի ազգային ծաղիկ:
Ամեն տարի հոկտեմբերին մոտ գրեթե 1.5 միլիոն խոտակեր կենդանի գալիս է հարավային հարթավայրեր՝ հյուսիսային բլուրներից հատելով Մառա գետն անձրևների համար։
Այնուհետև հետ դեպի հյուսիս արևմուտքով՝ ևս մեկ անգամ հատելով Մարա գետը ապրիլին տեղացած անձրևներից հետո:
Սերենգետիի շրջանում է գտնվում Սերենգետի ազգային պարկը, Նգորոնգորո պահպանման տարածքը և Մասուա Գեյմ արգելոցը Տանզանիայում և Քենիայում՝ Մաասայի Մարա ազգային արգելոցը:
Ինտերակտիվ լրատվամիջոցներ ստեղծելու համար հարկավոր են պայմանական և ավանդական հմտություններ, ինչպես նաև գործիքներ, որոնք յուրացվել են ինտերակտիվ դասերի ժամանակ (պատկերապատում, ձայնա և տեսագրությունների խմբագրում, պատմությունների պատմում և այլն):
Ինտերակտիվ դիզայնը պահանջում է, որ վերագնահատեք ձեր ենթադրությունները լրատվության ստեղծման վերաբերյալ և մտածել սովորեք ոչ գծային ճանապարհներով:
Ինտերակտիվ դիզայնի պահանջներից ելնելով՝ ծրագրի բաղադրիչները պետք է կապված լինեն միմյանց հետ, միևնույն ժամանակ անիմաստ չլինեն որպես առանձին մաս:
Խոշորացնող օբյեկտիվների թերությունը կայանում է նրանում, որ ֆոկուսի երկարությունների դիապազոն ստանալու համար անհրաժեշտ ֆոկուսի բարդությունը և օբյեկտիվների տարրերի քանակը շատ ավելի մեծ են, քան ֆոկուսի մշտական հեռավորություն ապահովող օբյեկտիվներինը։
Սա ավելի քիչ կարևորություն ունեցող խնդիր է դառնում, քանի որ ոսպնյակ արտադրողներն այդ արտադրության բնագավառում ավելի բարձր չափանիշների են հասնում:
Սա թույլ է տվել փոփոխական ֆոկուսային հեռավորությամբ օբյեկտիվով ստանալ այնպիսի որակի լուսանկարներ, որոնք համեմատելի են ֆիքսված ֆոկուսային լայնությամբ օբյեկտիվի լուսանկարների հետ:
Խոշորացնող օբյեկտիվների մեկ այլ թերությունն այն է, որ օբյեկտիվների առավելագույն բացվածությունը (արագությունը) սովորաբար ավելի ցածր է։
Սա դժվարացնում է ոչ թանկարժեք խոշորացնող ոսպնյակների՝ առանց լուսարձակման օգտագործումը ցածր լուսավորության պայմաններում։
Ֆիլմը DVD ձևաչափի փոխարկելու ամենատարածված խնդիրներից մեկը պատկերի լայն չափսերն են:
Հեռուստատեսության մեծ մասը ծառայում է հասարակության մեծամասնությանը գոհացնելու նպատակին:
Այդ իսկ պատճառով, այն ամենը, ինչ տեսնում եք հեռուստացույցով, ուներ ընդգծված սահմաններ՝ վերին, ներքին և կողմնային:
Սա արված է՝ ապահովելու, որ պատկերն ընդգրկում է ամբողջ էկրանը։ Դա կոչվում է ընդհանուր ընդգրկում։
Ցավոք սրտի, երբ դուք DVD եք պատրաստում, ամենայն հավանականությամբ, դրա եզրերը նույնպես կկտրվեն, իսկ եթե տեսանյութի ենթագրերը ներքևի հատվածին շատ մոտ են, ապա դրանք ամբողջովին չեն երևա:
Ավանդական միջնադարյան ամրոցը երկար տարիներ ոգեշնչել է մարդկանց երևակայությունը` հմայելով ասպետական մենամարտերի, հանդիսավոր ճաշկերույթների և Արթուր թագավորի ասպետության պատկերներով:
Նույնիսկ կանգնած լինելով հազարամյա ավերակների մեջ՝ հեշտ է մտաբերել երկար ժամանակներ առաջ տեղի ունեցած ճակատամարտերի ձայները և հոտերը, գրեթե լսել սալաքարերին դիպչող սմբակների աղմուկը և ստորգետնյա զնդաններից եկող վախի հոտն առնել։
Սակայն արդյոք մեր երևակայությունը իրականությա՞ն վրա է հիմնված է: Ինչո՞ւ էին առաջին հերթին ամրոցներ կառուցվում: Ինչպե՞ս էին դրանք նախագծվում և կառուցվում:
Ժամանակին բնորոշ Քիրբի Մուքսլո ամրոցն ավելի շատ լավ ամրացված տուն է, քան իսկական ամրոց:
Դրա մեծ, ապակեպատ պատուհանները և բարակ պատերն ի վիճակի չէին լինի երկար ժամանակով դիմադրելու վճռորոշ հարձակման:
1480-ական թվականներին, երբ շինարարությունը սկսվեց Լորդ Հաստինգսի կողմից, երկիրը հարաբերականորեն խաղաղ էր և անհրաժեշտ էր պաշտպանություն միայն ավազակների փոքր հրոսակախմբերից:
Ուժի հավասարակշռումը համակարգ էր, որում եվրոպական ազգերը ցանկանում էին պահպանել բոլոր եվրոպական պետությունների ազգային ինքնիշխանությունը:
Հայեցակարգը կայանում էր նրանում, որ բոլոր եվրոպական ազգերը պետք է ջանք գործադրեին՝ թույլ չտալու, որ մի ազգը դառնա հզոր, ուստի ազգային կառավարությունները հաճախ փոխում էին իրենց դաշինքները, որպեսզի պահպանեն հավասարակշռվածությունը:
Իսպանական ժառանգության համար պատերազմը նշանավորեց առաջին պատերազմը, որի հիմնական խնդիրը ուժերի հավասարակշռությունն էր:
Սա դարձավ կարևոր փոփոխություն, քանի որ եվրոպական ուժերն այլևս չեն ունենա կրոնական պատերազմների պատրվակ: Ուստի երեսունամյա պատերազմը կլինի վերջինը, որը կորակվի որպես կրոնական:
Եփեսոսում եղող Արտեմիսի տաճարն ավերվել է Ք.ծ.ա. 356 թվականի հուլիսի 21-ին Հերոստրատի կողմից իրականացված հրկիզման արդյունքում:
Ըստ պատմվածքի՝ նրա ոգևորվածությունը համբավն էր ցանկացած գնով։ Վրդովված եփեսացիները հայտարարեցին, որ Հերոստրատոսի անունը երբեք չարձանագրվի։
Հույն պատմաբան Ստրաբոնը հետագայում է նշել անունը և ահա, թե ինչպես մենք գիտենք այսօր: Տաճարը քանդվել է այն նույն գիշերը, երբ Ալեքսանդր Մեծը ծնվել է:
Որպես թագավոր` Ալեքսանդրն առաջարկեց վճարել տաճարի վերակառուցման համար, սակայն նրա առաջարկը մերժվեց: Հետագայում` Ալեքսանդրի մահից հետո, տաճարը վերակառուցվեց մ.թ.ա. 323 թվականին:
Համոզվեք, որ ձեր ձեռքը որքան հնարավոր է հանգիստ է, ընդ որում բոլոր նոտաները ճիշտ եք սեղմում. նաև փորձեք մատներով շատ կողմնակի շարժումներ չանել:
Այս եղանակով դու ինքդ քեզ հնարավորինս քիչ կհոգնեցնես: Հիշի՛ր հավելյալ ձայն ստանալու համար կարիք չկա բանալիներին հարվածել մեծ ուժով ինչպես դաշնամուրի պարագայում:
Ակորդեոնի վրա լրացուցիչ ձայն ստանալու համար պետք է գոֆրեներն օգտագործեք ավելի սեղմած կամ ավելի մեծ արագությամբ։
Խորհրդամոլությունը գերագույն իրականությանը, աստվածությանը, հոգևոր ճշմարտությանը կամ Աստծուն հաղորդ լինելու, այդ բաների հետ նույնանալու կամ դրանց մասին գիտակից կերպով տեղեկացված լինելն է:
Հավատացողը փնտրում է ուղղակի փորձառություն, ինտուիցիա կամ խորաթափանցություն դեպի աստվածային իրականություն/աստվածություն կամ աստվածություններ:
Հետևորդները հետևում են որոշակի կենսաձևերի կամ գործելակերպի, որոնք նախատեսված են այդ փորձառությունները զարգացնելու համար:
Խորհրդամոլությունը կարելի է տարբերակել կրոնական հավատամքի և պաշտամունքի այլ տեսակներից այն բանի շնորհիվ, որ դրա շեշտադրումը կատարվում է գիտակցության բացառիկ վիճակի անմիջական, անձնական փորձառության վրա, մասնավորապես դրա խաղաղ, ոգեշնչող, օրհնված կամ նույնիսկ հիացական բնույթի:
Սիկհիզմը Հնդկական ենթամայրցամաքից առաջացած կրոն է: Այն ծագել է 15-րդ դարում Փանջաբ տարածաշրջանում հինդուիզմի ավանդույթից աղանդավորական պառակտման արդյունքում:
Սիկհերն իրենց հավատքը համարում են Հինդուիզմից առանձին կրոն, չնայած նրանք ընդունում են դրա հինդուական արմատները և ավանդույթները:
Սիխիներն իրենց կրոնը Գուրմատ են անվանում, որը փունջաբերեն նշանակում է «գուրուի ճանապարհ»։ Գուրուն հանդիսանում է բոլոր հնդկական կրոննների հիմնարար ասպեկտը, սակայն Սիխիզմում ձեռք է բերել կարևորություն՝ դառնալով Սիխ հավատքների հիմքը:
Կրոնը հիմնվել է Գուրու Նանակի կողմից 15-րդ դարում (1469-1539 թթ.): Ապա հաջորդաբար եղել են ևս ինը գուրու:
Սակայն 1956 թվականի հունիսին, Խրուշչովի խոստումների ճշմարտացիությունը ստուգվեց, երբ Լեհաստանի անկարգությունները, որտեղ սննդի պակասի և աշխատավարձերի կրճատման համար ապստամբում էին աշխատավորները, վերածվեց Կոմունիզմի դեմ ընդհանուր ապստամբության:
Թեև ի վերջո Խրուշչովը տանկեր ուղարկեց՝ կարգուկանոնը վերականգնելու համար, նա ընդառաջեց որոշ տնտեսական պահանջներին և համաձայնվեց նոր վարչապետ նշանակել հայտնի Վլադիսլավ Գոմուլկային:
Ինդուսի հովտի քաղաքակրթությունը բրոնզե դարի քաղաքակրթություն էր հնդկական ենթամայրցամաքի հյուսիս-արևմուտքում, որն ընդգրկում է այսօրվա Պակիստանի մեծ մասը և որոշ շրջաններ՝ Հնդկաստանի հյուսիս-արևմուտքում և Աֆղանստանի հյուսիս-արևելքում:
Քաղաքակրթությունը ծաղկում էր ապրել Ինդուս գետի հովիտներում, որից էլ ծագել է իր անունը:
Թեև որոշ գիտնականներ կարծում են, որ քանի որ քաղաքակրթությունը գոյություն է ունեցել ներկայումս ցամաքած Սարասվատի գետի ավազանում, այն պետք է համապատասխանաբար անվանել Ինդոս-սարասվատյան քաղաքակրթություն, իսկ ոմանք այն կոչում են Հարապպայի անունով՝ Հարապպայի քաղաքակրթություն, որի տեղանքներներից առաջինը պեղվել է 1920-ականներին:
Հռոմեական կայսրության ռազմական բնությունը նպաստեց բժշկական առաջխաղացումների զարգացմանը:
Օգոստոս կայսրը սկսեց հավաքագրել բժիշկների և նույնիսկ ստեղծեց առաջին հռոմեական բժշկական կորպուսը ճակատամարտերի հետևանքների համար օգտագործելու նպատակով:
Վիրաբույժները գիտելիքներ ունեին տարբեր հանգստացուցիչ դեղամիջոցների մասին, ներառյալ՝ կակաչի սերմերի քաղվածքից մորֆինի և հերբանի սերմերից սկոպոլամինի մասին:
Նրանք հմտացան անդամահատման գործում՝ հիվանդներին ոսկրախտից, ինչպես նաև արյան հոսքը դադարեցնելու նպատակով կիրառվող լարաններից և զարկերակային սեղմակներից փրկելու համար:
Բազում դարեր շարունակ հռոմեական կայսրությունը մեծ ձեռքբերումներ է ունեցել բժշկության ոլորտում և ձևավորել է մեր այսօրվա իմացած գիտելիքների մեծ մասը։
Փյուըրլենդ օրիգամին օրիգամի է այն սահմանափակումով, որ միանգամից կարելի է կատարել միայն մեկ ծալք, ավելի խճճված ծալքեր, ինչպիսիք են հակադարձ ծալքերը, չեն թույլատրվում, և բոլոր ծալքերն ուղիղ են տեղակայված:
Այն զարգացվել է Ջոն Սմիթի կողմից 1970-ականներին՝ օգնելու ծալքեր անող անփորձ մասնագետներին և սահմանափակ շարժողական կարողություններ ունեցողներին:
Երեխաները բավականին երիտասարդ հասակում են ձևավորում ռասայի և ռասայական կարծրատիպերի մասին պատկերացում, և այս ռասայական կարծրատիպերն ազդում են վարքագծի վրա:
Օրինակ` ռասայական փոքրամասնության պիտակ կրող երեխաները, որոնց առնչությամբ կարծրատիպ կա, թե դպրոցում լավ չեն սովորում, միտված են լինում իրենց լավ չպահել դպրոցում, երբ իմանում են իրենց ռասայի հետ կապված կարծրատիպի մասին:
MySpace-ը երրորդ ամենասիրված կայքէջն է, որն օգտագործվում է Միացյալ Նահանգներում, և ներկայումս ունի 54 միլիոն օգտատեր:
Այս կայքէջերն արժանացել են մեծ ուշադրության, հատկապես կրթական հաստատություններում:
Այս կայքէջերը դրական կողմեր ունեն, որոնք ներառում են դասական էջի հեշտությամբ կարգավորումը, որը կարող է ընդգրկել բլոգներ, տեսանյութեր, լուսանկարներ և այլ առանձնահատկություններ։
Այս էջ կարելի է հեշտությամբ մուտք գործել՝ տրամադրելով ընդամենը մեկ կայքի հասցե, որն այն դարձնում է հեշտ հիշվող և տպագրվող այն ուսանողների համար, ովքեր ստեղշնաշար օգտագործելու կամ ուղղագրության դժվարություն ունեն:
Այն կարելի է հարմարեցնել, որպեսզի հեշտ լինի կարդալը, ինչպես նաև՝ ցանկացած գունային նախընտրությամբ:
Ուշադրության կենտրոնացման խանգարումը «նյարդաբանական համախտանիշ է, որի դասական սահմանումը ախտանշանների եռյակ է՝ ներառելով իմպուլսիվություն, շեղում և հիպերակտիվություն կամ էներգիայի ավելցուկ»։
Դա սովորելու անկարողություն չէ, դա սովորելու խանգարում է․ այն «ազդում է բոլոր երեխաների 3-ից 5 տոկոսի վրա, հավանաբար շուրջ 2 միլիոն ամերիկացի երեխաների վրա»։
Ուշադրության պակասի համախտանիշ ունեցող երեխաները ծանր ժամանակ են անցկացնում՝ կենտրոնանալով այնպիսի բաների վրա, ինչպիսին է դպրոցական աշխատանքը, սակայն նրանք կարող են կենտրոնանալ իրենց հաճույք պատճառող բաների վրա, ինչպես օրինակ՝ խաղեր խաղալը կամ նրանց սիրելի մուլտֆիլմերը դիտելը կամ առանց կետադրության նախադասություններ գրելը։
Այս երեխաները հակված են խնդիրներ ունենալու, քանի որ նրանք «ներգրավվում են ռիսկային արարքներում, կռվի մեջ են ընկնում և մարտահրավեր են նետում իշխանությանը», որպեսզի խթանեն իրենց ուղեղի աշխատանքը, քանի որ նրանց ուղեղը չի կարող խթանվել նորմալ մեթոդներով:
ՈՒԴԽ ազդում է հասակակիցների հետ հարաբերությունների վրա, որովհետև այլ երեխաներ չեն կարողանում հասկանալ, թե ինչու են իրենք հենց այդպես վարվում, կամ ինչու են իրենք հենց այդպես բառերն արտաբերում, կամ որ իրենց հասունության մակարդակը տարբեր է:
Քանի որ փոխվել էր գիտելիք ձեռք բերելու և սովորելու ունակություններn այնպես, ինչպես նշված էր վերևում, գիտելիք ստանալու բազային նորմաները փոխվել էին:
Տեղեկատվություն ստանալու մոտեցումը տարբեր էր։ Ճնշումն այլևս կախված չէր մեկ անհատի կարծիքից, իսկ տեքստը մտապահելու կարողությունն ավելի շատ ուշադրության արժանացավ։
Ըստ էության, Վերածնունդը նշանակալի փոփոխություն կատարեց ուսուցման մոտեցման և գիտելիքի տարածման հարցում:
Ի տարբերություն այլ պրիմատների, հոմինիդներն այլևս չեն օգտագործում իրենց ձեռքերը տեղաշարժվելիս կամ ծառերի վրա կախվելու կամ իրենց ծանրությունը պահելու համար:
Շիմպանզեի ձեռքը և ոտքը նույն չափսն ու երկարությունն ունեն, ինչը ծնկներով քայլելիս արտացոլում է ձեռքի օգտագործումը ծանրությունը պահելու համար:
Մարդու ձեռքը ոտքից ավելի կարճ է, իսկ մատների հանգույցներն՝ ավելի ուղիղ։
Երկու միլիոնից երեք միլիոն տարի առաջ եղած բրածո ձեռքի ոսկորները ցույց են տալիս ձեռքի առանձնահատկության փոփոխությունը՝ տեղաշարժից դեպի շարժունակություն:
Որոշ մարդիկ կարծում են, որ արհեստականորեն առաջացված բազմաթիվ ջինջ երազներ կարող են բավականին հաճախ լինել շատ հոգնեցնող բնույթի:
Այս երևույթի հիմնական պատճառը պարզ երազների արդյունքում ԱԱՇ վիճակների միջև ժամանակի տևական դառնալն է:
Գիշերվա ընթացքում ունենալով ավելի քիչ քուն երազների արանքում՝ այն կարգավիճակը, որում դուք իրականում քնած եք և ձեր մարմինը վերականգնվում է, դառնում է ոչ բավարար խնդիր դառնալու համար:
Սա նույնքան հոգնեցուցիչ է, ինչքան եթե արթնանայիք յուրաքանչյուր քսան կամ երեսուն րոպեն մեկ և հեռուստացույց դիտեիք:
Ազդեցությունը կախված է այն հանգամանքից, թե որքան հաճախ է ձեր ուղեղը փորձում գիտակցաբար երազել գիշերվա ընթացքում:
Հյուսիսային Ամերիկայում գրեթե սկզբից իտալացիների գործերը լավ չէին ընթանում։ 1940 թվականի հունիսի 10-ին՝ մեկ շաբաթվա ընթացքում, երբ Իտալիան հայտարարեց պատերազմի մասին, բրիտանական 11-րդ հուսարները Լիբիայում գրավել էին Կապուցցո ամրոցը։
Բարդիայի արևելքում պատրաստված դարանակալության արդյունքում Բրիտանիան գերեվարեց Իտալիայի ինժեներական տասներորդ ջոկատի գլխավոր հրամանատար, գեներալ Լաստուչիին։
Հունիսի 28-ին մարշալ Իտալո Բալբոն՝ Լիբիայի գեներալ նահանգապետը և Մուսսոլինիի ակնհայտ ժառանգորդը, Տոբրուկը վայրէջք կատարելիս սպանվել էր սեփական ուժերին ուղղված կրակահերթից։
Սուսերամարտի ժամանակակից սպորտաձևը խաղում են բազմաթիվ մակարդակներում` սկսած համալսարանում սովորող ուսանողներից մինչև արհեստավարժություն և Օլիմպիական մրցումներ:
Սպորտաձևը հիմնականում խաղում են մենամարտի ձևաչափով, մի սուսերամարտիկը մենամարտում է մյուսի հետ։
Գոլֆը խաղ է, որտեղ խաղացողներն օգտագործում են մահակներ գնդակներն անցքերը գցելու համար:
Կանոնավոր խաղափուլի ընթացքում ընդգրկված է տասնութ փոս, և սովորաբար խաղացողներն սկսում են առաջին փոսից և վերջացնում տասնութերորդում:
Հաղթում է այն խաղացողը, ով դասընթացն ավարտելու համար ամենաքիչն է հարվածում կամ ցնցում ակումբը:
Խաղը խաղում են խոտի վրա, և անցքի կողքերի խոտն ավելի կարճ է հնձվում և կոչվում է կանաչ։
Գուցե զբոսաշրջության ամենատարածված տեսակն այն է, ինչը մարդկանցից շատերը կապում են ճամփորդության` վերականգնողական բնույթ կրող զբոսաշրջության հետ:
Սա այն է, երբ մարդիկ գնում են մի վայր, որը տարբերվում է իրենց սովորական առօրյա կյանքից՝ հանգստանալու և զվարճանալու նպատակով։
Լողափերը, թեմատիկ զբոսայգիները և ճամբարների տարածքները հաճախ բուժման նպատակով ճամփորդող զբոսաշրջիկների ամենաայցելվող վայրերն են։
Եթե ինչ-որ մեկի որոշակի վայր այցելելու նպատակը այնտեղի պատմությանն ու մշակույթին ծանոթանալն է, ապա զբոսաշրջության այս տեսակը հայտնի է որպես մշակութային զբոսաշրջություն:
Զբոսաշրջիկները կարող են այցելել որոշակի երկրի բազմազան տեսարժան վայրեր կամ ուղղակի կենտրոնանալ միայն մեկ տարածքի վրա:
Գաղութարարները, տեսնելով այս գործունեությունը, նաև ուժերի համալրման կոչ են արել:
Առջևի դիրքերն ամրապնդող զորքերն ընդգրկում էին Նյու Հեմփշիրի 200 հոգուց բաղկացած 1-ին և 3-րդ զորագնդերը գնդապետներ Ջոն Ստարկի և Ջեյմս Րիդի գլխավորությամբ (որոնք երկուսն էլ հետագայում դարձան գեներալներ):
Սթարքի մարդիկ զբաղեցրին դիրքերը Կոլոնիստի գաղութի հյուսիսային ծայրում՝ ցանկապատի երկայնքով։
Երբ ցածր մակընթացությունը ճեղք բացեց Միստիկ գետի երկայնքով, որ թերակղզու հյուսիսարևելյան երկայնքով է, նրանք քարե կարճ պատի միջոցով դեպի հյուսիս արագ երկարացրին ցանկապատը, որն ավարտվում էր ջրի եզրին` մի փոքրիկ լողափում:
Գռիդլին կամ Ստարկը ցանկապատի առջև մոտ 100 ոտնաչափ (30 մ) բարձրությամբ ցից տեղադրեց և հրամայեց, որ ոչ ոք չկրակի, քանի դեռ կանոնավոր զորքերը չեն անցել այն։
Ամերիկյան ծրագիրը հիմնված էր երեք տարբեր ուղղություններով համակարգված հարձակումների իրականացման վրա։
Գեներալ Ջոն Քեդվոլդերը պետք է սկսեր դիվերսիոն հարձակում բրիտանական կայազորի դեմ Բորդենթաունում, որպեսզի արգելափակեր ցանկացած ամրություններ:
Գեներալ Ջեյմս Էվինգը 700 ոստիկանական զորքով Տրենտեն Ֆերրի գետից այն կողմ կգրավի Ասսունփինք Քրիք վտակի վրայով անցնող կամուրջը և կկանխի թշնամու զորքերի փախուստը:
Հարձակողական հիմնական ուժերը՝ 2400 տղամարդ, անցնելու էին գետը Թրենթոնից ինը մղոն դեպի հյուսիս, և այնուհետև բաժանվելու էին երկու խմբի՝ մեկը Գրինի տակ և մեկը՝ Սալիվանի տակ, որպեսզի մինչև լուսաբացը սկսեին հարձակումը:
Եթե մեկ քառորդը փոփոխվում է կես մղոնի վազքով, արագությունը կորցնում է իր կարևորությունը, և տոկունությունը դառնում է բացարձակ անհրաժեշտություն:
Իհարկե առաջնակարգ կես մղոն վազորդը՝ մի մարդ, ով կարող է գերազանցել երկու րոպեն, պետք է իրոք շատ մեծ արագություն ապահովի, սակայն դիմացկունությունը ամեն գնով պետք է մշակվի:
Ձմռանը որոշ արգելարշավներ՝ համակցված մարմնի վերին մասի մարմնամարզությամբ, վազքի մրցաշրջանի լավագույն պատրաստումն են համարվում։
Միայն պատշաճ սննդակարգը չի կարող հանգեցնել բարձրակարգ ելույթների, սակայն դրանք կարող են զգալիորեն ազդել երիտասարդ մարզիկների ընդհանուր առողջության վրա:
Առողջ էներգիական հավասարակշռության պահպանումը, ջուր խմելու արդյունավետ սովորությունների գործադրումը և լրացուցիչ կիրարկությունների տարբեր տեսանկյունները հասկանալը կարող են օգնել մարզիկներին` բարելավելու իրենց կատարողականությունը և բարձրացնելու սպորտի վայելքը:
Միջին հեռավորության վազքը հարաբերականորեն ոչ թանկարժեք սպորտաձև է, ինչևէ, մասնակցության համար անհրաժեշտ սարքավորումների մի քանի մասերի առնչությամբ կան շատ թյուրըմբռնումներ։
Արտադրանքները կարելի է գնել ըստ անհրաժեշտության, սակայն մեծ մասը քիչ կամ ոչ մի ազդեցություն չի ունենա արտադրողականության վրա:
Մարզիկները կարող են զգալ, որ նրանք նախընտրում են որևէ ապրանքատեսակ, նույնիսկ երբ այն ոչ մի իրական օգուտ իրենց չի տալիս:
Ատոմը կարող է համարվել ողջ մատերիայի կառուցման հիմնարար տարրերից մեկը:
Դա շատ բարդ կառույց է, որն ըստ պարզեցված Բոհրի մոդելի՝ բաղկացած է կենտրոնական միջուկից, որը պտտվում է էլեկտրոններով, և ինչ որ ձև նման է արևի շուրջ պտտվող մոլորակների: Տե՛ս գծապատկեր 1.1:
Միջուկը բաղկացած է երկու մասնիկներից` նեյտրոններ և պրոտոններ:
Պրոտոններն ունեն դրական էլեկտրական լիցք, մինչդեռ նեյտրոնները չունեն որևէ լիցք: Էլեկտրոններն ունեն բացասական էլեկտրական լիցք:
Զոհին ստուգելու համար, դուք նախ պետք է ուսումնասիրեք դեպքի վայրը՝ ձեր անվտանգությունն ապահովելու համար:
Անհրաժեշտ է նկատել զոհի դիրքը, երբ մոտենում եք նրան և որևէ մեխանիզացված նախազգուշական նշան:
Եթե դու վիրավորվես՝ փորձելով օգնել, դու միայն ավելի կվատթարացնես խնդիրները:
Ուսումնասիրությունը պարզել է, որ դեպրեսիան, վախը և մոտալուտ աղետի զգացումը խոչընդոտում են ցավի և հաշմանդամության միջև առկա կապը մեջքի ներքևի հատվածում ցավ ունեցողների մոտ:
Միայն աղետի ազդեցությամբ, այլ ոչ թե դեպրեսիայով և վախով էին պայմանավորված խորհրդարանական վեհաժողովի հերթական կառուցվածքային նստաշրջանները, որոնք անցկացվում են ամեն շաբաթ:
Կանոնավոր գործողություններին մասնակցողներից պահանջվում է ավելի շատ աջակցություն ցավի մասին բացասական ընկալման տեսանկյունից՝ տարբերակելով քրոնիկ ցավի և անհարմարության զգացողության տարբերությունները սովորական ֆիզիկական շարժումներից:
Տեսողությունը կամ տեսնելու կարողությունը կախված է տեսողական համակարգի զգայական օրգաններից կամ աչքերից:
Կան աչքի բազում տարբեր կառուցվածքներ, որոնք տարբերվում են իրենց բարդությամբ՝ կախված օրգանիզմի պահանջներից:
Տարբեր կառույցներ տարբեր հնարավորություններ ունեն, զգայուն են տարբեր երկարության ալիքների նկատմամբ և ունեն սրության տարբեր աստիճաններ, նաև դրանք պահանջում են տարբեր մշակումներ՝ հասկանալու մուտքային տվյալների հնարավորությունները և որ տարբեր թվեր օպտիմալ տարբերակով աշխատեն։
Պոպուլյացիան հատուկ տեսակի օրգանիզմների հավաքածուն է տվյալ աշխարհագրական տարածքում։
Երբ մի հասարակության բոլոր անհատները նույնական են որոշակի ֆենոտիպային հատկության առումով, նրանք հայտնի են որպես միաձև:
Երբ անհատները բնավորության որևէ գծի մի քանի դրսևորում են ցույց տալիս, նրանք բազմամորֆ են։
Մրջյունների բանակը տեղաշարժվում է, ինչպես նաև բույն շինում տարբեր փուլերում:
Մրջյունների բանակը քոչի փուլում քայլերթում է գիշերը, իսկ օրվա ընթացքում կանգ առնում՝ ճամբարելու:
Երբ առկա սննդի քանակը նվազում է, գաղութը մեկնարկում է քոչվորային շրջան: Այս շրջանի ընթացքում գաղութը պատրաստում է ժամանակավոր բներ, որոնք ամեն օր փոփոխության են ենթարկում:
Թափառական այս մոլեգնություններից կամ երթերից յուրաքանչյուրը տևում է մոտ 17 օր:
Ի՞նչ է բջիջը։ Բջիջ բառը ծագել է լատիներեն «չելլա» բառից, որը նշանակում է «փոքր սենյակ», և այն առաջին անգամ հայտնաբերվել է խցանի կառուցվածքն ուսումնասիրող մի մանրադիտաբանի կողմից։
Բջիջը բոլոր կենդանի օրգանիզմների հիմնական միավորն է, իսկ բոլոր օրգանիզմները բաղկացած են մեկ կամ մի քանի բջջից:
Բջիջներն այնքան հիմնական և կարևոր են կյանքի ուսումնասիրության համար, որ իրականում դրանց հաճախ անվանում են «կյանքի հիմնասյուներ»։
Նյարդային համակարգը պահպանում է հոմեոստազը՝ մարմնից դուրս ուղարկելով նյարդային ազդակներ՝ արյան հոսքի անխափան ընթացքը պահպանելու համար։
Այս նյարդային ազդակները կարող են շատ արագ ուղարկվել ողջ մարմնով մեկ, ինչն օգնում է մարմնին զերծ պահելու ամեն հավանական սպառնալիքից:
Տորնադոներն ավելի փոքր տարածք են վնասում՝ ի համեմատություն այլ կատաղի փոթորիկների, սակայն իրենց ճանապարհին կարող են ոչնչացնել ամեն ինչ:
Տորնադոներն արմատախիլ են անում ծառերը, շինություններից տախտակներ պոկում և մեքենաները վերև դեպի երկինք նետում: Տորնադոների ամենադաժան երկու տոկոսը տևում է ավելի քան երեք ժամ:
Այս հրեշավոր փոթորիկները հասնում են մինչև 480 կմ/ժամ (133 մ/վ, 300 մղոն/ժամ) քամու արագության:
Մարդիկ հազարավոր տարիներ խոշորացման համար ոսպնյակներ են պատրաստել և օգտագործել:
Այնուամենայնիվ, առաջին իրական հեռադիտակներն ստեղծվել են Եվրոպայում 16-րդ դարի վերջերին:
Այս աստղադիտակներում օգտագործվել է երկու օբյեկտիվների համադրություն, որպեսզի հեռավոր առարկաները դառնան և՛ ավելի մոտ, և՛ ավելի մեծ:
Ագահությունն ու եսասիրությունը մեզ մշտապես կուղեկցեն, և համագործակցության բնույթն այն է, որ երբ մեծամասնությունն օգուտ ստանա, եսասիրաբար գործելու միջոցով միշտ կարճ ժամանակում ավելի շատ բան ձեռք բերելու հնարավորություն կլինի:
Պետք է հուսալ, որ շատերը կհասկանան, որ իրենց լավագույն, երկարաժամկետ ընտրանքը մյուսների հետ աշխատելն է:
Շատերը երազում են այն օրվա մասին, երբ մարդիկ կկարողանան ճանապարհորդել այլ աստղեր և հետազոտել այլ աշխարհներ, ոմանց հետաքրքրում է, թե ինչ կա այնտեղ, ոմանք կարծում են, թե այլ մոլորակի վրա կարող են այլմոլորակայիններ ապրել կամ կյանքի այլ ձևեր լինել:
Սակայն, եթե սա երբևէ պատահի, ապա հավանաբար շատ երկար ժամանակ տեղի չի ունենա: Աստղերն այնքան սփռված են, որ տրիլիոնավոր մղոնների հեռավորություն է առկա «հարևան» աստղերի միջև:
Գո՞ւցե մի օր ձեր ծոռները կանգնած կլինեն օտար աշխարհի գլխին՝ մտորելով իրենց հին նախնիների մասին:
Կենդանիները ստեղված են բազմաթիվ բջիջներից: Նրանք ուտում են տարբեր բաներ և դրանք մարսում իրենց ներսում: Կենդանիներից շատերը կարող են տեղաշարժվել:
Միայն կենդանիներն ունեն ուղեղ (չնայած նույնիսկ ոչ բոլոր կենդանիները, օրինակ` մեդուզան չունի ուղեղ):
Կենդանիները երկրագնդի բոլոր կետերում են: Նրանք փորում են հողը, լողում՝ օվկիանոսներում և թռչում՝ երկնքում:
Բջիջը կենդանի օրգանիզմի (բաների) կառուցվածքային և գործառնական ամենափոքր միավորն է:
Բջիջ բառը ծագում է լատիներեն չելլա բառից, որը նշանակում է փոքրիկ սենյակ։
Եթե կենդանի արարածների եք նայում մանրադիտակի միջոցով, ապա կտեսնեք, որ դրանք պատրաստված են փոքր քառակուսիներից կամ գնդակներից։
Անգլիացի կենսաբան Ռոբերտ Հուկը խցանի մեջ մանրադիտակով նկատել է փոքրիկ քառակուսիներ:
Դրանք նման են սենյակների: Նա առաջինն էր, որ ուսումնասիրեց մահացած բջիջները
Տարրերը և միացությունները կարող են մի վիճակից մեկ այլ վիճակի վերածվել և չփոփոխվել:
Որպես գազ` ազոտն ունի այն նույն առանձնահատկությունները, ինչ հեղուկ ազոտը: Հեղուկ վիճակն ավելի խիտ է, սակայն մոլեկուլները միևնույն է՝ նույնն են:
Ջուրը մեկ այլ օրինակ է: Բաղադրյալ ջուրը կազմված է երկու ջրածնային ատոմից և մեկ թթվածնային ատոմից:
Այն ունի նույն մոլեկուլային կառուցվածքը, լինի գազ, հեղուկ թե պինդ վիճակում:
Չնայած դրա ֆիզիկական վիճակը կարող է փոխվել, քիմիական բաղադրությունը նույնն է մնում:
Ժամանակը մի բան է, որն ամբողջովին շրջապատում է մեզ և ազդում է այն ամենի վրա, ինչ մենք անում ենք, սակայն դա դժվար է հասկանալ:
Հազարավոր տարիներ շարունակ ժամանակն ուսումնասիրվել է կրոնական, փիլիսոփայական և ակադեմիական գիտնականների կողմից։
Մեր ժամանակը կարծես իրադարձությունների շղթա է, որն անցնում է ապագայից, ներկայի միջով դեպի անցյալ:
Նաև ժամանակի միջոցով ենք մենք համեմատում իրադարձությունների տևողությունը (երկարությունը):
Դուք կարող եք ժամանակի անցումն ինքներդ տեսնել՝ հետևելով ցիկլային իրադարձությանը: Ցիկլային իրադարձությունը մի բան է, որը տեղի է ունենում կրկին և կրկին կանոնավոր կերպով:
Այսօր համակարգիչներն օգտագործվում են նկարներ և տեսանյութեր կեղծելու համար։
Կատարելագործված անիմացիաներ կարելի է ստեղծել համակարգիչների օգնությամբ, իսկ անիմացիայի այս տեսակը գնալով ավելի շատ է օգտագործվում հեռուստատեսության ու ֆիլմերի բնագավառում:
Երաժշտությունը հաճախ ձայնագրվում է նորագույն տեխնոլոգիական համակարգիչների կիրառման միջոցով՝ հնչյունները մշակելու և միախառնելու համար:
Տասնիններորդ և քսաներորդ դարերի ընթացքում երկար ժամանակ կարծում էին, որ Նոր Զելանդիայի առաջին բնակիչները մաորիներն էին, ովքեր զբաղվում էին մոա կոչվող հսկայական թռչունների որսով:
Ապա տեսությունը հաստատեց գաղափարը, որ մաորիները Մեծ նավատորմով գաղթել էին Պոլինեզիայից և գրավել Նոր Զելանդիան Մորիորիներից՝ հիմնելով գյուղատնտեսական հասարակություն։
Այնուամենայնիվ, նոր ապացույցները վկայում են այն մասին, որ մորիորիները մայրցամաքային մաորիների մի խումբ էին, ովքեր գաղթել են Նոր Զելանդիայից Չաթեմի կղզիներ՝ զարգացնելով իրենց առանձնահատուկ, խաղաղ մշակույթը:
Չաթեմ կղզիներում կար ևս մեկ ցեղ՝ Մաորի ցեղը, որը գաղթել է Նոր Զելանդիայից:
Նրանք իրենց կոչում էին Մորիորի, մի քանի ռազմական ընդհարումներ տեղի ունեցան, և վերջում Մորիորիները ոչնչացվեցին։
Մարդիկ, ովքեր տասնամյակներ շարունակ ներգրավված են եղել, օգնել են մեզ գնահատելու մեր ուժեղ կողմերը և կրքերը՝ միևնույն ժամանակ անկեղծ գնահատելով դժվարությունները և նույնիսկ ձախողումները:
Լսելով թե ինչպես են անհատները կիսվում իրենց անհատական, ընտանեկան և կազմակերպության պատմություններով՝ մենք արժեքավոր պատկերացում ենք կազմում նրանց անցյալի և որոշ անհատականությունների մասին, ովքեր, լավ թե վատ առումներով ազդել են կազմակերպության մշակույթի վրա:
Եթե մեկի պատմությունը հասկանում ես, դա չի ենթադրում, թե մշակույթն ես հասկանում, այն առնվազն օգնում է մարդկանց ձեռք բերելու զգացում, թե կազմակերպության պատմության որ մասում են իրենք:
Գնահատելով հաջողությունները և տեղեկանալով ձախողումների մասին՝ անհատները և բոլոր մասնակիցները ավելի խորն են բացահայտում կազմակերպության արժեքները, առաքելությունը և շարժիչ ուժերը:
Այս դեպքում, վերհիշելով ձեռնարկատիրական վարքագծի և հաջողության հասած նախորդ դեպքերը, մարդկանց օգնեց բաց լինել նոր փոփոխությունների և տեղական եկեղեցու նոր ուղղվածության համար։
Հաջողողության նման պատմությունները նվազեցրին փոփոխության վախերը՝ դրական հակվածություններ ստեղծելով ապագայի փոփոխության նկատմամբ։
Մտածողության համամետ նմուշները խնդիրներ լուծող միջոցներ են, որոնք լուծում գտնելու համար միավորում են տարբեր գաղափարներ կամ ոլորտներ:
Այս մտածելակերպը կենտրոնացած է արագության, տրամաբանության և ճշգրտության վրա, նաև փաստերի նույնականացման վրա՝ վերակիրառելով առկա տեխնիկաները և հավաքելով տեղեկատվությունը:
Մտածելակերպի ամենակարևոր գործոնն այն է, որ կա միայն մեկ ճիշտ պատասխան: Դուք միայն մտածում եք երկու պատասխանի մասին՝ ճիշտ կամ սխալ:
Մտածելակերպի այս տեսակն առնչվում է գիտական կամ չափորոշիչների որոշակի ընթացակարգերի հետ:
Այսպիսի մտածելակերպ ունեցող մարդիկ ունեն տրամաբանական մտածողություն և ի վիճակի են մտապահելու որոշակի օրինաչափություններ, լուծելու խնդիրներ և աշխատելու գիտական փորձարկումների վրա:
Մարդիկ, իհարկե, այլոց մտքերը կարդալու հարցում ամենատաղանդավոր տեսակն են:
Դա նշանակում է, որ մենք ի վիճակի ենք հաջողությամբ կանխատեսելու, թե այլ մարդիկ ինչ են ընկալում, մտադիր անել, ինչի են հավատում, ինչ գիտեն կամ ինչ են ցանկանում:
Այդ ունակությունների թվից առանցքայինը մյուսների մտադրությունները հասկանալն է: Այն թույլ է տալիս լուծել ֆիզիկական գործողությունների հնարավոր երկիմաստությունները:
Օրինակ, եթե տեսնեիք՝ ինչ-որ մեկը մեքենայի պատուհանն է կոտրում, հավանաբար կենթադրեիք, որ նա փորձում էր գողանալ անծանոթի մեքենան:
Նրան պետք է այլ կերպ դատեին, եթե նա իր մեքենայի բանալիները կորցրած լիներ, և դա նրա սեփական մեքենան էր, որը փորձում էր ներխուժել:
Մագնիսառեզոնանսային շերտագրությունը հիմնված է ֆիզիկական երևույթի վրա, որն անվանում են միջուկային մագնիսառեզոնանս (ՄՌՍ), որը հայտնագործվել է 1930-ականներին Ֆելիքս Բլոխի (աշխատում էր Սթենֆորդի համալսարանում) և Էռնեստ Փըրսելի կողմից (աշխատում էր Հարվարդի համալսարանում):
Այս ռեզոնանսի ժամանակ մագնիսական դաշտը և ռադիոալիքները ստիպում են ատոմներին փոքրագույն ռադիո ազդանիշներ առաջացնել:
1970 թվականին բժշկական դոկտոր և հետազոտող գիտնական Ռայմոնդ Դամադյանը բացահայտեց մագնիսառեզոնանսային շերտագրման կիրառման հիմքերը` որպես բժշկական ախտորոշման գործիք:
Չորս տարի անց արտոնագիր շնորհվեց, որը մագնիսառեզոնանսային շերտագրման ոլորտում աշխարհի առաջին տրամադրված արտոնագիրն էր։
1977 թվականին բժիշկ Դամադյանն ավարտին է հասցրել առաջին «ամբողջ մարմնի» համար նախատեսված մագնիսառեզոնանսային շերտագրության սկաները, որն անվանել է «անխորտակելի»:
Ոչ համընթաց հաղորդակցությունը ժամանակ է տալիս մտորելու և մյուսներին արձագանքելու համար։
Այն ուսանողներին ընձեռում է իրենց սեփական արագությամբ աշխատելու և ուսուցման տեղեկատվության արագության վերահսկման կարողություն։
Ի լրումն, քիչ ժամանակային սահմանափակումներ կան աշխատանքային ճկուն ժամերի հնարավորությամբ։ (Բրեմեր, 1998 թվական)
Համացանցից և համաշխարհային ցանցից օգտվելը հնարավորություն է ընձեռում օգտատերերին միշտ տեղեկություն ստանալ:
Ուսանողները նաև կարող են օրվա ընթացքում ցանկացած պահի հարցեր ուղարկել դասախոսներին և սպասել ողջամիտ արագ պատասխանների, այլ ոչ թե սպասել հաջորդ առերես հանդիպմանը:
Ուսման հետմոդեռն մոտեցումն առաջարկում է ազատություն բացարձակ ճշմարտություններից: Սովորելու համար չկա միայն մեկ լավ ճանապարհ:
Փաստորեն, սովորելու ոչ մի լավ բան չկա։ Ուսուցումը տեղի է ունենում սովորողի և ներկայացվող գիտելիքի փորձառության միջև։
Մեր ներկայիս փորձառությունը բոլոր ինքնաշխատ իրերի հետ, և տեղեկատվության ներկայացումն ու ուսումնառության վրա հիմնված հեռուստահաղորդումները ցույց են տալիս այս տեսակետը։
Մեզանից շատերը գտնում են, որ դիտում են հեռուստատեսային շոուներ, որոնք մեզ տեղեկացնում են որևէ գործընթացի կամ փորձի մասին, որին մենք երբեք մասնակցություն չենք ունենա կամ այդ գիտելիքը չենք կիրառի:
Մենք երբեք մեքենա չենք հիմնանորոգելու, մեր տան բակում շատրվան չենք կառուցելու, չենք ճանապարհորդելու Պերու՝ հին ավերակները զննելու համար, և ոչ էլ մեր հարևանի տունն ենք վերափոխելու:
Եվրոպայի հետ ստորջրյա օպտիկամանրաթելային մալուխային կապերի և լայնաշերտ արբանյակի շնորհիվ՝ Գրենլանդիան լավ կապ ունի. բնակչության 93%-ի համար համացանցը հասանելի է։
Ձեր հյուրանոցը կամ հյուրընկալողները (հյուրատանը կամ սեփական տանը մնալու պարագայում) ունեն wifi կամ համացանցին միացված համակարգիչ և բոլոր բնակավայրերում առկա են համացանցով սրճարաններ կամ էլ վայրեր, որտեղ հանրային wifi կա:
Ինչպես վերը նշվեց, չնայած «էսկիմո» բառը շարունակում է ընդունելի մնալ Միացյալ Նահանգներում, այն ԱՄՆ-ի ոչ արկտիկական տարածաշրջանի ժողովրդի շատերի կողմից, հատկապես Կանադայում, համարվում է նվաստացուցիչ:
Չնայած որ կարող եք այդ բառը լսել Գրենլանդիայի բնիկների կողմից, սակայն օտարերկրացիները պետք է խուսափեն դրա օգտագործումից։
Գրենլանդիայի բնիկ բնակիչներն իրենց անվանում են ինուիթներ Կանադայում և Կալաալեք (հոգնակի՝ Կալաալիթ), գրենլանդեր՝ Գրենլանդիայում:
Գրենլանդիայում օտարերկրացիների հանդեպ հանցագործությունը և չարակամությունը ընդհանուր առմամբ գործնականում անծանոթ երևույթ է: Անգամ քաղաքներում չկան «վտանգավոր տարածքներ»։
Ցուրտ եղանակը գուցե միակ իրական վտանգն է, որին անպատրաստ մարդը կարող է առերեսվել։
Եթե ցուրտ եղանակին այցելեք Գրենլանդիա (հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինչքան հյուսիս գնաք, այնքան ավելի ցուրտ կլինի), շատ կարևոր է ձեզ հետ վերցնել բավականաչափ տաք հագուստ:
Ամռան շատ երկար տևողությամբ օրերը կարող են հանգեցնել ոչ բավականաչափ քնի և դրան առնչվող առողջական խնդիրների:
Ամռան ընթացքում ուշադիր եղեք նաև հյուսիսային երկրների մոծակների հանդեպ: Թեև նրանք որևէ հիվանդություն չեն փոխանցում, բայց կարող են գրգռվածություն առաջացնել:
Թեև Սան Ֆրանցիսկոյի տնտեսությունը կապված է նրա հետ, որ այն հանդիսանում է համաշխարհային մակարդակի զբոսաշրջային գրավչություն, նրա տնտեսությունը դիվերսիֆիկացված է:
Ամենախոշոր զբաղվածության ոլորտներն են մասնագիտաված ծառայությունները, կառավարումը, ֆինանսները, առևտուրը և զբոսաշրջությունը:
Երաժշտության, ֆիլմերի, գրականության և ժողովրդական մշակույթի մեջ նրա հաճախակի ներկայացումը օգնել է ճանաչելի դարձնել քաղաքը և նրա տեսարժան վայրերն ամբողջ աշխարհում:
Սան Ֆրանցիսկոն զարգացրել է տուրիստական հսկայական ենթակառուցվածք՝ բազմաթիվ հյուրանոցներով, ռեստորաններով և համաժողովների բարձր մակարդակի սրահներով:
Սան Ֆրանցիսկոն նաև երկրի լավագույն վայրերից մեկն է ասիական այլ խոհանոցների տեսանկյունից, ինչպիսիք են կորեականը, թայականը, հնդկականն ու ճապոնականը:
Ամերիկյան մի շարք ընտանիքների համար Ուոլթ Դիսնեյի աշխարհ ճամփորդելը կարևոր ուխտագնացության նման մի բան է:
«Բնորոշ» այցելությունը ներառում է թռիչք դեպի Օռլանդո միջազգային օդանավակայան, ավտոբուսով ժամանում այնտեղ գտնվող Դիսնեյ հյուրանոց, Դիսնեյի տարածքն առանց լքելու մոտ մեկ շաբաթ անցկացում այնտեղ և տուն վերադարձ։
Կան հնարավոր անվերջանալի տարբերակներ, բայց սա մնում է այն, ինչ մարդիկ նկատի ունեն, երբ նրանք խոսում են «Դիսնեյի աշխարհ գնալու» մասին։
Շատ տոմսեր, որոնք վաճառվել են համացանցով աճուրդային կայքերի միջոցով, ինչպես օրինակ Իբեյը կամ Կրեյգլիստը մասնակիորեն օգտագործվում են՝ որպես տարբեր զբոսայգիների այցելության բազմակի օգտագործման տոմսեր:
Չնայած սա շատ տարածված զբաղմունք է, այն արգելված է Դիսնեյում. տոմսերն այլ անձանց փոխանցման ենթակա չեն:
Ցանկացած քեմփինգ Մեծ կիրճի օղագոտուց ներքև պահանջում է հետադարձ երկրի թույլատվություն:
Թույլտվությունների քանակը սահմանափակ է գետահովիտը պաշտպանելու համար, և դրանք հասանելի են դառնում ամսվա 1-ին օրը՝ մեկնարկի ամսից չորս ամիս առաջ:
Հետևաբար նահանգի հեռավոր շրջանների այցելության թույլտվությունը մայիս ամսվա որևէ մեկնարկային ամսաթվի համար հասանելի է դառնում հունվարի 1-ին:
Ամենահայտնի շրջանների տարածքները, ինչպիսին Ֆանտոմ Ռանչի հարևանությամբ եղող Բրայթ Էնջլ Քեմփգրաունդն է, սովորաբար զբաղեցվում են ամրագրումների բացման առաջին իսկ օրվանից ստացված հարցումներով:
Կան սահմանափակ քանակությամբ թույլտվություններ՝ ամրագրված առանց գրանցման այցերի համար, որոնք հասանելի են հերթի կարգով:
Հարավային Աֆրիկան ավտոմեքենայով բացահայտելը հիանալի միջոց է շրջանի ամբողջ գեղեցկությունը տեսնելու համար, ինչպես նաև հայտնվելու զբոսաշրջիկների սովորական երթուղիներից դուրս գտնվող վայրերում։
Սա կարող է արվել սովորական մեքենայով մանրակրկիտ ծրագրավորման պարագայում, սակայն լիաքարշ մեքենան է մեծապես խորհուրդ տրվում, և շատ տեղանքներ հասանելի են միայն բարձր անիվներ ունեցող լիաքարշ մեքենաների համար:
Խրագրելիս նկատի ունեցեք, որ չնայած Հարավային Աֆրիկան կայուն է, բայց ոչ բոլոր հարևան երկրներն են այդ վիճակում:
Մուտքի արտոնագրի պահանջները և ծախսերը տարբերվում են երկրից երկիր և կախված են ձեր ժամանման երկրից:
Ամեն երկիր ունի յուրօրինակ օրենքներ, որոնք պահանջում են, թե արտակարգ իրավիճակի համար նախատեսված ինչ պարագաներ պետք է լինեն ավտոմեքենայում։
Վիկտորիա ջրվեժները Զիմբաբվեի արևմտյան մասում գտնվող քաղաքում են՝ Զամբիայի, Լիվինգսթոնի սահմանից այն կողմ, Բոտսվանայից ոչ հեռու:
Քաղաքը տեղակայված է անմիջապես ջրվեժների մոտակայքում, և դրանք հանդիսանում են հիմնական գրավչությունը, սակայն այս հայտնի զբոսաշրջային վայրն արկածներ որոնողներին և տեսարժան վայրեր այցելող զբոսաշրջիկներին առաջարկում է ավելի երկար կեցության հնարավորություններ:
Անձրևոտ եղանակին (նոյեմբերից մարտ) ջրի ծավալները ավելի բարձր կլինեն, և ջրվեժներն ավելի դիտարժան կլինեն։
Դուք հաստատ կթրջվեք, եթե անցնեք կամուրջը կամ քայլեք ջրվեժների հարակից կածանների երկայնքով:
Մյուս կողմից, դա ճշգրիտ է, քանի որ ջրի ծավալն այնքան մեծ է, որ իրական ջրվեժները դիտելու ձեր հնարավորությունը կդժվարանա այդ ամբողջ ջրի պատճառով:
Թութանհամոնի գերեզմանը (KV62)։ KV62-ը գուցե Հովտի գերեզմաններից ամենահայտնին է՝ 1922 թ.-ին Հովարդ Քարթերի կողմից երիտասարդ թագավորի գրեթե անվնաս թագավորական թաղման հայտնաբերման վայրը։
Մյուս արքայական դամբարանների համեմատ, այնուամենայնիվ, Թութանհամոնի դամբարանը իր փոքրությամբ և սահմանափակ դեկորացիաներով այդքան էլ հետաքրքրություն չի ներկայացնում այցելելու համար:
Ցանկացած ոք, ով ցանկանում է տեսնել, թե ինչ վնասվածքներ են հասցվել մումիաներին նրանց դագաղից հեռացնելու փորձերի ժամանակ, կհիասթափվի, քանի որ տեսանելի են միայն գլուխը և ուսերը:
Դամբարանի առասպելական հարուստներն այլևս այնտեղ չեն, այլ տեղափոխվել են Կահիրեի եգիպտական թանգարան:
Սահմանափակ ժամանակ ունեցող այցելուներն ավելի լավ կլինի իրենց ժամանակը ծախսեն մեկ այլ վայրում:
Ֆնոմ Կրոմը, Սիեմ Ռիփից 12 կմ դեպի հարավ-արևմուտք: Բլրի գագաթին եղող այս տաճարը կառուցվել է 9-րդ դարի վերջին` Յասովարման թագավորի գահակալության օրոք:
Տաճարի մռայլ մթնոլորտը և Տոնլե Սապ լճի շրջակայքի տեսարանը ստիպում էին արժևորել բլուր բարձրանալը:
Տեղանքի այցելությունը կարելի է հարմարավետ ձևով համատեղել դեպի լիճ կատարվող նավի ուղևորությամբ:
Անգկորի լեռնանցքն անհրաժեշտ է տաճար մուտք գործելու համար, այնպես որ Թոնլ Սափ գնալիս չմոռանաք անձնագիրը:
Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաքն ու ամենախոշոր քաղաքն է, թեև բազմաթիվ այլ երկրներ և Միացյալ Ազգերի կազմակերպությունը չեն ճանաչում այն որպես Իսրայելի մայրաքաղաք:
Հուդայի լեռների հինավուրց քաղաքն ունի հազարավոր տարիներից եկող հետաքրքրաշարժ պատմություն։
Քաղաքը սրբազան է երեք կրոնների համար՝ հուդաիզմ, քրիստոնեություն և իսլամ, և ծառայում է որպես հոգևոր, կրոնական և մշակութային կենտրոն։
Քաղաքի կրոնական նշանակության և մասնավորապես հին քաղաքի տարածքի բազմաթիվ տեսարժան վայրերի շնորհիվ՝ Երուսաղեմն Իսրայելի հիմնական զբոսաշրջային կայաններից մեկն է:
Երուսաղեմն իր աշխույժ ու բազմամարդ առևտրի կենտրոնների, սրճարանների ու ռեստորանների հետ մեկտեղ ունի շատ պատմական, հնագիտական ու մշակութային վայրեր։
Էկվադորը պահանջում է, որ կուբացի քաղաքացիները հրավեր-նամակ ստանան նախքան միջազգային օդանավակայանների կամ սահմանային անցակետերի միջոցով երկիր մուտք գործելը:
Այս նամակը պետք է օրինականացվի Էկվադորի արտաքին գործերի նախարարության կողմից ու համապատասխանի որոշակի պահանջների:
Այս պահանջները նպատակ են հետապնդում ապահովելու երկու երկրների միջև կազմակերպված գաղթային հոսքը:
Կուբացի քաղաքացիները, ովքեր ունեն ԱՄՆ-ի գրինքարտեր, պետք է այցելեն Էկվադորի հյուպատոսարան, որպեսզի այս պահանջից ազատում ստանան:
Ձեր անձնագիրը պետք է վավեր լինի ձեր ճանապարհորդության օրվանից սկսած առնվազն 6 ամիս: Երկկողմանի/դեպի մուտքի երկիր տոմսն անհրաժեշտ կլինի ձեր այցի տևողությունը ցույց տալու համար:
Շրջագայություններն ավելի մատչելի են մեծ խմբերի համար, ուստի, եթե դու միայնակ ես կամ միայն մեկ ընկերոջ հետ, փորձի՛ր հանդիպել այլ մարդկանց և կազմել չորսից վեց անձից բաղկացած խումբ՝ մեկ անձի համար ավելի մատչելի տարբերակ գտնելու համար:
Այնուամենայնիվ, սա չպետք է անհանգստություն պատճառի ձեզ, որովհետև զբոսաշրջիկները հաճախ վխտում են շուրջբոլորը՝ մեքենաները լցվելու համար:
Թվում է դա ավելի շատ մարդկանց խաբելու եղանակ է, որպեսզի նրանք հավատան, որ պետք է ավելի շատ վճարեն:
Մաչու Պիկչուի հյուսիսային ծայրամասի վերևում գտնվող այս բարձրադիր սարը հաճախ է լինում ավերակների նկարների հետին պլանում։
Ներքևից փոքր-ինչ սարսափելի է թվում, և դա կտրուկ ու բարդ վերելք է, սակայն մարզված անձինք վստահաբար կկարողանան այն նվաճել 45 րոպեում։
Քարե աստիճաններ են տեղադրված արահետի մեծ մասում, իսկ ավելի թեք հատվածներում պողպատե ճոպաններն են ապահովում օժանդակ ճաղաշարքը։
Սա ասելով, նկատի ունեմ, որ պետք է ակնկալես, որ շունչդ կկտրվի, և ուշադիր եղիր ավելի կտրուկ հատվածներում, հատկապես երբ թաց է, քանի որ դա կարող է արագ վտանգավոր դառնալ:
Գագաթի կողքին մի փոքրիկ քարանձավ կա, որի միջով պետք է անցնել, այն բավականին ցածր և ձգվող նեղ հատված է:
Գալապագոսյան կղզիների տեսարժան վայրերը և վայրի բնությունը տեսնելու լավագույն տարբերակը նավն է, ճիշտ այնպես, ինչպես Չարլզ Դարվինը դա արեց 1835 թվականին:
Շուրջ 60 զբոսանավ է ընթանում Գալապագոսյան կղզիների ուղղությամբ, որոնք փոխադրում են 8-ից 100 ուղևոր։
Շատերն իրենց տեղը բավականին շուտ են ամրագրում (քանի որ ծանրաբեռնված սեզոնին նավերը սովորաբար մարդաշատ են)։
Համոզված եղեք, որ ձեր ամրագրումն իրականացնող գործակալը Գալապագոսների մասնագետ է, ունի նավերի բազմազան տեսակների գիտելիքի մեծ պաշար:
Սա կապահովի, որ ձեր մասնավոր շահերը և/կամ սահմանափակումները համընկնեն նրանց համար ամենահամապատասխան նավի հետ։
16-րդ դարում՝ իսպանացիների ժամանելուց առաջ, հյուսիսային Չիլին ինկերի տիրապետության տակ էր, իսկ բնիկ արաուախանները (Մապուչի) բնակեցված էին կենտրոնական և հարավային Չիլիում:
Մապուչիները նույնպես եղել են Ամերիկայի բնիկ, անկախ վերջին ցեղերից, որոնք ամբողջովին չեն կլանվել իսպանախոս իշխանության կողմից Չիլիի անկախությունից հետո:
Չնայած Չիլին իր անկախությունը հռչակեց 1810 թվականին (Նապոլեոնի պատերազմների ժամանակ, որը մի քանի տարի շարունակ Իսպանիան թողեց առանց կենտրոնական գործառնական կառավարության), Իսպանիայի նկատմամբ որոշիչ հաղթանակը ձեռք չբերվեց մինչև 1818 թվականը։
Դոմինիկյան Հանրապետությունը (իսպաներեն` Ռեպուբլիկա Դոմինիկանա) Կարիբյան ավազանի երկիր է, որը զբաղեցնում է Հիսպանիոլա կղզու արևելյան մասը` կիսելով այն Հայիթիի հետ:
Բացի սպիտակ ավազով լողափերից և լեռնային բնապատկերներից, երկրում է տեղակայված եվրոպական ամենահին քաղաքն Ամերիկայի տարածքներում՝ այժմ Սանտո Դոմինգոյի մասն է կազմում:
Կղզին սկզբում բնակեցված էր տայիններով և կարիբներով: Կարիբները արավական լեզվով խոսող մարդիկ էին, ովքեր բնակվել էին այդտեղ Ք.ծ.հ. շուրջ 10 000 թ.-ին:
Եվրոպացի հետազոտողների ժամանմանը հաջորդած մի քանի տարվա ընթացքում թաինոների բնակչությունը նշանակալիորեն կրճատվել է իսպանացի զավթիչների կողմից
Ֆրեյ Բարտոլոմե դե Լաս Կասասի հիման վրա (Տրատադո դե Լաս Ինդիաս)՝ 1492 և 1498 թվականների ընթացքում իսպանացի զավթիչներն սպանել են շուրջ 100,000 տաինո:
Jardín de la Unión. Այս տարածքը կառուցվել է որպես 17-րդ դարի կուսանոցի նախագավիթ, որից միակ պահպանված կառույցը Templo de San Diego-ն է:
Այն հիմա գործում է որպես կենտրոնական հրապարակ և այնտեղ միշտ՝ գիշեր և ցերեկ, տարբեր միջոցառումներ են անցկացվում:
Պարտեզը շրջապատված է շատ ռեստորաններով, իսկ կեսօրին և երեկոյան կենտրոնի բելվեդերները հաճախ ձրի համերգներ են տալիս:
Callejon del Beso (Համբույրի արահետ): Երկու պատշգամբ, որոնք միմյանցից զուտ 69 սմ հեռավորության վրա են, հին սիրո առասպելի տունն է:
Որոշ երեխաներ կպատմեն ձեզ ողջ եղելությունն ընդամենը մի քանի պեննի դիմաց:
Բոուեն կղզին հայտնի է իր մեկօրյա և հանգստյան օրերին առաջարկվող ուղևորություններով, որն ընդգրկում է քայակներով ուղևորություն, արշավներ, խանութներ, ռեստորաններ և շատ ավելին:
Ճշմարիտ համայնքը տեղակայված է Հոու Սաունդում՝ Վանկուվերից մի փոքր հեռու և հեշտ հասանելի է ջրային տաքսիների միջոցով, որոնք մեկնում են Գրանվիլ կղզուց՝ Վանկուվերի ստորին հատվածից:
Նրանց համար, ովքեր հաճույք են ստանում բացօդյա գործողություններից, «Ծովից դեպի երկնային միջանցք» արշավն անհրաժեշտություն է:
Ուիսթլերը ( Վանկուվերից 1,5 ժամ հեռավորության վրա) թանկ վայր է, սակայն 2010 թ. Օլիմպիական ձմեռային խաղերի պատճառով՝ շատ հայտնի:
Ձմռանը Հյուսիսային Ամերիկայում վայելեք ամենալավ դահուկավազքերից մի քանիսը, իսկ ամռանը զբաղվեք իրական լեռնային հեծանվասպորտով։
Նախապես հարկավոր է ստանալ թույլտվությունը: Սիրենայում գիշերն անցկացնելու համար պետք է թույլտվություն ունենաք:
Սիրենան միակ անտառապահ-կայանն է, որը քեմփինգից բացի` առաջարկում է քնելու հարմարություններ և տաք ճաշատեսակներ: Լա Լեոնան, Սան Պեդրիլլոն և Լոս Պատոսն առաջարկում են միայն քեմփինգի հնարավորություն` առանց սննդի ծառայության:
Հնարավոր է ավտոկայանատեղիի համար թույլտվություններ ապահովել անմիջապես Պուերտո Խիմենեսի Ռեյնջեր Սթեյշընից, սակայն նրանք կրեդիտ քարտեր չեն ընդունում։
Ավտոկայանատեղիների ծառայությունը (ՄԻՆԱԵ) նախատեսվող ժամանումից մեկ ամսից շուտ կայանատեղիի համար թույլտվություններ չի տրամադրում։
CafeNet El So-ն ամրագրման ծառայություն է առաջարկում 30 ԱՄՆ դոլարի դիմաց կամ միանգամյա անցաթղթեր 10 ԱՄՆ դոլարի դիմաց, մանրամասներն իրենց Կորկովադո էջում են:
Կուկի կղզիները կղզի-երկիր են, որն ազատ հարաբերություններ ունի Պոլինեզիայում տեղակայված Նոր Զելանդիայի հետ` Խաղաղ օվկիանոսի հարավային միջնամասում:
Դա 15 կղզիներից բաղկացած մի կղզիախումբ է, որոնք ձգվում են օվկիանոսի 2,2 միլիոն քառ. կմ տարածքով։
Ունենալով նույն ժամային գոտին, ինչ Հավայան կղզիները, կղզիների մասին երբեմն մտածում են, որ դրանք «մայրցամաքի մյուս կողմում գտնվող Հավայան կղզիներ» են։
Չնայած այն ավելի փոքր է, բայց Հավայան կղզիների տարեց այցելուներից ոմանց այն հիշեցնում է նահանգի կարգավիճակ, որը չունի բոլոր զբոսաշրջային հյուրանոցները և այլ զարգացած բաներ:
Կուկի կղզիները չունեն քաղաքներ, սակայն բաղկացած են 15 տարբեր կղզիներից: Գլխավոր կղզիները Ռարոտոնգան և Աիտուտակին են:
Այսօր զարգացած երկրներում լյուքս դասի անկողին և նախաճաշ տրամադրելու ծառայությունը մի տեսակ արվեստի է վերածվել:
Վերևի հատվածում նախաճաշ և գիշերակաց առաջարկող հյուրանոցներն ակնհայտորեն մրցում են երկու ոլորտում՝ անկողնային պարագաներ և նախաճաշ:
Ըստ այդմ, ամենալավ նման հաստատություններում կարելի է գտնել ամենաշքեղ անկողնային պարագաները, գուցե ձեռագործ ծածկոց կամ հնաոճ մահճակալ:
Նախաճաշը կարող է ներառել շրջանի սեզոնային ուտեստներ կամ տանտիրոջ ֆիրմային կերակրատեսակը:
Հաստատությունը կարող է լինել պատմական նշանակության հին շինություն` հնաոճ կահավորանքով, խնամված հատակով և լողավազանով:
Սեփական մեքենան նստելն ու երկար ճանապարհ ընկնելն իր պարզությամբ ներքին գրավչություն ունի:
Ի տարբերություն ավելի մեծ փոխադրամիջոցների` դուք հավանաբար արդեն ծանոթ եք ձեր մեքենան վարելուն և գիտեք դրա սահմանափակումները:
Տեղադրելով վրան մասնավոր սեփականության տարածքում կամ տարբեր մեծության քաղաքներում կարելի է հեշտորեն անցանկալի ուշադրության պատճառ դառնալ:
Կարճ ասած, սեփական մեքենան լավ միջոց է ճանապարհային ճամփորդություն իրականացնելու համար, բայց հազվադեպ է «ճամբար» գնալու միջոց:
Ավտոմեքենաների ճամբարային արշավ հնարավոր է, եթե դուք ունեք մեծ մինիվեն, ամենագնաց, Սեդան կամ նստատեղերով միկրոավտուբուս, որոնք իջեցվում են:
Որոշ հյուրանոցներ ունեն գոլորշիով աշխատող երկաթգծերի և օվկիանոսային մարդատար շոգենավերի ոսկե դարաշրջանից հասած ժառանգություն. երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ՝ 19-րդ կամ 20-րդ դարասկզբին:
Այս հյուրանոցներում էին կանգ առնում օրվա հարուստներն ու հայտնիները, և հաճախ բաձրակարգ սնունդ և գիշերային կյանք էին ապահովում։
Հնաոճ լրակազմ կահույքը, նորագույն հարամարությունների բացակայությունը և որոշակի հիասքանչ հնությունը ևս նրանց բնութագրի մաս են կազմում:
Թեև դրանք սովորաբար մասնավոր սեփականություն են, բայց այդտեղ երբեմն կանգ են առնում այցելող պետությունների ղեկավարները և այլ բարձրաստիճան անձինք:
Շատ փող ունեցող ճանապարհորդները կարող են մտածել շուրջերկրյա ճանապարհորդության մասին՝ ընդհատումներով մնալով այս հյուրանոցներից շատերում:
Հյուրասիրության փոխանակման ցանցն այն կազմակերպությունն է, որը միացնում է ճանապարհորդներին տեղացիների հետ այն քաղաքներում, որոնք նրանք պատրաստվում են այցելել:
Նման ցանցին միանալը հիմնականում ուղղակի պահանջում է առցանց հարցաթերթիկի լրացում, չնայած որոշ ցանցեր պահանջում կամ առաջարկում են հավելյալ ստուգում:
Հետո կամ տպագիր, և/կամ առցանց տարբերակով տրամադրվում է հասանելի տանտերերի ցուցակը՝ երբեմն այլ ճանապարհորդների կողմից տրված հղումներով և կարծիքներով։
Քաուչսերֆինգը սկիզբ է առել 2004 թվականի հունվարին, այն բանից հետո, երբ համակարգչային ծրագրավարող Քեյսի Ֆենտոն գտավ մատչելի տոմս դեպի Իսլանդիա, բայց չուներ մնալու տեղ:
Նա էլեկտրոնային նամակ ուղարկեց տեղի համալսարանի ուսանողներին և անվճար կացարանի բազմաթիվ առաջարկներ ստացավ:
Հանրակացարանները սպասարկում են նախևառաջ երիտասարդ մարդկանց, տիպիկ հյուրը քսանից երեսուն տարեկան է, բայց այնտեղ կարող ես գտնել նաև ավելի ծեր ճանապարհորդների:
Երեխաներ ունեցող ընտանիքները հազվադեպ են հանդիպում, բայց որոշ պանդոկներ թույլ են տալիս նրանց տեղավորվել առանձին սենյակներում:
Չինաստանի Պեկին քաղաքը կհյուրընկալի 2022 թվականին կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերը` այդպիսով դառնալով առաջին քաղաքը, որը հյուրընկալել է թե՛ ամառային, թե ՛ ձմեռային Օլիմպիական խաղերը:
Պեկինը կհյուրընկալի թե՛ բացման, թե՛ փակման արարողությունները, ինչպես նաև փակ սառցադաշտի միջոցառումները:
Դահուկային այլ միջոցառումներ տեղի կունենան Ժանգջյակուում գտնվող Թեյզիչենգ դահուկային տարածքում, որը Պեկինից հեռու է մոտ 220 կմ (140 մղոն):
Տաճարների մեծ մասն իր ամենամյա փառատոնն ունի` սկսած նոյեմբերի վերջից մինչև մայիսի կեսերը. և դա փոփոխվում է՝ ելնելով յուրաքանչյուր տաճարի տարեկան օրացույցից:
Տաճարների փառատոններից շատերը տոնվում են որպես տաճարի տարեդարձ կամ իշխող աստվածության ծնունդ կամ տաճարի հետ կապված որևէ այլ մեծ իրադարձություն։
Կերալայի տաճարի փառատոնները շատ հետաքրքիր են դիտելու համար՝ զարդարված փղերի կանոնավոր շքերթներով, տաճարի նվագախմբով և այլ տոնական արարողություններով։
Միջազգային տոնավաճառը (սովորաբար անվանում են Միջազգային տոնավաճառ կամ ուղղակի Էքսպո) գիտության և արվեստի մեծ միջազգային փառատոն է:
Մասնակից երկրներն ազգային տաղավարներում ներկայացնում են գեղարվեստական և կրթական ցուցադրություններ` նպատակ ունենալով ի ցույց դնել համաշխարհային մակարդակի խնդիրները կամ իրենց երկրի մշակույթն ու պատմությունը:
Միջազգային այգեգործական ցուցահանդեսները մասնագիտացված միջոցառումներ են, որոնք ներկայացնում են ծաղկային ցուցադրություններ, բուսաբանական այգիներ և ցանկացած այլ բան, որն առնչվում է բույսերի հետ:
Չնայած տեսականորեն դրանք կարող են տեղի ունենալ տարեկան կտրվածքով (քանի դեռ դրանք տարբեր երկրներում են)՝ գործնականում տեղի չեն ունենում։
Այս իրադարձությունները հիմնականում ցանկացած վայրում տևում են երեքից վեց ամիս և տեղի են ունենում 50-ից ոչ պակաս հեկտար տարածքներում:
Կան տարբեր ֆիլմերի ձևաչափեր, որոնք օգտագործվել են տարիներ շարունակ: Ստանդարտ 35 մմ երկարությամբ կինոժապավենը (36՝ 24 մմ բացասական) ամենատարածվածն է:
Սպառվելու դեպքում սովորաբար այն կարելի է բավականին հեշտությամբ համալրել, և լավ լուծում է ապահովում մեկ օբյեկտիվ ունեցող ներկայիս թվային տեսախցիկի համեմատ։
Որոշ միջին ձևաչափի կինոտեսախցիկներն օգտագործում են 6-ը 6 սմ-ի վրա ձևաչափ, ավելի ճշգրտորեն 56-ը 56 մմ-ի վրա բացասական:
Սա տալիս է մոտ չորս անգամ ավելի թույլատրելի հնարավորություն, քան 35 մմ բացասականը (3136 մմ2-ն ընդդեմ 864-ի):
Վայրի բնությունը լուսանկարիչների համար ամենադժվար թեմաներից է, և դրա համար անհրաժեշտ է հաջողության, համբերության, փորձի և լավ սարքավորումների համադրություն:
Վայրի բնության լուսանկարչությունը հաճախ շատ դյուրին են պատկերացնում, սակայն ինչպես ընդհանուր առմամբ լուսանկարչությունը, նկարն արժե հազարավոր բառեր։
Վայրի կենդանիներին լուսանկարելու համար հաճախ պահանջվում է հեռալուսանկարահանման երկար օբյեկտիվ, չնայած մեկ այլ օբյկետիվ էլ անհրաժեշտ է՝ լուսանկարելու համար այնպիսի բաներ, ինչպիսիք են թռչունների երամը կամ փոքրիկ մի արարած:
Դժվար է գտնել բազմաթիվ էկզոտիկ կենդանիներ, իսկ զբոսայգիները կոմերցիոն նպատակներով արվող լուսանկարների համար երբեմն ունենում են կանոններ:
Վայրի կենդանիները կարող են լինել ամաչկոտ կամ ագրեսիվ: Շրջակա միջավայրը կարող է լինել ցուրտ, շոգ կամ թերևս թշնամական:
Աշխարհում կան ավելի քան 5,000 տարբեր լեզուներ, ներառյալ ավելի քան քսանը 50 կամ ավելի միլիոն լեզվակիրներով։
Գրված բառերը հաճախ ավելի հեշտ է հասկանալ, քան ասված բառերը։ Նաև սա հատկապես ճիշտ է հասցեների դեպքում, որոնք հաճախ դժվար է հասկանալի կերպով արտասանել։
Բազմաթիվ երկրներում բոլորն անգլերենին տիրապետում են միանգամայն հմուտ կերպով, իսկ դրանից է՛՛լ ավելի շատ երկրներում դուք կարող եք սահմանափակ գիտելիքներ ակնկալել, հատկապես ավելի երիտասարդների շրջանում:
Պատկերացրեք, եթե դուք լինեիք մանկունյացի, բոստոնցի, ջամայկացի և սիդնեյցի՝ սեղանի շուրջ ճաշելով Տորոնտոյի ռեստորանում:
Նրանք զվարճացնում էին միմյանց՝ իրենց հայրենի քաղաքներից պատմություններ պատմելով, որն անում էին իրենց տարբերվող բարբառով և տեղական արգոյով:
Սուպերմարկետներում սնունդ գնելը սովորաբար սնվելու ամենաէժան եղանակն է: Սակայն չունենալով պատրաստման հնարավորություններ` ընտրանքները սահմանափակվում են պատրաստի սննդով:
Գնալով ավելի շատ սուպերմարկետներ են ստանում պատրաստի սննդի համար նախատեսված ավելի լայն բաժին: Որոշները նույնիսկ տրամադրում են միկրոալիքային վառարան կամ սննդի տաքացման այլ միջոցներ:
Որոշ երկրներում կամ խանութների տեսակներում առկա է մատչելի գներ ունեցող առնվազն մեկ ռեստորան, որը հաճախ ոչ ֆորմալ բնույթ է կրում:
Պատրաստեք և ձեզ մոտ պահեք ձեր ապահովագրական վկայականի պատճենները և ձեր ապահովադրի կոնտակտային տվյալները:
Անհրաժեշտ կլինի, որպեսզի նրանք ներկայացնեն ապահովադրի էլ.փոստի հասցեն և միջազգային հեռախոսահամարները խորհուրդների/թույլտվությունների և պահանջների ներկայացման համար:
Ձեր ուղեբեռում և առցանց մեկ այլ օրինակ էլ պահեք (ուղարկեք ինքներդ ձեզ էլ. փոստով կցվող ֆայլի տեսքով կամ պահեք «ամպի» մեջ):
Եթե ճամփորդում եք դյուրակիր համակարգչով կամ պլանշետով, պատճեն պահեք իր հիշողության կամ սկավառակի վրա (որը հասանելի է առանց համացանցի)։
Նաև տվե՛ք քաղաքականության/կոնտակների պատճենները հայրենիքում գտնվող այն տուրիստական ընկերություններին և հարազատներին կամ ընկերներին, ովքեր պատրաստակամ են օգնել:
Ամերիկյան եղջերուներն (նաև հայտնի որպես իշայծյամ) բնածին ագրեսիվ չեն, սակայն պաշտպանում են իրենց, եթե վտանգ են զգում:
Երբ մարդիկ ամերիկյան եղջերուին որպես հավանական վտանգ չեն ընկալում, նրանք կարող են մոտենալ շատ մոտ և վտանգել իրենց:
Ոգելից խմիչքը չափավոր օգտագործեք: Ոգելից խմիչքը յուրաքանչյուրի վրա տարբեր կերպ է ազդում, և ձեր սահմանաչափն իմանալը շատ կարևոր է:
Հավանական երկարաժամկետ առողջապահական միջոցառումները, որոնք առաջացել են խմիչքի չափից շատ օգտագործման պատճառով, կարող են վնասել լյարդը և նույնիսկ կուրության և մահվան պատճառ դառնալ: Հավանական վտանգն ավելանում է, երբ օգտագործում եք ապօրինի կերպով արտադրված ոգելից խմիչք:
Անօրինական խմիչքները կարող են պարունակել տարատեսակ անմաքուր նյութեր, ինչպես օրինակ մեթանոլը, որը նույնիսկ փոքրիկ չափաբաժնով կարող է դառնալ կուրության կամ մահվան պատճառ:
Ակնոցները կարող են ավելի էժան լինել օտար երկրում, հատկապես ցածր եկամուտ ունեցող երկրներում, որտեղ աշխատուժի գներն ավելի ցածր են:
Մտածեք տանը աչքի հետազոտություն իրականացնելու մասին, հատկապես եթե ապահովագրությունն իր մեջ ներառում է այն՝ բերելով դեղատոմսն այլ տեղ ներկայացնելու համար:
Նման տարածքներում հասանելի բարձրորակ ապրանքանիշերը կարող են ունենալ երկու խնդիր՝ որոշները կարող են կեղծ արտադրանք լինել, իսկ իրական ներմուծվողները կարող են ավելի թանկ լինել, քան տեղականը:
Սուրճն աշխարհի ամենավաճառվող ապրանքատեսակներից մեկն է, և ձեր ծննդավայրի շրջանում հավանաբար կարող եք գտնել սուրճի բազմաթիվ տեսակներ:
Այնուամենայնիվ ամբողջ աշխարհով մեկ կան սուրճ խմելու մի շարք տարատեսակ եղանակներ, որոնք արժե փորձել:
Կիրճագնացությունը (կամ ձորագնացությունը) անցումն է դեպի կիրճի ստորին մասը, որը կամ չոր է կամ ջրով լի:
Կիրճագնացությունը ներառում է որոշ հնարքներ լողից, մագլցումից և ցատկից, սակայն սկսելու համար պահանջում է հարաբերականորեն ավելի քիչ մարզումներ կամ ֆիզիկական պատրաստվածություն (ի տարբերություն օրինակ՝ ժայռ մագլցելը, ստորջրյա լողը կամ ալպյան դահուկավազքը):
Քայլարշավը բացօդյա զբաղմունք է, որն իրենից ներկայացնում է բնության շրջակա միջավայրում քայլք, հաճախ քայլարշավի ուղիներով:
Օրական արշավները ներառում են մեկ մղոնից ավելի քիչ տարածությունից մինչև ավելի երկար տարածություններ, որոնք կարելի է անցնել մեկ օրում։
Քիչ պատրաստություններ են հարկավոր դյուրին արահետով մեկ օրվա արշավի համար, և ցանկացած չափավոր ֆիզիկական պատրաստվածություն ունեցող անձ, կարող է վայելել դա:
Ընտանիքները, որտեղ կան փոքր երեխաներ, կարող է ավելի շատ նախապատրաստվելու կարիք ունենան, սակայն հնարավոր է մեկ օր անցկացնել մաքուր օդում նույնիսկ նորածինների և նախադպրոցական տարիքի երեխաների հետ:
Միջազգային մակարդակով կա մոտ 200 գործող տուրիստական ընկերություն: Դրանցից շատերը գործում են անկախ:
Գլոբալ Ռանինգ Տուրսի իրավահաջորդ՝ Գոու Ռանինգ Տուրսը չորս մայրցամաքներում միավորում է վազքի ու տեսարժան վայրերի այցելություններով զբաղվող տասնյակ մատակարարների։
Արմատներ ունենալով Բարսելոնայի «Running Tours Barcelona»-ում և Կոպենհագենի «Running Copenhagen»-ում ` դրան շատ արագ միացավ «Running Tours Prague:-ը, որը գտնվում է Պրահայում և այլք:
Կան շատ բաներ, որ պետք է հաշվի առնեք, նախքան որևէ վայր ճամփորդելը և ճամփորդության ընթացքում։
Երբ ճանապարհորդում եք, ակնկալեք, որ ոչ ամեն ինչ է նույնը լինելու, ինչ «տանը»: Վարվելաձևը, օրենքները, սնունդը, երթևեկությունը, կացարանը, չափանիշները, լեզուն և այլ բաներ ինչ-որ չափով կտարբերվեն ձեր բնակավայրից:
Սա այն է, որը դուք միշտ պետք է պահեք ձեր մտքում, որպեսզի խուսափեք հիասթափությունից կամ հնարավոր է նույնիսկ ՝ գործերը կատարելու տեղական եղանակների հարցում։
Ճամփորդական գործակալություններն ի հայտ են եկել 19-րդ դարից սկսած: Ճամփորդական գործակալը ուղևորության ծրագրման համար սովորաբար լավ տարբերակ է, մի ուղևորության, որ վեր է ճանապարհորդի` բնության, մշակույթի, լեզվի կամ ցածր եկամուտ ունեցող երկրների փորձառության սահմաններից:
Չնայած շատ գործակալություններ պատրաստակամ են կատարելու կանոնավոր շատ ամրագրումներ, բազմաթիվ գործակալներ հատկապես մասնագիտացած են ճանապարհորդությունների, բյուջեի գնային միջակայքի կամ ուղղությունների հատուկ տեսակների առնչությամբ:
Ավելի լավ կլինի դիմել գործակալությանը, որը հաճախ է ամրագրում ձեր ճանապարհորդության նման ուղևորություններ:
Նայեք, թե ինչ ճանապարհորդություններ է գովազդում գործակալը թե՛ կայքում և թե՛ ցուցափեղկում:
Եթե ցանկանում եք տեսնել աշխարհը մատչելի տարբերակով անհրաժեշտությունից, ապրելակերպից կամ մարտահրավերից դրդված, դա անելու մի շարք ուղիներ կան:
Ըստ էության, նրանք պատկանում են երկու կատեգորիայի. կամ աշխատում են մինչ դու ճանապարհորդում ես կամ փորձում և սահմանափակում են քո ծախսերը: Այս հոդվածը կենտրոնանում է երկրորդի վրա:
Նրանց համար, ովքեր ցանկանում են զոհաբերել իրենց հարմարավետությունը, ժամանակը և ծախսերը զրոյի հասցնելու կանխատեսելիությունը, դիտեք նվազագույն բյուջեով ճանապարհորդությունը:
Այս խորհուրդը ենթադրում է, որ ճանապարհորդողները չպետք է գողություն անեն, օրինազանց լինեն, մասնակցություն ունենան անօրինական շուկաների առևտրում, մուրան և իրենց շահերից ելնելով՝ շահագործեն այլ մարդկանց:
Ներգաղթի անցակետը սովորաբար առաջին կանգառն է լինում, երբ ինքնաթիռով, նավով կամ որևէ այլ փոխադրամիջոցով որևէ տեղ եք ժամանում:
Սահմանը հատող որոշ գնացքներում ընթացքի ժամանակ ստուգումներ են կատարվում, և դուք պետք է վավեր նույնականացման փաստաթուղթ ունենաք այդ գնացքները նստելիս:
Գիշերային գնացքներում անձնագրերը կարող է հավաքել ուղեկցորդը, որպեսզի ստիպված չլինեք ձեր քունն ընդհատել:
Գրանցումը վիզայի գործընթացի լրացուցիչ պահանջ է: Որոշ երկրներում դուք պետք է ձեր ներկայությունը և հասցեն գրանցեք տեղական ինքնակառավարման մարմիններում՝ նշելով, թե որտեղ եք մնալու:
Միգուցե տեղի ոստիկանությունում ձևաթուղթ լրացնելու կամ ներգաղթի գրասենյակ այցելելու անհրաժեշտություն լինի:
Այսպիսի օրենքով շատ երկրներում տեղական հյուրանոցները կիրականացնեն գրանցումը (չմոռանաք խնդրել):
Մյուս դեպքերում գրանցվելու կարիք ունեն միայն նրանք, ովքեր զբոսաշրջային հաստատություններից դուրս են մնում: Բայց սա օրենքը շատ ավելի անորոշ է դարձնում, ուստի նախապես տեղեկացեք:
Ճարտարապետությունը վերաբերում է շինությունների նախագծմանն ու կառուցմանը: Որևէ վայրի ճարտարապետությունը հաճախ ինքնին ուղենիշ է:
Շատ շենքեր արտաքինից գեղեցիկ են, և բարձրահարկ շենքից կամ խելամտորեն տեղակայցված պատուհանից տեսարանը կարող է լինել դիտարժան գեղեցկություն:
Ճարտարապետությունն զգալիորեն համընկնում է այլ ոլորտների հետ, այդ թվում` քաղաքի ծրագրում, քաղաքացիական ինժեներություն, դեկորատիվ արվեստ, ներքին ձևավորում և բնապատկերային ձևավորում:
Հաշվի առնելով, թե պուեբլոները որքան հեռու են բնակվում, դուք չեք կարողանա նշանակալից գիշերային կյանք գտնել այնտեղ՝ առանց ճամփորդելու Ալբուկերկե կամ Սանտա Ֆե։
Այնուամենայնիվ, գրեթե վերոնշյալ բոլոր խաղատները մատուցում են խմիչքներ, և նրանցից ոմանք ունեն անուն ապրանքանշային զվարճանքներ (հիմնականում մեծերը, որոնք անմիջապես շրջապատում են Ալբուկերկեն և Սանտա Ֆեն):
Զգույշ եղեք․ փոքր քաղաքների բարերն այստեղ միշտ չէ, որ լավ վայրեր են այլ նահանգի այցելուի ժամադրության համար։
Առաջին հերթին հյուսիսային Նոր Մեքսիկան հարբած մարդկանց մեքենա վարելու նշանակալի խնդիրներ ունի, և հարբած վարորդները կենտրոնացած են փոքրիկ քաղաքների բարերում:
Անցանկալի որմնանկարները կամ խզբզանքները հայտնի են որպես գրաֆիտի:
Չնայած այն ժամանակակից երևույթից հեռու է, շատերը հավանաբար այն երիտասարդների հետ են ասոցացնում, որոնք վանդալիզմի են ենթարկում հանրային և մասնավոր սեփականությունն օդացիր ներկի միջոցով։
Այնուամենայնիվ այսօր կան կայացած գրաֆիտի նկարիչներ, գրաֆիտի միջոցառումներ և «օրինական» պատեր: Այս համատեքստում գրաֆիտի նկարչությունը հաճախ ավելի շատ նմանվում է արվեստի գործերի, քան անօրինական պիտակների:
Բումերանգ նետելը հանրահայտ հմտություն է, որը ցանկանում են սովորել բազմաթիվ զբոսաշրջիկներ:
Եթե ցանկանում եք սովորել, թե ինչպես նետել բումերանգը, որը հետ է գալիս դեպի ձեր ձեռքը, վստահ եղեք որ ունեք հարմար բումերանգ, որը վերադառնում է:
Ավստրալիայում հասանելի բումերանգների մեծ մասը, փաստորեն, չեն վերադառնում: Սկսնակների համար լավագույն տարբերակը քամու ժամանակ նետելու փորձ չանելն է:
Հանգի ճաշատեսակը պատրաստում են գետնի մեջ արված տաք փոսում:
Հորը կամ տաքացված է կրակից տաք քարերով, կամ որոշ վայրերում երկրաջերմային ջերմությունը գետնի հատվածները բնական տաք է դարձնում:
Հանգին հաճախ օգտագործվում է տապակած ոճով ավանդական ճաշ պատրաստելու համար:
Ռոտորուայում որոշ վայրեր առաջարկում են երկրաջերմային հանգի, մինչդեռ այլ հանգիները կարելի է փորձել Քրայսթչըրչում, Վելլինգտոնում և այլուր։
Մետրոռեյլը Քեյփթաունում ու նրա մերձակայքում էլեկտրագնացքների համար առաջարկում է երկու դաս՝ Մետրոպլյուս (նաև կոչվում է առաջին դաս) և մետրո (կոչվում է երրորդ դաս)։
ՄետրոՊլյուսն ավելի հարմարավետ է և ավելի քիչ մարդաշատ, սակայն փոքր-ինչ ավելի թանկ, չնայած ավելի էժան է, քան Եվրոպայի սովորական մետրոյի տոմսերը:
Յուրաքանչյուր գնացք ունի ինչպես Մետրոպլյուս, այնպես էլ Մետրո վագոններ, Մետրոպլյուսի վագոնները միշտ գնացքի վերջնամասում են՝ ամենամոտը Քեյփթաունին:
Ուրիշների իրերը տանելիս երբեք հայացքդ մի հեռացրու քո պայուսակներից, հատկապես, երբ հատում եք միջազգային սահմանները:
Առանց ձեր իմացության ձեզ կարող են օգտագործել որպես թմրադեղեր տեղափոխող, որը ձեզ մեծ գլխացավանքի մեջ կգցի։
Հարկավոր է սպասել հերթերում, քանի որ ամեն պահին թմրանյութ հայտնաբերող շներին կարող են առանց զգուշացնելու օգտագործել:
Որոշ երկրներ խիստ դաժան պատիժներ են կիրառում նույնիսկ առաջին անգամ կատարված իրավախախտումների համար․ սրանք կարող են ներառել ավելի քան 10 տարվա ազատազրկում կամ մահապատիժ։
Առանց հսկողության թողնված պայուսակները գողության թիրախ են և կարող են նաև գրավել ռումբի սպառնալիքները չեզոքացնող կառույցների ուշադրությունը:
Տանը, տեղական մանրէների մշտական ազդեցության շնորհիվ, հավանականությունը, որ դրանց հանդեպ ունեք արդեն ձևավորված իմունիտետ, շատ մեծ է։
Սակայն աշխարհի այլ հատվածներում, որտեղ մանրէաբանական կենդանական աշխարհը նոր է քեզ համար, դու ավելի հավանական է, որ խնդիրներ կունենաս:
Բացի այդ, տաք կլիմաներին մանրէներն աճում են ավելի արագ և մարմնից դուրս ավելի երկար են գոյատևում:
Այսպիսով, Դելհի Բելլիի, Փարավոնի անեծքի, Մոնտեսումայի վրեժի և նրանց շատ ընկերների խարազանը:
Ինչպես շնչառական խնդիրներն են տարածված ցուրտ կլիմայական պայմաններին, այնպես էլ աղիքային խնդիրները բնորոշ են շոգ կլիմայական պայմաններին և մեծամասամբ շատ նյարդայնացնող են, բայց ոչ վտանգավոր:
Եթե առաջին անգամ եք ճամփորդում զարգացող երկիր կամ աշխարհի նոր մաս, մի թերագնահատեք մշակութային հնարավոր ցնցումը:
Բազում կայուն և բանիմաց ճանապարհորդների ճնշել է զարգացող աշխարհի ճանապարհորդության նորույթը, որտեղ շատ փոքր մշակութային ճշգրտումներ կարող են արագ գումարվել:
Հատկապես ձեր առաջին օրերին ծախսեք արևմտյան ոճի ու բարձրակարգ հյուրանոցների, սննդի և ծառայությունների վրա, որոնք կօգնեն հարմարվելու կլիմային:
Մի՛ քնեք ներքնակի կամ գետնի գորգիկի վրա, այն տարածքներում, որի տեղական կենդանական աշխարհին ծանոթ չեք։
Եթե դու պատրաստվում ես գիշերել դրսում, քեզ հետ բեր ճամբարի բաճկոն կամ ցանցաճոճ՝ հեռու մնալու օձերից, կարիճներից և նման այլ բաներից:
Լցրեք ձեր տունը առավոտյան հարուստ սուրճով, իսկ գիշերը՝ հանգստացնող երիցուկի մի փոքր թեյով:
Երբ հանգստանում եք տանը, ժամանակ եք ունենում բավականություն պատճառելու ինքներդ ձեզ և ծախսելու մի քանի լրացուցիչ րոպե՝ մի առանձնահատուկ թեյ պատրաստելու համար:
Եթե ձեզ արկածախնդիր եք համարում, օգտվեք հնարավորությունից՝ քամելու կամ խառնելու որոշ մրգային խմիչքներ։
գուցե դուք կբացահայտեք որևէ պարզ խմիչք, որը կարող եք պատրաստել նախաճաշի համար, երբ նորից վերադառնաք ձեր ամենօրյա առօրյային:
Եթե դու ապրում ես խմելու բազմազան մշակույթով քաղաքում, հաճախ չես գնում հարևանությամբ գործող բարեր և փաբեր:
Բժշկական բառապաշարին անծանոթ մարդկանց համար, վարակիչ և վարակող բառերը հստակ նշանակություններ ունեն։
Վարակիչ հիվանդությունն առաջանում է պաթոգենի կողմից, ինչպես օրինակ՝ վիրուսը, բակտերիան, սունկը և այլ մակաբույծները:
Վարակիչ հիվանդությունը հիվանդություն է, որը հեշտությամբ փոխանցվում է՝ լինելով վարակված անձնավորության միջավայրում։
Շատ կառավարություններ պահանջում են իրենց երկրներից, որ երկիր մուտք գործող այցելուներին և այն լքող բնակիչներին պատվաստեն մի շարք հիվանդությունների համար:
Հաճախ այս պահանջները կարող են կախված լինել այն երկրներից, որոնք ճանապարհորդն այցելել է կամ մտադիր է այցելել:
Հյուսիսային Կարոլինայի Շարլոտի ուժեղ կողմերից մեկն այն է, որ այն ունի բարձրորակ տարբերակներ ընտանիքների համար։
Այլ տարածքների բնակիչները հաճախ նշում են ընտանիքը և ընկերությունը՝ որպես հիմնական պատճառ այնտեղ տեղափոխվելու համար, և այցելուները հաճախ համարում են, որ քաղաքում հեշտ է երեխաների հետ լավ ժամանակ անցկացնել:
Վերջին 20 տարիների ընթացքում «Ափթաուն Շառլոտ»-ում երեխաների համար նախատեսված տարբերակների քանակը նշանակալիորեն աճել է:
Շառլոտում ընտանիքները սովորաբար չեն օգտագործում տաքսիներ, չնայած որոշ դեպքերում դրանք կարող են օգտակար լինել։
2 ուղևորից ավել ուղևոր ունենալու պարագայում նախատեսվում է հավելյալ վճար, ուստի, այս տարբերակը կարող է ավելի թանկ լինել, քան անհրաժեշտ է:
Անտարկտիկան Երկիր մոլորակի ամենացուրտ վայրն է և շրջապատում է Հարավային բևեռը:
Զբոսաշրջիկների այցերը թանկ են, պահանջում են ֆիզիկական մարզվածություն, որը կարող է հնարավոր լինել միայն ամռանը՝ նոյեմբեր-փետրվար ամիսներին և հիմնականում սահմանափակվում են թերակղզով, կղզիներով և Ռոսսի ծովով:
Մի քանի հազար աշխատող է ամռանն ապրում այստեղ` այդ տարածքների մոտ չորս տասնյակ բազաներում. քչերն են մնում ձմռանը:
Ներքին Անտարկտիդան ամայի սարահարթ է՝ պատված 2-3 կմ սառույցով:
Հազվադեպ մասնագետների օդային շրջագայությունները վերափոխվում են ցամաքայինի՝ լեռնագնացությամբ զբաղվելու կամ մեծ բազա ունեցող Հյուսիսային բևեռ հասնելու նպատակով:
Հարավային կիսագունդ Տռավեռսեն (կամ ավտոմայրուղին) 1600 կմ ձգվող երթուղի է՝ Մակմուրդո կայանից Ռոսսա ծովի վրայով դեպի Բևեռ։
Այն ճեղքվածքներով լցված և դրոշներով մակնշված ձյուն է։ Այն կարող է ճանապարհորդել միայն մասնագիտացված տրակտորների, ձգվող սահնակների միջոցով վառելիքի և պաշարների առկայության պայմաններում:
Դրանք այնքան էլ թեթևաշարժ չեն, ուստի այնպես որ սարահարթին հասնելու համար արահետը պետք է որ երկար շրջադարձ կատարի տրանսանտարկտիկական լեռների շուրջ։
Ձմռան ավտովթարների հիմնական ամենատարածված պատճառը սայթաքուն ճանապարհներն են, մայթերն ու հատկապես աստիճանները:
Դուք առնվազն կարիք ունեք հարմար տակացուներով կոշիկների: Ամառային կոշիկները սառույցի և ձյան վրա սովորաբար շատ սայթաքուն են, նույնիսկ որոշ ձմեռային կոշիկներ բավարար չեն:
Ձևանմուշը պետք է բավարար խոր լինի՝ յուրաքանչյուրը 5 մմ (1/5 դյույմ) կամ ավելին, իսկ նյութը ցուրտ եղանակների համար՝ բավարար փափուկ:
Որոշ կոշիկներ ունեն սեպեր, և սայթաքուն պայմանների համար առկա է սեպավոր լրացուցիչ հարմարանք, որը հարմար է կոշիկների և երկարաճիտ կոշիկների մեծ մասի, կրունկների կամ կրունկների ու կոշկատակի համար:
Կրունկները պետք է լինեն ցածր և լայն: Քարշուժը բարելավելու նպատակով ճանապարհներին կամ արահետներին հաճախ ավազ, մանրախիճ կամ աղ (կալցիումի քլորիդ) են ցանում:
Ձնահոսքերն անբնական երևույթներ չեն․ կտրուկ թեքությունները կարող են պահել միայն շատ դանդաղ, և ավելորդ ծավալները ցած կթափվեն ձնահոսքերի տեսքով։
Խնդիրն այն է, որ ձյունը կպչուն է, ուստի ցած թափվելու համար որոշ խթան է անհրաժեշտ, իսկ տեղացող ձյան մի մասը կարող է մնացած ձյան համար խթան հանդիսանալ:
Երբեմն յուրօրինակ ոգևորող իրադարձությունն արևն է, որ տաքացնում է ձյունը, երբեմն մի քիչ ավելի շատ ձյան տեղումները, երբեմն էլ այլ բնական երևույթները, հաճախ՝ մարդը:
Տորնադոն շատ ցածր ճնշման օդի սյուն է, որը շրջապատող օդը կլանում է ներս և վեր:
Դրանք առաջացնում են ուժեղ քամիներ (հաճախ 100 - 200 մղոն/ժամ) և կարող են ծանր առարկաներն օդ բարձրացնել՝ տանելով դրանք պտտահողմի շարժման ուղղությամբ։
Դրանք ձագարների պես են սկսվում՝ իջնելով փոթորկի ամպերից և դառնում են «տոռնադոներ», երբ դիպչում են գետնին։
Անձնական ՎՄՑ-ի (վիրտուալ մասնավոր ցանց) մատակարարները հիանալի միջոց են՝ շրջանցելու ինչպես քաղաքական գրաքննությունը, այնպես էլ կոմերցիոն IP գեոֆիլտրումը:
Դրանք մի քանի պատճառով ցանցային պրոքսիներից գերադասելի են. դրանք վերափոխում են ոչ միայն http-ն, այլ ողջ համացանցային թրաֆիքը:
Դրանք սովորաբար առաջարկում են ավելի բարձր թողունակություն և սպասարկման ավելի լավ որակ: Դրանք գաղտնագրված են, և հետևաբար ավելի բարդ է լրտեսել դրանց:
Լրատվական ընկերությունները պարբերաբար ստում են այդ մասին՝ պնդելով որ դա պետք է «կանխի ծովահենությունը»։
Իրականում, շրջանային ծածկագրերը ապօրինի պատճենման վրա բացարձակ որևէ ազդեցություն չունեն. սկավառակը բիթի ճշգրտությամբ պատճենելով կարելի է շատ լավ օգտագործել ցանկացած սարքի վրա, որտեղ բնօրինակը կօգտագործվի:
Իրական նպատակն այդ ընկերություններին իրենց շուկաների նկատմամբ ավելի մեծ վերահսկողություն տալն է. ամեն ինչը գումարի շրջանառության մեջ է:
Քանի որ զանգերն ուղղվում են համացանցի միջոցով, Ձեզ կարող է հարկավոր չլինել օգտագործել այն հեռախոսային ընկերությունը, որը տեղակայված է Ձեր բնակության վայրում կամ ուր ճանապարհորդում եք:
Չկա որևէ պահանջ, որ դուք ստանաք տեղական համար այն համայնքից, որտեղ ապրում եք․ կարող եք ունենալ արբանյակային ինտերնետ կապ Ալյասկայի Չիքընի վայրի անտառներում և ընտրել համարը, որը պնդում է, որ արևոտ Արիզոնայում եք:
Հաճախ ստիպված եք առանձին գնել միջազգային համարանիշ, որը թույլ է տալիս ընդհանուր օգտագործման հեռախոսային ցանցի հեռախոսներին զանգահարել ձեզ: Համարի ծագման վայրը տարբերություն է ստեղծում ձեզ զանգահարող մարդկանց համար:
Իրական ժամանակում տեքստ թարգմանող հավելվածներ՝ հավելվածներ, որոնք կարող են ինքնաբերաբար մի լեզվից մյուսը թարգմանել տեքստի ամբողջ հատվածներ:
Այս կատեգորիայի որոշ հավելվածներ կարող են անգամ օտար լեզուներ թարգմանել նշանները և իրական աշխարհում գտնվող այլ առարկաները, երբ օգտատերը սմարթֆոնը պահում է այդ առարկաների վրա:
Թարգմանչական գործիքներն էականորեն բարելավվել են և այժմ քիչ թե շատ ճիշտ թարգմանություններ են տալիս (և ավելի հազվադեպ են տրամադրում անհասկանալի խոսք), սակայն որոշ զգուշություն է պետք ցուցաբերել, քանի որ դրանք դեռ կարող են ամբողջությամբ սխալ մեկնաբանել։
Այս կատեգորիայում ամենահայտնի հավելվածներից մեկը Google Translate-ն է, որն անցանց թարգմանության հնարավորություն է ապահովում ցանկալի լեզվի տվյալների ներբեռնումից հետո։
Սմարթֆոնների GPS նավիգացիայի ծրագրերը ամենահեշտ և ամենահարմար տարբերակը կարող է լինել ճանապարհորդելու համար, երբ ձեր հայրենիքից դուրս եք:
Դա կարող է թույլ տալ գումար խնայել գլոբալ տեղորոշման համակարգի համար նոր քարտեզներ կամ առանձին ԳՏՀ սարք գնելու կամ ավտոմեքենաների վարձույթով զբաղվող ընկերությունից այն վարձակալելու հաշվին:
Եթե ձեր հեռախոսին տվյալների կապակցում չունեք կամ երբ այն ձայնածավալից դուրս է, նրանց կատարողականությունը կարող է սահմանափակվել կամ անհասանելի լինել։
Ամեն անկյունային խանութ լցված է կանխավճարային քարտերի շփոթեցնող բազմազանությամբ, որոնք կարող են օգտագործվել վճարային ապարատներից կամ սովորական հեռախոսներից։
Թեև քարտերի մեծամասնությունը հարմար է ցանկացած վայր զանգահարելու համար, որոշները մասնագիտացած են երկրների առանձին խմբերի զանգերի համար շահավետ սակագներ տրամադրելու գործում:
Մուտքը դեպի այս ծառայություններ հաճախ անվճար հեռախոսահամարի միջոցով է, որին կարող են անվճար զանգահարել շատ հեռախոսներից:
Կանոնավոր լուսանկարմանը վերաբերող կանոնները նաև գործում են տեսանկարման դեպքում, հավանաբար նույնիսկ ավելի շատ:
Եթե ինչ-որ բան պարզապես արգելվում է լուսանկարել, այդ պարագայում դուք չպետք է անգամ մտածեք դրա տեսանկարման մասին:
ԱԹՍ օգտագործելիս նախապես ճշտիր, թե ինչն է թույլատրվում նկարահանել և ինչպիսի թույլտվություն կամ լրացուցիչ լիցենզավորում է անհրաժեշտ:
Օդանավակայանի մոտակայքում կամ ամբոխի վրայով անօդաչու թռչող սարքի թռիչքի իրականացումը գրեթե միշտ վատ գաղափար է, նույնիսկ եթե այն ապօրինի չէ ձեր տարածաշրջանում:
Այժմ առանց առաջին հերթին որոնում կատարելու և գները համեմատելու` օդային ճանապարհորդությունները գրեթե հազվադեպ են ամրագրվում անմիջապես ավիաընկերության միջոցով:
Երբեմն միևնույն թռիչքներն ունեն մեծապես տարբերվող գներ տարբեր հարթակներում և այն արժե, քանի որ համեմատում է որոնման արդյունքները և դիտում է ավիաընկերության կայքէջն ամրագրումից առաջ:
Որպես զբոսաշրջիկ կամ գործնական նպատակով ճամփորդող՝ որոշակի երկրներ կարճատև այցելությունների համար դուք գուցե վիզայի կարիք չունենաք, այնտեղ այցելելը՝ որպես միջազգային ուսանող, ընդհանուր առմամբ, ավելի երկար այց է պահանջում, քան ուղղակի պատահական զբոսաշրջիկի դեպքում։
Ընդհանուր առմամբ ամեն օտար երկրում երկարաժամկետ մնալու պարագայում ձեզնից կպահանջվի նախապես մուտքի արտոնագիր ձեռք բերել:
Ուսանողական մուտքի արտոնագրերը սովորաբար տարբեր պահանջների և կիրառության գործընթացներ ունեն՝ սկսած սովորական ճանապարհորդական մուտքի արտոնագրերից մինչև առևտրային մուտքի արտոնագրերը:
Շատ երկրների դեպքում ձեզ ուսման առաջարկի նամակ անհրաժեշտ կլինի այն ուսումնական հաստատությունից, որտեղ ցանկանում եք սովորել, ինչպես նաև ֆինանսական միջոցների ապացույց, որով կկարողանաք ինքներդ ձեզ աջակցել ուսման գոնե առաջին տարվա ընթացքում:
Մանրամասն պահանջների համար դիմեք տվյալ հաստատությանը, ինչպես նաև այն երկրի ներգաղթի վարչությանը, որտեղ ցանկանում եք սովորել:
Եթե դուք դիվանագետ եք, արտերկրում աշխատելը, ընդհանուր առմամբ, նշանակում է, որ պետք է եկամտահարկի հայտարարագիր ներկայացնեք այն երկրում, որտեղ գտնվում եք:
Եկամտահարկը տարբեր երկրներում տարբեր եղանակով է կազմավորվում, իսկ երկրների հարկի դրույքաչափերը չափազանց տարբեր են:
Որոշ դաշնային երկրներում, ինչպիսիք են Միացյալ Նահանգները և Կանադան, եկամտահարկը գանձվում է և՛ դաշնային, և՛ տեղական մակարդակով, այնպես, որ ըստ շրջանի՝ դրույքաչափերն ու հարկման տեսակը կարող է տարբեր լինել։
Մինչ ներգաղթի ստուգումը սովորաբար բացակայում է կամ ձևական բնույթ է կրում, երբ ժամանում եք ձեր hայրենիք, մաքսային ստուգումը կարող է իրենից քաշքշուկ ներկայացնել:
Համոզվեք, որ գիտեք, թե ինչ կարող եք երկիր բերել, ինչը՝ ոչ, և իրավական սահմաններից դուրս գտնվող ամեն ինչ հայտարարագրեք:
Ճամփորդությունների մասին գրելու հարցում մեկնարկի ամենահեշտ եղանակը ձեր հմտությունների բարելավումն է հաստատված ճամփորդական բլոգի կայքէջում։
Ինտերնետում ֆորմատավորումը և խմբագրումը յուրացնելուց հետո, դուք կարող եք ստեղծել ձեր սեփական կայքէջը:
Ճամփորդելիս կամավորությամբ զբաղվելը հոյակապ եղանակ է առօրյան փոփոխելու համար, սական այն իրենից միայն նվիրատվություն չի ներկայացնում։
Օտար երկրում ապրելը և կամավորությամբ զբաղվելը հիանալի միջոց է՝ այլ մշակույթի հետ ծանոթանալու, նոր մարդկանց հանդիպելու, ինքդ քեզ ճանաչելու, հեռանկարի մասին պատկերացում կազմելու և անգամ նոր հմտություններ ձեռք բերելու համար:
Այն նաև լավ եղանակ է բյուջեն բավականացնելու համար` թույլ տալով ավելի երկար այց որևէ վայրում, քանի որ բազմաթիվ կամավորական աշխատանքների համար տրամադրվում են սենյակ և սնունդ, իսկ մի քանիսն էլ մի փոքր աշխատավարձ են վճարում:
Սև ծով և Կասպից ծով հասնելու համար վիկինգներն օգտագործում էին ռուսական ջրուղիները։Այս երթուղիներից որոշ մասեր դեռ կարելի է օգտագործել։ Ստուգեք հատուկ թույլտվությունների հնարավոր կարիքը, որը կարող է դժվար լինի ստանալը։
Սպիտակ ծով-Բալթիկ ծով ջրանցքը միացնում է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը Բալթիկ ծովի հետ Օնեգա լճի միջոցով, Լադոգա լիճը և Սանկտ Պետերբուրգը` մեծ մասամբ գետերի և լճերի միջոցով:
Օնեգա լիճը նաև միացած է Վոլգային, ուստի Կասպից ծովից Ռուսաստանի միջով գալը նախկինի պես հնարավոր է:
Վստահ եղեք, հենց որ հասնեք զբոսանավերի համար նախատեսված նավահանգստին, ամեն ինչ բավականին ակնհայտ կդառնա: Դուք կհանդիպեք նավակով հիթչհայքինգ անող այլ մարդկանց և նրանք ձեզ հետ կկիսվեն իրենց տեղեկությամբ:
Մեծամասամբ հայտարարություններ պետք է փակցնեք ձեր օգնությունն առաջարկելու համար, շրջեք նավանորոգարաններում, մոտենաք իրենց զբոսանավերը մաքրող մարդկանց, փորձեք բարում գտնվող նավաստիների հետ կապի մեջ մտնել և այլն։
Փորձեք խոսել որքան հնարավոր է շատ մարդկանց հետ: Որոշ ժամանակ անց բոլորը կճանաչեն ձեզ և կհուշեն, թե որ նավն է ինչ-որ մեկին փնտրում:
Դուք պետք է որևէ միության ձեր բոնուսային ավիաուղին զգուշորեն ընտրեք:
Չնայած դուք կարող եք կարծել, թե ձեր ամենից շատ թռիչքներն իրականացնող ավիաընկերությանը միանալը տրամաբանական բան է, բայց պետք է տեղյակ լինեք, որ առաջարկվող արտոնությունները հաճախ բազմաբնույթ են, իսկ հաճախակի թռչողների միավորները նույն դաշինքի մեկ այլ ավիաընկերության դեպքում կարող են ավելի առատաձեռնորեն տրվել:
Ավիաընկերությունները, ինչպես օրինակ՝ Էմիրատները, Էտիհադ Էյրվեյսը, Քաթար էյրվեյսը և Թուրքական էյրվեյսը, մեծապես ընդլայնել են իրենց ծառայությունները դեպի Աֆրիկա և առաջարկում են ուղղություններ դեպի մեծ աֆրիկյան քաղաքներ ավելի մրցակցային գներով, քան մյուս եվրոպական ավիաընկերությունները:
Թուրքական ավիաընկերությունը 2014 թվականի դրությամբ 39 ուղղություններով թռիչքներ է իրականացնում 30 աֆրիկյան երկրներում:
Եթե ճանապարհորդության լրացուցիչ ժամանակ ունեք, ապա համեմատեք և տեսեք, թե ինչ կարժենա Աֆրիկա ճանապարհորդելը՝ շուրջերկրյա ճանապարհորդության համեմատ:
Մի՛ մոռացեք ավելացնել լրացուցիչ վիզաների, մեկնման հարկերի, վերգետնյա փոխադրումների հավելյալ ծախսերը և այլն՝ Աֆրիկայի տարածքից դուրս բոլոր այդ վայրերի համար։
Եթե ցանկանում եք թռչել Հարավային կիսագնդի բոլոր երկրներով, թռիչքների և ուղղությունների ընտրությունն անդրօվկիանոսյան երթուղիների բացակայության պատճառով սահմանափակ է:
Ոչ մի ավիաընկերության դաշինք չի ընդգրկում բոլոր երեք օվկիանոսների խաչմերուկները հարավային կիսագնդում (և Սքայ թիմը չի ծածկում խաչմերուկներից և ոչ մեկը):
Այնուամենայնիվ, Սթար Ալյանսն ընդգրկում է ամենը, բացի հարավային Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածից՝ Սանտիագո դը Չիլիից մինչև Թահիթի, ուր ԼԱՏԱՄ Ուանուորլդն է թռիչքներ կատարում:
Այս թռիչքը միակ տարբերակը չէ, եթե ցանկանում եք բաց թողնել Խաղաղ օվկիանոսի հարավային հատվածը և Հարավային Ամերիկայի արևտյան ափը: (տես ստորև)
1994 թվականին հայկական ծագում ունեցող Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանը պատերազմ ծավալեց ադրբեջանցիների դեմ։
Հայաստանի աջակցությամբ նոր հանրապետություն ստեղծվեց: Սակայն, ոչ մի կայացած ազգ, անգամ Հայաստանը, այն պաշտոնապես չի ճանաչում:
Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները շարունակվում են վնասվել տարածաշրջանի շուրջ ընթացող դիվանագիտական բանավեճերի պատճառով:
Կանալ շրջանը (հոլանդերեն` Գրախտենգորդել) 17-րդ դարի հայտնի շրջան է, որն Ամստերդամի Բիննենստադն է շրջապատում:
Ամբողջ շրջանն իր յուրօրինակ մշակութային և պատմական արժեքի համար սահմանված է որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր, իսկ իր սեփականության արժեքները երկրի ամենաբարձր ցանկում են։
Չինկվե-Տերրեն, որը նշանակում է «հինգ հող», ներառում է Իտալիայի Լիգուրիա մարզում տեղակայված Ռիոմաջորե, Մանարոլա, Կորնիլիա, Վերնացա և Մոնտերոսո հինգ փոքրիկ ծովափնյա գյուղերը:
Նրանք ցուցակագրված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում:
Դարերի ընթացքում մարդիկ զգուշությամբ կառուցել են տեռասներ խորդուբորդ, կտրուկ լանդշաֆտի վրա՝ ուղիղ ժայռերն ի վեր, որոնք նայում են ծովին:
Իր հմայքի մի մասը տեսանելի կորպորատիվ զարգացման բացակայության պատճառով է: Գյուղերին կապում են արահետները, գնացքները և նավակները, և մեքենաները չեն կարող հասնել այնտեղ դրսից:
Բելգիայում և Շվեյցարիայում խոսվող ֆրանսերենի տարատեսակները փոքր-ինչ տարբերվում են Ֆրանսիայում խոսվող ֆրանսերենից՝ չնայած դրանք բավականաչափ նման են փոխընկալելի լինելու համար։
Մասնավորապես ֆրանսախոս Բելգիայում և Շվեյցարիայում համարակալման համակարգն ունի փոքրիկ առանձնահատկություններ, որոնք տարբերվում են Ֆրանսիայում օգտագործվող ֆրանսերենից, ինչպես նաև փոքր-ինչ տարբերվում է որոշ բառերի արտասանությունը:
Այդուհանդերձ բոլոր ֆրանսախոս բելգիացիները և շվեցարացիները դպրոցում ստանդարտ ֆրանսերենն էին սովորում, որպեսզի կարողանային հասկանալ ձեզ, եթե անգամ կիրառեիք ստանդարտ ֆրանսիական համարակալման համակարգը:
Աշխարհի շատ տեղերում ձեռքը թափահարելը բարեկամական շարժում է, որը նշանակում է «ողջույն»։
Բայց Մալազիայում կամ գոնե մալազիական գյուղական տարածքներում դա նշանակում է «արի այստեղ», նման է ցուցամատը առաջ դեպի մարմինը ճկելուն՝ մի շարժում, որը կիրառվում է մի քանի արևմտյան երկրներում և պետք է օգտագործվի միայն այդ նպատակով:
Նույն ձևով բրիտանացի ճանապարհորդն Իսպանիայում սխալմամբ կարող է ձեռքը շարժելով հրաժեշտ տալ՝ ձեռքի ափը դեպի իրեն (այլ ոչ թե դեպի անձնավորությունը, ում հրաժեշտ է տալիս)՝ որպես վերադարձի շարժում։
Օժանդակ լեզուներն արհեստական կամ կառուցված լեզուներ են, որոնք ստեղծվել են` նպատակ ունենալով հեշտացնել հաղորդակցությունը մարդկանց միջև, ովքեր այլապես հաղորդակցման դժվարություններ կունենային:
Դրանք առանձին են ֆրանկների լեզվից, որոնք բնական կամ օրգանական լեզուներ են, որոնք այս կամ այն պատճառով որպես հաղորդակցության միջոց դառնում են գերիշխող այլ լեզվով խոսողների միջև։
Օրվա տապին ճանապարհորդները կարող են մտախաբություն ունենալ, որը տալիս է ջրի (կամ այլ բաների) պատրանք:
Սրանք կարող են վտանգավոր լինել, եթե ճանապարհորդը հետևում է պատրանքին՝ վատնելով թանկարժեք էներգիան և մնացած ջուրը:
Նույնիսկ ամենաշոգ անապատները գիշերները կարող են ծայրահեղ ցուրտ դառնալ։ Հիպոթերմիան իրական վտանգ է՝ առանց տաք հագուստի։
Ամռանը հատկապես անհրաժեշտ է զգուշանալ մոծակներից, եթե որոշեք արշավի գնալ արևադարձային անտառում:
Նույնիսկ եթե վարում եք մերձարևադարձային անտառների միջով, փոխադրամիջոց նստելիս ընդամենը մի քանի վայրկյան դռները բացելը բավական ժամանակ է մոծակների համար, որ ձեզ հետ մտնեն փոխադրամիջոց։
Թռչնի գրիպը կամ, ավելի պաշտոնական ձևակերպմամբ, թռչնագրիպը կարող է վարակել թե՛ թռչուններին, թե՛ կաթնասուններին:
Ավելի քիչ քան հազար դեպք է գրանցվել մարդկանց մոտ, սակայն դրանցից ոմանք եղել են մահացու:
Հիմնականում ներգրավել են մարդիկ, ովքեր աշխատում են թռչնաֆաբրիկայի հետ, բայց որոշակիորեն ռիսկային են նաև թռչնաբանները:
Նորվեգիային բնորոշ են զառիթափ ծովածոցերն ու հովիտները, որոնք հանկարծակի ճանապարհ են տալիս բարձր, քիչ թե շատ հարթ բարձրավանդակների:
Այս բարձրավանդակները հաճախ անվանում էին «վիդի»՝ նշանակելով լայն, բաց ծառազուրկ տարածք, անծայրածիր տարածություն։
Ռուգլանում և Ագդերում դրանք սովորաբար կոչվում են «հեյ», ինչը նշանակում է տափաստան, որը հաճախ ծածկված է հավամրգով:
Սառցադաշտերը կայուն չեն, բայց սահում են սարն ի վար: Սա կառաջացնի ճեղքեր, բացվածքներ, որոնք կարող են ծածկվել ձնե կամուրջներով:
Սառցե քարայրների պատերը և տանիքները կարող են փլուզվել, իսկ ճաքերը` փակվել:
Սառցադաշտերի ծայրին հսկայական կույտերը ճեղքվել են, ընկել և թերևս ցատկել կամ գլորվել ծայրից այն կողմ:
Բարձադիր գոտիների համար տուրիստական սեզոնը սովորաբար իր գագաթնակետին է հասնում հնդկական ամառվա ընթացքում:
Այնուամենայնիվ դրանք ձմռան ընթացքում ունենում են այլ տեսակի գեղեցկություն և հմայք, ու բազմաթիվ լեռնային կայաններ,յան առատությամբ պայմանավորված, առաջարկում են զբաղվել դահուկասահքով և սնոուբորդով:
Միայն մի քանի ավիաուղիներ են դեռ առաջարկում կորուստի ծախսի հատուցում, որը թեթևակի նվազեցնում է շտապ թաղման արարողությանը մասնակցելու ուղևորության ծախսերը:
Ավիաընկերությունների շարքում, որոնք առաջարկում են դա, ներառում են Էյր Կանադան, Դելտա Էյր Լայնսը, Լյուֆթանզան ու Վեսթջեթը, այն թռիչքների համար, որոնք սկսվում են Կանադայից կամ ԱՄՆ-ից:
Ամեն դեպքում, դուք պետք է ամրագրեք հեռախոսով անմիջապես ավիաընկերության միջոցով: